Սեփական փորձով. Արջերի քարանձավ՝ ստորգետնյա դրախտ
Վայոց Ձորում գտնվող Արջերի քարանձավը Արփի գյուղից հեռու է 3 կիլոմետր: Սա՝ ուղիղ գծով: Իսկ ճանապարհով հարկավոր է գրեթե անմատչելի ծերպերով ու նեղ արահետներով քայլել 8 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք: Տեղանքը որքան գեղեցիկ, նույնքան էլ անհյուրընկալ է: Մետրանոց մացառները, թունավոր սողուններն ու ժայռաբեկորներն էլ ավելի են բարդացնում գործը: Պետք է ուշադիր ու զգույշ լինել:
Նոր էինք սկսել վերելքը, երբ պատահեց չկանխատեսվածը: Ոտքս սխալ դնելու պատճառով ժայռի գագաթից գահավիժում եմ, ու միայն փշատերև ծառն է պահում, որ անդունդ չգլորվեմ: Ոտքի կանգնելուց հետո պարզ է դառնում, որ վնասվածքս լուրջ է, ու գուցե անհնար է շարունակելը: Աջ ոտքս դուրս է ընկել տեղից, կողոսկրերս այնպես են ցավում, կարծես կոտրված լինեն:
Անվտանգություն ապահովող հատուկ մասնագետները անմիջապես հանում են զինվորական կրկնակոշիկներն ու սկսում ուսումնասիրել վնասվածքը: Ուզած-չուզած պետք է դիմանալ, որ դուրս ընկած ոսկորը տեղը գցեն: Այլապես ստիպված կլինեմ մի քանի ժամ սպասել բժիշկներին: Անասելի ցավ, ու փշրվող ոսկորի ձայնով ծունկը տեղն է ընկնում: Հատուկ բինտով ոտքն ամուր կապելուց հետո կարելի է քայլել: Անվտանգությունը հոգացողները խորհուրդ չեն տալիս շարունակել: Դեռ պարզ չէ. հնարավոր է, որ նաև կողոսկրերի վնասվածք ունենամ, սակայն իմ ու մեր թիմի որոշումը մեկն է. գնալ առաջ: Եվս մեկ ժամ, ու արդեն անձավի մուտքի դիմաց ենք:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան