[InterPress] Հայկական Լեգեոնի պատմությունը, որն ունի ատելությամբ ու վրեժխնդրությամբ լցված մութ էջեր

October 24, 2018

Խոստումերի շրջան
Պատերազմի մեջ գտնվող երկիրը տալիս է վտանգավոր խոստումներ: Եվ Առաջին համաշխարհային պատերազմը խոստումների և կեղծիքների ժամանակ էր: Առաջինը եղան խոստումները. 1916 թ-ին բրիտանացիները խոստացան արաբներին, որ նրանք կարող են ձեռք բերել անկախություն: 1917 թ-ին նրանք հրեաներին ասացին, որ կարող են հայրենիք ունենալ, իսկ ֆրանսիացիները 1915 թ. Ցեղասպանության զոհ դարձած հայերին խոստացան, որ նրանք կարող են վերադառնալ՝ Արևելյան Թուրքիայում իրենց հայրենիքը ազատագրելու համար:
Դավաճանության շրջան
Այնուհետև եկավ դավաճանության ժամանակը: Գերտերությունները նախընտրում էին ստեղծել լեգեոններ՝ հռոմեական բազմազանության օրինակով: Դրանք բաղկացած են օտարերկրացիներից: Այսպիսով, բրիտանացիները ստեղծեցին արաբական լեգեոն՝ Օսմանյան թուրքերի դեմ անկախության պատերազմ վարելու համար և հրեական լեգեոն՝ Պաղեստինում Օսմանյան թուրքերի դեմ պայքարելու համար: Ֆրանսիան էլ ստեղծեց հայկական լեգեոն ` Օսմանյան թուրքերի դեմ Կիլիկիայում պայքարելու համար:
Արաբները կորցրեցին Պաղեստինը, Սիրիան և Լիբանանը, հրեաները չստացան ամբողջ Պաղեստինը, իսկ հայկական լեգիոնի զինվորները օգնեցին փրկել Պաղեստինը, սակայն մնացին լքված իրենց սեփական այրված քաղաքների մոխրի մեջ:
Մերձավոր Արևելքի բնիկ ժողովուրդների շարքում հայերի ճակատագիրն ամենաողբերգալին էր, քանի որ նրանք չվերականգնեցին իրենց հայրենիքը: Պատմությունը չի սիրում պարտվողներին: Իսկ երկու անգամ պարտվողին՝ առավել ևս: Այսպիսով, Հայկական լեգիոնի պատմությունը մինչ օրս հիմնականում չէր վերծանվել և մատնվել էր մոռացության:



Կարդացեք նաև.



Սյուզան Փոլ Փաթի. «Հայկական լեգեոներները. Առաջին համաշխարհային պատերազմի զոհաբերություններն ու պատերազմները»
«Հայկական լեգեոներները. Առաջին համաշխարհային պատերազմի զոհաբերություններն ու պատերազմները» Սյուզան Փոլ Փաթիի հուզիչ գործը ներկայացնում է այս լեգեոնի զինվորների վերապրած ցավն ու տառապանքները՝ լի ողբերգությամբ: Գիրքը պատմում է, թե ինչպես հայկական զորամիավորումները հուսահատորեն փնտրել են Կոստանդնուպոլսից հայ փախստական կանանց գնացքը, իսկ երբ գտել են, պարզվել է՝ արդեն ուշ է. նրանցից շատերին առևանգել ու բռնաբարել են այն օսմանները, որոնք սրի են քաշել իրենց ընտանիքները: Երիտասարդ կանացից շատերը գերադասել են մնալ իրենց նոր թուրք ամուսինների հետ, քանի որ հրաժարվել նրանցից ՝ նշանակում էր հավիտյան բաժանվել նաև իրենց կիսով չափ թուրք երեխաներից:
Թուրքական ընտանիքի հետ գնացքով ճանապարհորդող մի հայուհի՝ ոսկեզօծ զարդերով, սկզբում հրաժարվել էր հայկական լեգիոնի զինվորների օգնությունից: Սակայն հաջորդ կայարանում դուրս էր եկել գնացքից ու միացել հայկական լեգիոնին: Հետագայում նա «ամուսնացել էր իրեն փրկած լեգեոների հետ»: Սարգիս Նաջարյանը «տեսել էր մի հարուստ թուրք ընտանիք, որը ճանապարհորդում էր Ադանա-Մերիսի գնացքով: Այդ ընտանիքում նա նկատել էր մի գեղեցիկ աղջնակի, ով ըստ նրա, պետք է հայ լիներ»: Նա կարողացել է աղջկան «պոկել» այդ ընտանիքից և ուղարկել մանկատուն: Այդ տարիներին հայ կանանց բռնի կրոնափոխությունն ու ամուսնությունը հաճախակի հանդիպող երևույթ էր, որի մասին հազվադեպ էր խոսվում:
Երբ Նաջարյանը գտել է իր քրոջը՝ Եղիսաբեթին, նա արդեն նշանված էր և հրաժարվել է լքել ապագա ամուսնուն՝ վախենալով իր կյանքի համար: Եղիսաբեթն անգամ գումար է առաջարկել Նաջարյանին՝ հեռանալու դիմաց: Հետագայում, երբ եղբայրը կրկին հանդիպել է քրոջը, «նա արդեն ամուսնացած էր հարուստ արաբ բեդուինի հետ, դաջվածք ուներ և երջանիկ էր»: Պահպանվել է երիտասարդ և գեղեցիկ Եղիսաբեթի լուսանկարը: «Ես ունեմ հայկական արյուն», – ասել է նա եղբորը, – «բայց ինձ մեծացրել են որպես մահմեդական: Երբ լսում եմ աղոթքի գնալու կոչը, պետք է աղոթեմ: Եվ սա անելու եմ մինչև կյանքիս վերջ»:

Շարունակությունը՝ InterPress.am-ում





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում