Մահվան Որդիները. տհուգ-մարդասպանների գաղտնի սեկտան

Մահվան Որդիները. տհուգ-մարդասպանների գաղտնի սեկտան

Ամենաանհեթեթ փառքին արժանացել են հնդկական տհուգ-մարդասպանները, որոնք մարդկության պատմության մեջ ամենաարնախում ավազակներն են եղել: Միայն 1812 թվականին նրանց ձեռքով մահացել է մոտ 400 հազար մարդ:

Տհուգների խմբավորումները  Հնդկաստանի կենտրոնական հատվածում քարավաններ են  թալանել  և սպանել ճանապարհորդներին: Զոհերին խեղդել են՝ պարանոցին պարան գցելով, հետո թաղել կամ նետել ջրհորը:

Տհուգ, (անգլ.thuggee) նշանակում է «խաբել», «գողանալ», «շորթել»: Աղանդը ծնունդ է առել 13-րդ դարում, համենայն դեպս, այդ ժամանակաշրջանին է վերաբերում տհուգների մասի առաջին հիշատակությունը: Դրանք մինջնադարյան հնդիկ թալանչի-մարդասպաններ էին, որոնք երկրպագում էին  ավերման սև աստվածուհուն՝ Կալիին: Տհուգ դառնալը հեշտ չէր, դա երկարատև ու բարդ պրոցես էր: Տհուգների սեկտա ընդունվում էին 10-12 տարեկան տղա երեխաները, հիմնականում  մարդասպանների բարեկամներն ու մտերիմները:

Իսկական տհուգ դառնալու համար պետք է բավականին երկար ճանապարհ անցնեին: Սկզբում նրանք գերեզմանափոր են աշխատել, մի քանի տարի մեծանալուց հետո մասնակցել են ավազակային հարձակումներին, հետո դարձել վարձկաններ: Ամեն անգամ նրանք կատարելագործվել են,  գործին նվիրվելը գլխավոր պայմանն է եղել:  Նրանք, ովքեր  թեկուզ անզգուշաբար կամ միտումնավոր պատմել են  սեկտայում իրենց անդամակցության մասին, դաժանորեն պատժվել են:

Երիտասարդ տhուգը որքան հնարավոր է շատ զոհ   է ուղարկել այն աշխարհ, որոնց Կալի Աստվածուհին է  պաշտպանել: Կանայք, ի դեպ, միայն  այդ դեպքում են  փրկվել մահից, երբ միայնակ են ճամփորդել՝ առանց տղամարդ-պաշտպանի:

Տհուգների միայն մեկ խմբավորումն ավելի քան 1000 մարդ  է խեղդել: Նրանց զոհերը կամ միայնակ ճամփորդներ են եղել կամ մարդկանց խմբեր: Նրանք երբեք կենդանի վկաներ չեն թողել, վերացրել են նույնիկս զոհերի շներին, կապիկներին և այլ կենդանիների:

Մարդկանց Կալի Աստվածուհուն զոհաբերել են խեղդելով, անարյուն: Սպանության գործիքը մետաքսից ժապավենն է եղել: Ավազակային հարձակումների ժամանակ նաև օղապարան են գործածել, որը հմտորեն գցել են զոհի պարանոցն ու խեղդել:

Տհուգները հանել են զոհի հագուստը, մարմնի վրա խորը վերքեր բացել, որպեսզի Աստվախուհին հեշտությամբ խմի նրանց արյունը:

Տուգերը թաղելուց առաջ  հանել են զոհերի աչքերը, որովհետև մի անգամ ՝ 1810-ին, զոհերից մեկը, ում մեռած են  համարել, ուշքի է եկել ու փրկվել:

Նրանք անկեղծորեն հավատացել են,  որ ծառայելով իրենց ամենակարող Աստվածուհուն, աստվածային առաքելություն են անում, և  որպես պարգևատրում, հափշտակել են զոհերի ունեցվածքը:

Եթե  սեկտայի անդամն իր ղեկավարին կամ հարազատներին  խոստովանել է, որ ինքը  տուգ է,ապա սպանվել է իր իսկ ժապավենով, որից  հետո ժապավենն այրել են:

Պատմաբան Ուիլյամ Ռուբինշտեյը պարզել է, որ 1740-ից 1840 թվականներին սրանք մեկ միլիոն մարդ են սպանել, իսկ Գինեսի ռեկորդների գիրքը նրանց է վերագել  2 միլիոն մարդու  սպանություն:

Հնդիկների Շիվա աստծու կնոջը՝ Կալի աստվածուհուն (Կալին հնդկական դիցարանի ամենաահազդու աստվածությունն է. նա ժամանակի, փոփոխության, իշխանության ու ավերման աստվածուհին է), երկրպագող այս աղանդի անդամները մարդկանց խեղդամահ անելը այսպես են պատճառաբանել ու հիմնավորել. ըստ տհուգների՝ մի անգամ Կալին ճակատամարտ է տալիս ահեղ դևերին՝ սրով երկու կես անելով դրանց, բայց դևերի արյան յուրաքանչյուր կաթիլից մի նոր թշնամի էր ծնվում: Այդժամ Կալին դրանց ոչնչացնելու համար իր քրտինքի կաթիլներից գոյացած մարգարիտներից տհուգներին է ստեղծում:


Կարդացեք նաև.


Որպեսզի այս տհուգները չկրկնեն իր սխալը՝ աստվածուհին նրանց կարգադրում է դևերին խեղդելով սպանել, որպեսզի չհեղվի նրանց արյունը:

Ահա այսպես՝ տհուգների օգնությամբ, Կալին հաղթում է  խավարի զորքերին: Այս պայքարում նա իր նոր սպասավորներին հանձնարարում է երկրի վրա շարունակել ավերման, ոչնչացման գործը:

Տհուգները մարդկանց սպանությունը վերածել են հատուկ արարողության: Քանի որ արարողակարգային սպանություն կատարողները երեք կարգի են բաժանվել (խեղդողներ, դաշույնավորներ ու թունավորողներ), ապա այդ խմբերից յուրաքանչյուրի անդամն ունեցել է սպանության իր զենքը (օղապարան, դաշույն, թույն):

Հռչակվել են հատկապես խեղդողները: Նրանք խեղդելու երեք տեսակի պարան են ունեցել. սովորական մարդուն պարանի մի տեսակով են խեղդել, նախապատրաստվածին` մեկ այլ պարանով, իսկ երբ հնարավոր չի եղել թաքնվել, ապա նրանք պարտավոր են եղել հատուկ պարանով իրենք իրենց խեղդել, որովհետև հանձնվելն անթույլատրելի է համարվել:

Դաշույնակիրները զոհին սպանել են` խոցելով նրա ծոծրակի փոսիկը (գանգի այդ հատվածի մահացու խոցման պահանջը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ դեպքում արյուն գրեթե չի հոսում, ինչը համապատասխանում էր Կալիի` արյուն չհեղելու «հանձնարարական» -ին):

Իսկ թունավորող տուգները գործածել են այնպիսի թույներ, որոնք մահացու ներգործություն են ունեցել, երբ ընկել են մաշկի զգայուն մասերին կամ աչքի լորձաթաղանթին:

Ի տարբերություն տհուգների, որոնց համար սպանությունը ծես է եղել, իսկ զոհի ունեցվածքի յուրացումը` ծեսի կատարման հետևանք կամ արդյունք, գոյություն է ունեցել նաև տհուգների անվամբ քողարկված սովորական մարդասպանների մի շերտ: Այն «պինդարներ» անունն է ստացել: Այս «պինդարներ» -ը հիմնականում գյուղացիներ են եղել, որոնք գյուղատնտեսական աշխատանքների ավարտից հետո ելել են մայրուղիներ` քարավաններ թալանելու: Եթե տհագները սպանությունների որոշակի քանակական «ցենզ» են սահմանել (մահվանից հետո որակյալ վերամարմնավորման համար), ապա «պինդարներ» -ը սպանել են բոլոր նրանց, որոնց կարողացել են թալանել:

Տհուգների ահագնացող ակտիվությունը միայն 19-րդ դարում է սկսում մտահոգել բրիտանական իշխանություններին:

Հասարակությունը ապշել ու սարսափով է համակվել այս աղանդի անդամների կատարած բարբարոսական սպանությունների մասին պատմություններից:

Ձերբակալված տհուգները խոստովանել են իրենց մեղքերը, և պարզվել է, որ դրանց կախարդները, մոգերը եղել են սովորական քրեական հանցագործներ, որոնք տարին մի քանի անգամ ավազկախմբեր են կազմել ու թալանել  քարավանները:

Լիակատար հաջողության հասնելու և պատժից խույս տալու համար նրանք, որպես վաճառականներ կամ ուխտավորներ, միացել են քարավաններին և ընտրելով հարմար պահը, Կալիի անունը տալով` օղապարանով խեղդել են իրենց զոհերին ու կողոպտել նրանց ունեցվածքը:

Սպանություններն ու կողոպուտն ուղեկցվել են հատուկ ծեսով, որի ընթացքում նրանք, Կալիին աղոթելով կամ երբեմն էլ ոչխար զոհաբերելով, գորշ շաքար են կերել:

Որպեսզի սպանությունները հնարավոր չլինի բացահայտել, նրանք սպանվածներին մասնատել են ու թաղել:

Սրանք հարձակվել են միայն տղամարդկանց վրա, կանայք ու երեխաները երբեք նրանց զոհը չեն դարձել: Նրանք նաև չեն համարձակվել բրիտանացի սպանել` վախենալով ծանր հետևանքներից:

Գոյություն է ունեցել տհուգ օծվելու հատուկ ծես, որի սկզբում տեղի է ունեցել մաքրման արարողություն: Հետո նորընծա տհուգին տրվել է օղապարան ու մաչեթ (կեռ դաշույն): Կալիի քուրմը խնդրել է աստվածուհուն, որ նա նոր անդամին ընդունի իրենց շարքերը և նրա վրա նշան դնի: Որևէ կենդանու բառաչը կամ թռչնի թևաբախումը բավական է եղել, որ համարվի, թե Կալին համաձայն է նրա անդամագրմանը, և դա էլ եղել է աստվածուհու տված նշանը:

Նորընծա տհուգն սկզբում որպես օգնական է ծառայել, այսինքն` հետևել է զոհին: Երբ համոզվել են, որ նա իրեն արդարացնում է, վստահել են նաև սպանության գործը:

Տհուգների չարագործություններին վերջ են տվել Հնդկաստանի գեներալ-նահանգապետ Ուիլյամ Բենտինկը և կենտրոնական Հնդկաստանում գտնվող Ջաբուլպուր երկրամասի կառավարիչը` գնդապետ Ուիլյամ Սլիմը: 1828-ին նրանք լայնամասշտաբ ոստիկանական «արշավանք» են սկսում տհուգների դեմ, որի ընթացքում աղանդավորական կազմակերպության անդամները ձերբակալվում են ու բանտարկվում: Հետո բոլորը մեկը մյուսի հետևից խոստովանում են իրենց կատարած ոճիրները:

Նրանք դատապարտվում են մահապատժի: Դրանից հետո տհուգիզմի «միջնաբերդերը» մեկը մյուսի հետևից խորտակվում են:

1853-ին հանցագործ աղանդավորական կազմակերպությունը պաշտոնապես ինքնալուծարվում է:

bigpicture


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում


 

Գրել կարծիք