«Ինչպե՞ս  սպանել ամուսնուն» էսսեի հեղինակին կասկածում են ամուսնուն սպանելու մեջ

«Ինչպե՞ս սպանել ամուսնուն» էսսեի հեղինակին կասկածում են ամուսնուն սպանելու մեջ

Շեֆ-խոհարար Դանիել Բրոֆին սպանվել է Պորտլենդում, իսկ երեք ամիս անց ոստիկանությունը ձերբակալել է նրա այրուն:

Բրոֆիի վրա կրակել են Օրեգոնի խոհարարական ինստիտուտի խոհանոցում, որտեղ նա դասընթաց վարելիս է եղել: Ընկերներն ու հարազատները ոստիկանների և լրագրողների հետ զրույցներում չեն էլ ենթադրել, թե ով կարող էր սպանել խոհարարին: Նրանց խոսքով Բրոոֆիին բոլորը սիրել ու հարգել են, գործընկերները նրան համարել են «քայլող հանրագիտարան», և նշել , որ նա դասավանդման նկատմամբ ստեղծագործական, իսկ հումորի նկատմամբ ոչ ստանդարտ մոտեցում ուներ: Ուսանողները հիշել են նրա ասածը. «Ամեն անգամ ձեր բեկոնն այրվում է, հրեշտակները հիվանդանում են հերպեսով» և «Ամեն ինչ կարելի է ուտել, բայց մեկ անգամ»:

Խոհարարի սպանությունից երկու օր հետո նրա 68-ամյա այրին, դետեկտիվների հեղինակ Նենսի Քրեմփթոն-Բրոֆին ֆեյսբուքում գրում է. «Իմ հարգելի ընկերներ և ընտանիք, տխուր լուր ունեմ, իմ ամուսինն ու լավագույն ընկերը, Դեն Բրոֆին սպանվել է երեկ առավոտյան: Ձեզանից ում հետ մտերիմ եմ, մտածում են, որ այս լուրը հեռախոսով պետք է հայտնեի, բայց ես դեռ փորձում եմ ընկալել կատարվածը»:

Ինստիտուտի կազմակերպած խոհարարի հրաժեշտի արարողությանը հարյուրավոր մարդիկ էին եկել:  Նենսի Քրեմփթոն-Բրոֆին ելույթ ունեցավ և ասաց. «Դենն այն հազվագյուտ ճանաչված մարդկանցից էր, որոնք կյանքում ինչ ուզում անում էին: Նա սիրում էր սովորեցնել, սիրում էր իր ընտանիքը: Կյանքը նրա համար ոչ միայն գիտական փորձ էր, այլև արկածախնդրություն»:

Սպանությունից երեք ամիս անց Օրեգոնի ոստիկանությունը ձերբակալել է Նենսիին:  Նրան կասկածում էին ամուսնու սպանության մեջ: 27 տարի միասին ապրած զույգի հարևանը, The Oregonian պարբերականին  ասել է, որ Քրեմփթոն-Բրոֆիին չի զարմացել՝ լսելով ամուսնու սպանության մասին, ինչի համար էլ ոստիկանությունը նրան ներառել է կասկածյալների շարքում:


Կարդացեք նաև.


Քրեմփթոն-Բրոֆին ամուսնու սպանության մասին շատ է գրել ու կատակել իր գրքերում և բլոգոմ: Ձերբակալությունից հետո լրագրողները նրա ստեղծագործություններում նկատել էին, որ բանաստեղծուհին պատրաստվում է հանցագործության: Նա վեպերի շարք է հրատարակել՝ «Սխալը» վերնագրով:

«Ես պատմություններ եմ հորինում տղամարդկանց և ուժեղ կանանց, այն ընտանիքների մասին, որոնցում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, գրում եմ այն մասին, թե ինչ երջանկություն է  սեր գտնելը և  դժվար այն փրկելը», – գրել է բանաստեղծուհին իր  բլոգու:

 The Washington Post-ը գրել է, թե ինչպես է հեղինակն իր վեպերից մեկում երևակայում իր ամուսնու սպանությունը, ինչպես փախչել ագրեսիվ ամուսնուց՝  պատկերացնելով սեփական մահը:

2011-ին պարբերականը հրապարակել է հեղինակի բլոգը, որտեղ նա գրել է, թե ինչպես է պլանավորել ամուսնու սպանությունը, թե ինչպես է դրան նախապատրաստվել: 2012-ին հարցազրույցներից մեկում բանաստեղծուհին խոստովանել է, որ որպես հեղինակի, իրեն հետաքրքրում է սպանությունը, քաոսը և արյունը, այդ իսկ պատճառով էլ նա սպանել է ամուսնուն:

meduza


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում


Գրել կարծիք