Անտիկ աշխարհում ամենաուժեղ պետությունը. ինչպիսի՞ն էր Սպարտայի հասարակական կառուցվածքը

Անտիկ աշխարհում ամենաուժեղ պետությունը. ինչպիսի՞ն էր Սպարտայի հասարակական կառուցվածքը

Մ.թ.ա. 5-րդ դարի վերջում Սպարտան անտիկ աշխարհում ամենաուժեղ պետությունն էր: Հույները անդադար  գովում էին նրա հասարակական կառուցվածքը, բայց չէին ձգտում ընդօրինակել սովորույթները:

Սպարտան իր կառուցվածքով հիշեցնում էր գրավված երկրում ռազմական ճամբարի: Քաղաքացիները բացարձակ փոքրամասնություն էին: Իրենցից պահանջվում էր զրկանքներ կրելու և մարտերին մասնակցելու մշտական ​​պատրաստակամություն, այդ թվում իրենց սեփական ճորտերի՝ իլոթների հետ: Այլ զբաղմունքները սպարտանցիները համարում էին ավելորդ:

  • Իրենք իրենց ամեն ինչ արգելեցին

Հնագիտական ​​տվյալների համաձայն, մ.թ.ա. 6-րդ դարում Սպարտայում նկատվում է կենսակերպի պարզեցում, և պերճանքի առարկաների անհետացում: Սպարտացիները արգելում են օտարերկրացիների մուտքը իրենց մոտ և իրենք էլ դուրս չեն գալիս, որպեսզի չընդօրինակեն վատը: Չկային դրամատուրգներ, բանաստեղծներ, գիտնականներ կամ արվեստագետներ: Քաղաքացիներին թույլատրվում է զբաղվել միայն ռազմական պատրաստությամբ  և սպորտով, բայց միայն այն սպորտով, որտեղ ըստ կաոնների, չի կարելի հանձնվել:

Զորանոցային նորմից  ցանկացած շեղումը  պատժվում էր: Հին լեգենդը պատմում է, թե ինչպես  գլխատեցին մի սպարտանցու՝ հագուստը գունավոր ժապավենով զարդարելու պատճառով:

  • Կռվում էին սեփական ժողովրդի դեմ

Տարին մեկ անգամ սպարտացիների խմբերը, ովքեր անցել էին երիտասարդ մարտիկի դասընթացները՝ ալոգե, ուղարկվում էին կախյալ իլոթներին թալանելու և սպանելու: Օգուտը կրկնակի էր: Տղաները ստանում էին իրական բռնություն փորձ և կանխում էին ապստամբությունները՝ վերացնելով ամենաուժեղ ստրուկներին:

Աթենքի հետ պատերազմի ժամանակ սպարտացիները հայտարարեցին, որ կներառեն օժանդակ միավորներում 2000 իլոթնեի և հետագայում նրանց ազատություն կտա: Կամավորներին, ծաղկեպսակները գլխներին, տանում էին տաճարներ: Հետո բոլորը անհետ կորչում էին:

  • Խոսում էին հեշթեգներով

Հույն գրող Քսենոֆոնն ասում էր, որ ավելի հեշտ է խոսք լսել մի քարե արձանից, քան սպարտացի ​​երիտասարդից: Իսկ թե անգամ խոսում էին, ապա միայն գործից: «Լակոնիկ» բառը առաջացել է սպարտական Լակոնիա շրջանի անվանումից: Մի անգամ, երբ Սպարտայի հրամանատար Պեդարետին տեղեկացրին, որ իրեն առջևում սպասում է  թշնամու  մեծ բանակ, նա ասաց .«Ավելի շատ կսպանենք»:

Երբ Արխիդամ թագավորը իմացավ, որ էլեյցինրը Սպարտայի թշնամիների հետ դաշինք են կազմել, նա նամակ ուղարկեց. «Արղիդամը էլեյցիներին: Խաղաղությունը գեղեցիկ է»:

  • Սպարտայի ուտելիքը չէր լինում ուտել առանց արցունքների

Որպեսզի ոչ ոք տանը չափից շատ չուտեր, սպարտացիները  ընդանուր ճաշկերույթի ավանդույթ ներդրեցին: Նրանց հիմնական կերակուրը սև ապուրն էր: Ենթադրյալ բաղադրատոմսը ` միսը եփվում էր արյան մեջ և համեմվում քացախով ու աղով:

Հույները շատ հումորներ էին պատմում կերակրի հանդեպ սպարտացիների վերաբերմունքի մասին : Այսպիսով, Սիբարիս քաղաքի ոմն բնակիչ ընդհանուր ճաշկերույթին ներկա գտնվեուց հետո  ասել է. «Հիմա պարզ է, թե ինչու դուք չեք վախենում մահից»:

  • Ատում էին մելոմաններին

Մեզ հասել է Լակոնիայի տոնակատարութունների ժամանակ կատարվող ստեղծագործություններից մեկի նկարագրությունը: Տղամարդիկ, ըստ իրենց տարիքի, բաժանվում էին երեք երգչախմբերի: Ծերերը երգում էին, որ ժամանակին եղել էն երիտասարդ և ուժեղ: Այնուհետև միանում էին միջին տարիքի տղամարդիկ: Նրանք երգում էին, որ հենց հիմա ցանկացածին կտապալեն: Ավարտում էին երիտասարդները: Նրանք էլ խոստանում էին ապանել բոլորին ապագայում:

Սպարտական ​​երգերն ու երաժշտական ​​գործիքները չէին տարբերվում բազմազանությամբ: Զինվորները դիմադրում էին դրանց բարելավմանը: Մի օր Ապոլոնի տոնակատարության ժամանակ առաջատար արվեստագետ Տիմոֆեյը, լիրայի վրա ձգել էր  նախատեսված 7 լարից ավելի: Նրան մոտեցավ մի սպարտանացի սուրը ձեռքին և հարցրեց, թե որ կողմից է ավելի ճիշտ կտրել ավելցուկը, աջ թէ ձախ:

  • Այնքան մեծ փողեր ունեին, որ տեղափոխում էին սայլակով

Սպարտանցիները փողի վրա ծիծաղում էին ամբողջ Հունաստանում: Նրանք երկաթյա էին և այն չափի, որ ոչ մեծ կարողություն պահելու համար անհրաժեշտ էր պահեստ: Գիտնականները վիճաբանում են, թե ինչպիսի տեսք ունեին մետաղադրամները: Գուցե դրանք ձողերի տեսք ունեին: Գուցե ձևով նրանք նման էին բոքոնների:

Հայտնի է, որ սպարտանցիները իրենց փողերը «պնդացնում» էին քացախի մեջ:  Դա դարձնում էր մետաղը փխրուն և ոչ դիմացկուն: Շահույթ ունենալու ցանկությունը սպարտանցիների համար չէր:


Կարդացեք նաև.


 

  • Իրենց կանայք իրենց նման էին

Սպարտայի կանայք չէին մասնակցում մարտերին, սակայն ստանում էին ֆիզիկական պատրաստվածություն և ուսուցանվում էին ռազմական գործին: Ի տարբերություն հույն կանանց, իրենք օգտվում էին այնպիսի շատ իրավունքներից, որ սպարտացիներին հաճախ նախատում էին մայր իշխանության մեջ: Դա պրակտիկ բացատրություն ունի. տղամարդիկ հաճախ մահանում էին պատերազմում, և կանայք պետք է ժառանգեին հողերը:

Ամուսնությունը սպարտացիների համար պարտադիր էր, ամուրիներին ատում էին և հրապարակայնորեն խայտառակում էին:

Ասկետիզմի և պատերազմի վրա հիմնված պետությունը երկարաժամկետ հեռանկարում անկենսունակ էր: Սպարտացիները շատ հաճախ ներգրավվում էին հակամարտությունների մեջ, շարքային  զինվորները զոհվում էին, իսկ ջոկատավարներին վերափողում էր մարտերի ժամանակ ձերք բերած  հարստությունը: Բանակն այնքան էր թուլացել, որ քաղաքների շրջակայքում սկսեցին կառուցել նախկինում ոչ պետքական և ատելի պարիսպներ:

Մ.թ.ա. 242 թվականին կենդանի էին մնացել Սպարտայի միայն 700 քաղաքացիներ: Այդ ժաամանակ նրանց թագավորները արդեն համարվում էին փխրուն, իսկ կանայք ամենաայլասերվածը  Հունաստանում:

Աղբյուր


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք