Լքեց ընտանիքը, մերկացավ կղզում և հիվանդացավ գրիպով. 82-ամյա ծերունու անհավանական պատմությունը

Լքեց ընտանիքը, մերկացավ կղզում և հիվանդացավ գրիպով. 82-ամյա ծերունու անհավանական պատմությունը

Սովորաբար բոլոր պատմություններում անմարդաբնակ կղզում հայտնված հերոսները ձգտում են ամեն կերպ վերադառնալ քաղաքակրթություն, բայց կան նաեւ մարդիկ, որոնք գիտակցաբար լողում են անմարդաբնակ կղզիներ, որպեսզի փախչեն հասարակությունից եւ խնդիրներից:

Ճապոնացի Մասաֆումի Նագասակին 1989 թվականին փախավ Սոտոպանիրի կղզի (Թարգմանաբար Սոտոպանիրի նշանակում է հեռու-հեռավոր կղզի), որի ընդհանուր մակերեսը 1ք/կմ է: Այս կղզի նույնիսկ ձկներն են հազվադեպ լողում: Ճապոնացին այդ կղզում ապրեց անհայտ այնքան ժամանակ, մինչեւ 2012 թվականին նրան գտան Reuters գործակալության լրագրողները: Մինչեւ հիմա ծերուկին այցելում են լրագրողներ եւ նա սիրով պատմում է իր պատմությունը:

Մասաֆումի Նագասակին հատկապես չի սիրում խոսել իր անցյալի մասին, մինչեւ այն պահը, երբ որոշել է տեղափոխվել կղզի: Հայտնի է, որ նա ունեցել է կին, երկու երեխաներ, ունեցել է լուսանկարչի աշխատանք, սրճարան է ունեցել, եղել է նաեւ գործարանի աշխատակից: Առեղծվածային կղզու մասին լսել է գործընկերոջից եւ ոգեւորվել քաղաքակրթությունից փախչելու գաղափարով: Վերջին կաթիլը եղավ այն, որ ինքնաթիռով թռչելիս վերեւից տեսավ, թե որքան կեղտոտ է ծովը: Դրանից հետո ճապոնացին, որ միայնակ բնության մեջ ապրելու փորձ չուներ, վերցրեց ուսապարկն ու մեկնեց կղզի: «Հասարակությունը ինձ հիմար էր համարում և ստիպում էր ինձ իսկապես հիմար զգալ: Կղզում ես վերջապես ձերբազատվեցի այդ զգացումից: Այստեղ չկա հասարակական կանոններ, միայն բնության օրենքներ են: Կարիք չի առաջանում այդ օրենքները հաղթահարել, միայն պետք է ենթարկվես այդ կանոններին: Այստեղ երբեք ես չեմ տխրել` այդպիսի զգացում ունենալով անհնար է դիմանալ»:

Yuya Shino / Reuters

Նագասակին կղզի մեկնելիս իր հետ վերցրել է մի քանի իրեր` այդ թվում փոքրիկ վրան, սակայն թայֆունը ամեն ինչ ավերել է:  «Ես միանգամից արեւահարվեցի և ինձ թվում էր, որ այստեղ անհնար է ապրել»,-Տարիներ անց կղզում անցկացրած առաջին օրերի մասին վերհիշել է Նագասակին: Առաջին տարիներին հեռվում նավ տեսնելիս ճապոնացին արագ հագնվել է, սակայն հետագայում դադարել է այդպես անել`  «Մերկ քայլելը հասարակության մեջ անհարմար է, բայց այստեղ` կղզում, նորմալ է, ես դա ընդունում եմ որպես համազգեստ: Երբ այստեղ ինչ որ բան հագնում եմ, ինձ թվում է անտեղի է ու անհարմար»:


 

Կարդացեք նաև.


Բայց երբեմն Նագասակին ստիպված է լինում հագնվել: Ամեն շաբաթ նա նավակով լողում էր հարեւան կղզի, որտեղ ստանում էի ընտանիքից փոխանցվող 10 հազար իենը, սնունդ եւ խմելու ջուր գնելու համար: Սովորաբար ճապոնացին սնվում էր բրնձի ալյուրից պատրաստված  բլիթներով:

Yuya Shino / Reuters

Նագասակին լողանալու եւ սափրվելու համար օգտագործել է անձրեւը: Նա չի ունեցել ոչ կրակահան, ոչ կապի միջոցներ, ոչ մթերքի մեծ պաշար` միայն բրինձ: Նագասակին չի կերել միս, ձուկ և կրիայի ձու, որոնցից կղզում շատ կա: Իր այս որոշումը նա բացատրել է բնության նկատմամբ սիրով: Նրա միակ երազանքն է մեռնել այդ կղզում, որը դարձել է իր տունը:

Նրա միակ երազանքն է մեռնել այդ կղզում, որը դարձել է իր տունը:

Չնայած նրա այդ երազանքին, տեղական իշխանությունները գրիպով հիվանդ 82-ամյա Նագասակիին դուրս բերեցին կղզուց եւ առողջական խնդիրներ ունենալու պատճառով թույլ չեն տալիս վերադառնալ կղզի: Հիմա նա ապրում է իր կղզուց 60 կիլոմետր հեռվում գտնվող մի քաղաքում: 30 տարի կղզում ապրելուց հետո ճապոնացին հեշտ չի հարմարվում խիստ կաններով հասարակության մեջ ապրելուն ու անընդհատ շրջապատված լինելով մարդկանցով:

LENTA


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք