[Forbes] Թե ինչպես Վարդանյանը, Կարապետյանը և ռուսաստանաբնակ մյուս հայ միլիարդատերերը կարող են ազդել հայաստանյան ընտրությունենրի վրա

March 15, 2017

Սամվել Կարապետյան, Ռուբեն Վարդանյան, Սերգեյ Համբարձումյան և Սարկիսով եղբայրներ. ազդեցիկ միլիարդատեր գործարարները  կարող են առանցքային դեր խաղալ Հայաստանում կայանալիք ապրիլյան խորհրդարանական ընտրության ժամանակ: Ֆորբսի վերլուծաբանը նշում է, որ նրանք ակտիվորեն ներդրումներ են կատարում Հայաստանում՝լուրջ գործոն դառնալով նաև երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնապես հայտարարեց, որ կառավարությունը հրավիրում է կառավարիչների, արվեստագետների, Սփյուռքի հայրենակիցներին` կրթության ու գիտության ոլորտում իրենց մասնակցությունը ունենալու, Հայաստանում բարեփոխումների գործընթացներին մասնակցելու համար, ներդնելու կառավարման նոր մշակույթ, որպեսզի լավագույն մասնագետների ներուժն օգտագործվի համայն հայության նպատակների իրականացմանը: Իհարկե, այսպիսի կոչերն առաջին անգամ չէ, որ հնչում են: Տարբեր քաղաքական ուժեր Հայաստանում հետևողականորեն հիշեցնում են, որ ընտրական գործընթացներում անհրաժեշտ է ներգրավել նաև Սփյուռքին: Այդ առումով, վարչապետի կոչը միանգամայն տրամաբանական է:
Կարեն Կարապետյանը պետք է ապացուցի  իր քաղաքականության էֆֆեկտիվությունը կոնկրետ ռեֆորմներով, ինչը հնարավոր չէ իրականացնել առանց սփյուռքի ֆինանսական ներդրումների ներգրավման: Ամբողջ աշխարհում, Սփյուռքի տարբեր խմբեր ունեն իրենց սեփական տեսլականը ապագա խորհրդարանական ընտրությունների, մասնավորապես Հայաստանի քաղաքական ապագայի վերաբերյալ: Այս գործընթացները հասկանալու համար հոդվածագիրը Սփյուռքը բաժանում է 2 պայմանական էլիտաների` հայ-ռուսական, և արևմտահայկական:
2010-ին անցկացված մարդահամարի տվյալով` 1.2 մլն. էթնիկ հայեր են ապրում Ռուսաստանում: Այն ինչ, մի շարք կազմակերպությունների գնահատականների համաձայն` Ռուսաստանում ապրում է մինչև 3 մլն. հայ: Հայաստանի կենտրոնական բանկի տվյալների համաձայն, անցած տարի Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 3.4 մլրդ դոլար: Դրամական փոխանցումների առումով , ամբողջ աշխարհում Ռուսաստանի հայ համայնքը բացարձակ առաջատարն է: Եվ կարելի է ասել, որ Ռուսաստանում հայկակամ համայնքն է Հայաստանի տնտեսության անվտանգության երաշխավորը:
Քաղաքական տեսանկյունից հայկական Սփյուռքի ներկայացուցիչները Ռուսաստանում ավանդաբար սերտ շփումներ ունեն հայաստանյան իշխանությունների հետ: Սամվել Կարապետյան, Ռուբեն Վարդանյան, Սերգեյ Համբարձումյան, Սերգեյ և Նիկոլայ Սարկիսով եղբայրներ:Նրանք ևս հանդիսանում են հայկական ծագումով ռուսաստանցի ազդեցիկ գործարարներ: Նրանք ակտիվ ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ` դառնալով հիմնական գործուն դերակատարններ Հայաստանի սոցիալական ու քաղաքական կյանքում: Ավելին, նրանք վայելում են հայ հասարակության սերն ու հարգանքը: Հայաստանում չկա մի նախագիծ, որտեղ ներդրում չունենան այս գործարարները կամ ներգրավված չլինեն այդ ծրագրերում:
Forbes-ը գրում է, որ այս ազդեցիք գործարարները Հայաստանում ներդրումներ են կատարում առանց ինչ-որ նշանակալի եկամուտ ակնկալելու. Նրանք` փոխարենն ակնկալում են «իմիջա-վարկանիշային և քաղաքական դիվիդենտներ շահել»: Որքան էլ քաղաքական ուժերը փորձեն գործարարներին հեռու պահել քաղաքական դաշտից, նրանք հանդիսանում են պաշտոնական Երևանի ոչ այլընտրանքային դաշնակիցները:
Այսպիսով, առաջիկա ընտրություններում հայկական Սփյուռքի ֆինանսական գործոնը կարող է դառնալ առանցքային: Օրինակ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի սփյուռքահայ կառույցները մեծ դեր են խաղացել Հայոց պետականության անկախության, զարգացման, ամրապնդման գործում: Բացի այդ, հայկական ծագում ունեցող ամերիկացի, կանադացի հայ բարերարները հսկայական միջոցներ ներդրեցին համազգային կարևորություն ունեցող նախագծերում: Դրանցից մեկը ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանն էր: Նրա կարողությունը 2007-ին գնահատվեց 18 մլրդ. դոլար: Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը Հայաստանին 10 տարիների ընթացքում տրամադրեց մոտ 200 մլն. դոլար գումար`առաջնահերթ պետական ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման, աշխատատեղերի ստեղծման համար:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ամերիկյան և եվրոպական համայնքերի հայտնի գործիչները աջակցում են Հայաստանում Արդարադատության նախաձեռնությունը: Այս նախաձեռնությունը առաջարկել են աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down-ի  վոկալիստ Սերժ Թանկյանը, կանադացի հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանն ու նրա կինըԱրսինե Խանջյանը: Հիմնական նպատակն է Հայաստանում անցկացնել ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ: Այս գործիչները  կոչ են անում սփյուռքահայերին մեկնել Հայաստան` մասնակցելու ընտրություններին դիտորդի կարգավիճակով:
Սփյուռքահայ կազմակերպությունների առաջատարները պասսիվություն են ցուցաբերում Հայաստանում ներքաղաքական գործընթացներում: Նրանք նախընտրում են ավելի շատ լոբբինգ իրականացնել ցեղասպանության ճանաչման հարցում: Ֆորբսի վերլուծաբանը եկել է այն եզրակացության, որ
Առաջինը` հայկական սփյուռքը տիրապետելով զգալի ռեսուրսների տարբեր ձևերով մասնակցում է Հայաստանի քաղաքական տարբեր գործընթացներին:
Երկրորդը` հայ-ռուսական և արևմտահայկական սփյուռքի էլիտան աջակցում է տարբեր քաղաքական ուժերի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Դրանք կարող են լինել` անձնական կապերը, քաղաքական ուղղվածությունը, դիրքորոշումը:
Երրորդը`գործող իշխանությունը եվ ընդդիմության առաջնորդները ձգտում են օգտագործել սփյուռքի գործոնը, որպեսզի ստանան ֆինանսական , քաղաքական, լոբբիստական աջակցություն :
Ֆորբսի հոդվածագիրը նկատում է`«վերջապես չպետք է նաև մոռանալ, որ սփյուռքի տարբեր էլիտաներ մրցում են միմյանց հետ` փորձելով ստանալ առաջատարի կարգավիճակ իրենց պատմական հայրենիքում»:

Աղբյուրը