Եթե գիրքը ոչ թե կարդում եք, այլ լսում [աուդիոգիրք], դա հաշիվ չէ՞: Ահա պատասխանը

June 28, 2017

Վիրջինա համալսարանի հոգեբան Դենիել Ուիլինգեմին հաճախ են հարցնում, թե արդյոք աուդիոգրքերը ընթերցանության իլյուզիա են ստեղծում: Այդ թեմայով նա երկու գիրք է հրապարակել: Առաջինը նվիրված է, թե ինչպես կարելի է երեխաներին սովորեցնել կարդալ, երկրորդը՝ մեծահասակների և ընթերցանության մասին է: Նրա խոսքով, եթե հարցը դիտարկում ենք կոգնիտիվ հոգեբանության տեսանկյունից, ապա տարբերություն չկա գիրքը կընթերցե՞ք, թե՞ կլսեք: Այսպիսով, աուդիոգրքերը իմացածի իլյուզիա չեն ստեղծում և չեն խաբում:


Նրա հիմնավորումը բազմաթիվ հետաքրքրաշարժ փաստեր է բացահայտում: Օրինակ, լսելը քիչ աշխատատար է, բայց վարձատրությունը գիտելիքի առումով մեծ է


Ըստ Դենիել Ուիլինգեմի, ընթերցելիս երկու հիմնական գործընթաց է կատարվում. ապակոդավորումը կամ տառերը բառերի փոխակերպելը, հնարավորություն է տալիս տեքստի իմաստն ավելի լայն ընկալել, սևեռվել որոշ բառերի վրա և երկար մտածել դրանց վերաբերյալ:





Ընթերցանության թեմայով կարդացեք նաև.



Սակայն ապակոդավորումը դառնում է երկրորդական, երբ անձն արդեն չափահասության տարիքում է լինում: Նրա մոտ սա արդեն ինքնուրույնաբար է տեղի ունենում:
Ըստ ընթերցանության պարզ մոդելի, գիրք կարդալն ավելի հարմար է, քան այն լսելը: Տարբերությունն այն է, որ ձեր ուղեղը սկսում է կուրանալ, երբ լսում եք գիրքը: Ընթերցելիս մարդը հետաքրքիր հատվածներով անցնում է և կարող է դրանք մի քանի անգամ կարդալ՝ եզրակաություններ անելու համար: Աչքերի շարժման 10-ից 20 տոկոսը ռեգրեսիաներ են, որտեղ ձեր աչքերը շարժվում են հակառակ ուղղությամբ: Այդ ռեգրեսիաներից շատերը տեղի են ունենում, երբ մտածում եք:

Նման բան տեղի է ունենում նաև ուղեղի լսողական համակարգում, որը կոչվում է էխո-հիշողություն:


Վստահ եմ այդպիսի դեպք պատահել է ձեզ հետ, երբ որևէ մեկը ինչ-որ բան է ասում, բայց դուք նրան չեք լսում: Եվ միայն նրանց առոգանության փոփոխությունից և խոսակցութան դադարից հետո կարող եք զգալ, որ նա չի խոսում կամ երբ հարց է տալիս ձեզ:  Եվ դուք անհարմար իրավիճակի մեջ եք ընկնում՝ ասելով. ՙՕ՜, Աստված իմ, ես չէի լսում՚:


Ընթերցանության ժամանակ կարևոր է նաև տեսողական հիշողությունը: Հենց սա էլ ամրապնդոում է ձեր ուշադրությունը և հիշողությունը


NYMAG