Ֆինանսական կործանման մեխանիկան

February 16, 2016

Նորանկախ երկրներում սնանկանալու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա. եթե չգիտես, թե իրականում քո և քո գերդաստանի ինչին է պետք քո իսկ հարստությունը, ուրեմն այն կորցնելու ճանապարհին ես: Այդ հարցում քեզ օգնողները կլինեն ավելի շատ, քան կարծում ես: Նրանք կլինեն նախագահի ապարատից, կառավարությունից, խորհրդարանից, դատարանից, հարկայինից ու մաքսայինից... Մի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր հարազատի պես ամեն օր քեզ օգնում են «հարցեր լուծել»: Ոչ թե բիզնես անել, այլ հենց «հարցեր լուծել»: Նրանց օգնությամբ դու ամեն օր մխրճվում ես ստվերային տնտեսություն, որից միակ ելքը կործանումն է քաղաքական ղեկավարության փոփոխության պահին: Լուծումը իշխանափոխությունը չէ, այլ բիզնեսի նրբությունները մի քանի հարյուր տարում յուրացնելը: