Միլիարդատեր և բուսաբան. Բիլ Գեյթսի հաջողության պատմությունը

October 17, 2018

Սակայն, նա չարեց այս ամենը՝ դափնիների վրա հանգստանալու, ձեռք բերված հաջողություններով շլանալու համար: Այժմ Գեյթսը միլիարդավոր դոլարների ներդրումներ է կատարում իր բարեգործական հիմնադրամում: Նրա առջև խնդիր է դրված փրկել աշխարհը մահացու հիվանդություններից:
Աշխարհի ամենահայտնի միլիարդատերը ավելի քան մեկ տասնամյակ, Forbes-ի վարկանիշում առաջին գիծն է զբաղեցրել: Բիլլ Գեյթսի սերը համակարգիչների նկատմամբ դեռ մանկուց է սկսվում: Դպրոցի ծնողկոմիտեն, որտեղ նա սովորում էր, ձեռք էր բերել համակարգչային տերմինալ: Գեյթսին ազատեցին մաթեմաթիկայի դասընթացներից, որպեսզի նա ավելի շատ կապ ունենա ինֆորմատիկայի հետ: Հետո Բիլլն սկսեց համակարգչային դասընթացներ կազմակերպել կոմպյուտերային ակումբներում:
Ընկերություններից մեկում, երիտասարդ ծրագրավորողները ծրագիր էին գրել: Ընդլայնված նիստերից մեկի ժամանակ հայտնի դարձավ, որ  նրանք իրենց հանձնարարված ծրագրից ավելին էին ստեղծել:
Երիտասարդ հաքերները չկորցրեցին իրենց, եւ իրենց ծառայություններն առաջարկեցին ակումբներին՝ համակարգչային հարձակումների, խոցելիությունների դեմ պայքարելու համար:
Երբ դպրոցում տեղեկացան Գեյթսի տաղանդի մասին, նրան խնդրեցին ծրագիր գրել ու մշակել. Բիլլն արեց, ու հաճախեց այն դասընթացներին, որտեղ հաճախել են հայտնիները:
Հավաքելով ամենաբարձր արդյունքը SAT թեստի, որը ամերիկյան քննությունների համարժեքն է, Բիլլ Գեյթսն ընդունվեց Հարվարդի իրավունքի ֆակուլտետ, և այստեղ էլ զբաղվեց հիմնականում մաթեմատիկայով և ինֆորմատիկայով:
Մի անգամ Հարվարդի պրոֆեսորներից Լյուիսը հանձնարարություն տվեց ուսանողներին: Ընդունեք, որ աշխատում եք ռեստորանում, և ունեք խոհարար, ով արագ բլիթներ է պատրաստում, բայց անփույթ ձևով:



Կարդացեք նաև.



Արդյունքում, դրանք բոլորը տարբեր չափսերի են ստացվում, բայց այցելուները ցանկանում են կոկիկ ձևով բլիթներ, որտեղ ամենամեծը կլինի ներքևի հատվածում, իսկ ամենափոքրը՝ վերևում:
Եթե ունեք N բլիթներ, և 1 գդալ, որպեսզի այն շուռ տաք, ինչպիսի մինիմալ շրջումներ պետք է արվի, որպեսզի բլիթները տեսակավորվեն:
Մի քանի օրից պրոֆեսորին մոտենում է առաջին կուրսեցի Գեյթսը, և ներկայացնում իր լուծման տարբերակը, որի արդյունքում ստացավ գիտական աշխատանք:
Գեյթսի ալգորիթմը դարձավ ամենաարդյունավետներից մեկը՝ խնդրի լուծման համար, երեսուն տարի անց արդյունքը կատարելագործվեց ընդամենը 1 տոկոսով:
Գեյթսի ոչ բոլոր ներդրումներն են հաջողակ եղել Microsoft-ում: 90-ականների վերջին ընկերությունը միլիարդավոր դոլարների ներդրումներ է կատարել մալուխային եվ AT & T հեռահաղորդակցության ընկերությունում, Сomcast, Titus и Korea Telecom ընկերություններում:
Վատն այն է, որ Microsoft-ը այդպես էլ  չկարողացավ իրականացնել իր որոշումները հեռահաղորդակցության ցանցում:
Գլոբալ առողջապահություն, ահա թե ինչն է ավելի շատ զբաղեցնում Բիլլ Գեյթսին: Նրա մոտ ընկերը՝ Ուորեն Բաֆեթը նույնպես ներդրող է և իր մասնակցությունն ունի Բիլլ և Մելինդա Գեյթսեր հիմնադրամի կառավարման գործում:

forbes





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում