Եվրոպայում մահանում է ամուսնության ինստիտուտը․ ԵՄ 8 երկրներում արտաամուսնական կապերից ծնվում են ավելի շատ երեխաներ

August 11, 2018

2000 թվականի համեմատ, 2016-ին ԵՄ-ում արտամուսնական կապերից ծնված երեխաների թիվն աճել է 15%։ Պորտուգալիայում 2016-ին այն կազմում էր 53%, Ֆրանսիայում՝ 60%, Բուլղարիայում և Սլովենիայում՝ 59%, Էստոնիայում՝ 56%, Շվեցարիայում՝ 55%, Դանիայում՝  54%։ Իսկ Հունաստանում, Խորվաթիայում և Կիպրոսում ամուսնական կապերից ծնված երեխաների թիվը ավելի մեծ է եղել՝  80%։
Births outside marriage, Member States, 2016
Բացի այդ, ընգծվում է, որ 2015-16 թվականներին արտաամուսնական կապերից ծնված երեխաների թիվն աճել է ԵՄ բոլոր երկներում, բացի Էստոնիայում, Իտալիայում, Լատվիայում, Լիտվայում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում։ Այդ երկրներում թիվը նվազել է 0,2-2 %։ Բուլղարիայում և Իռլանդիայում այդ նույն ժամանակ վիճակագրությունը մնացել է նույնը։
Births outside marriage EU 2016
The Local-ը հաղորդում է, որ Եվրոստատի հետազոտությունները հաշվի չեն առնում այն ընտանիքները, որոնք կնքել են այսպես կոչված սոլիդարության քաղաքացիական համաձայնագիր։ Այն կնքվում է ֆիզիկական երկու անձերի միջև՝ համատեղ կյանքը կազմակերպելու նպատակով և համաձայնագիրը հետագայում խզելու հնարավորությամբ։ Այն ազդում է արտաամուսնական կապերից ծնված երեխաների թվի վրա։



Կարդացեք նաև․



«Ամուսնության իրավական այլընտրանքը, ինչպիսին է քաղաքացիական ամուսնությունը, ավելի տարածված է դարձել, և օրենսդրությունը փոխվել է, որպեսզի չամուսնացած զույգերին ավելի մեծ հնարավորություններ տրվի»,-բացատրվում է Եվրոստատի հետազոտության մեջ։ 2016-ին Ֆրանսիայում քաղաքացիական սոլիդարության մասին 192 հազար պայմանագիր է կքնվել, որը 3000-ով ավելի է, քան 2015-ին։ Այդպիսի համաձայնագրերի թիվը սկսեց աճել 2002-ից։ Իսկ 2016-ին 5 պաշտոնական ամուսնություններից 4-ը համաձայնագրի կնքմամբ էր լինում։
Ավելի վաղ, Իսպանիայի ԱԳՆ ղեկավարը և Եվրախորհրդարանի էքս-ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էին, որ փախստականների հետ կապված իրավիճակը չի կարելի անվանել զանգվածային միգրացիա, այլ հենց փախստականները կարող են երիտասարդացնել Եվրոպան։ «Եվրոպայի դեմոգրաֆիկական զարգացումը ցույց է տալիս՝ եթե չենք ցանկանում աստիճանաբար վերածվել ծերացող մայրցամաքի, մեզ նոր արյուն է պետք»,-բացատրել է Բորելը։

newsru






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։