Ի՞նչն է պատճառը, որ աղքատներն ավելի ճոխ տեսք են ունենում, քան հարուստները

Ի՞նչն է պատճառը, որ աղքատներն ավելի ճոխ տեսք են ունենում, քան հարուստները

Երբ թանկարժեք մեքենա, գեղեցիկ իրեր, թանկարժեք տուն և կարգավիճակի այլ խորհրդանիշներ ունեք, զգում եք, որ դուք էլ եք թանկ և սկսում եք ձեզ վեր դասել մյուսներից, ովքեր չունեն այդ ամենը:

Երբ տեսնում եք, որ ձեր հարևանն ավելի էժան մեքենա է վարում, ինքներդ ձեզ ասում եք, որ դա նրանից է, որ «դեմք» եք ու շատ գումար եք վաստակում: Դրա համար էլ նա չունևոր է, իսկ դուք՝ հարուստ:

Դուք մտածում եք. «Հարևանս երևի կմտածի՝ ես ի՜նչ հզոր «դեմք» եմ, որ նման թանկարժեք մեքենա ունեմ»: Այդ միտքը ջերմացնում է Ձեր սիրտը և բարձրանում եք սեփական աչքերում: Ձեր ինքնագնահատականը բարձրանում է: Երբ հարևանի կողքով եք անցնում, կամ մտնում եք այն բակը, որտեղ ավելի էժանագին մեքենաներ են կանգնած, դուք ձեզ նշանակալի և կարևոր եք համարում:

Բայց երբ հարևանի մեքենան ձեր մեքենայից լավն է լինում, ձեր ինքնագնահատականն ընկնում է, քանի որ նա ձեր կարծիքով ավելի հաջողակ է, քան դուք: Այդ ժամանակ ձեզ համար մի ելք է լինում՝ առաջին հնարավորության դեպքում փորձում եք ավելացնել ձեր ունեցվածքը, խոսքը միայն մեքենայի մասին չէ:

Դա անվերջ է, քանի որ ձեր ինքնագնահատականը մեկ կբարձրանա, մեկ՝ կիջնի: Ամեն անգամ, երբ ձեր շրջապատից  ինչ-որ մեկը կունենա ավելի թանկ բան, քան դուք, ձեր ինքնագնահատականը կընկնի, և հակառակը: Դա կախված է նրանից, թե մենք որքան ենք մեզ երջանիկ համարում:

Մոնտեքսյոն ասել է. «Եթե ցանկայինք ուղղակի երջանիկ լինել, այդ ամենին հասնելը հեշտ կլիներ, բայց ցանկանում ենք մյուսներից երջանիկ լինել, իսկ դա գրեթե անհնար է, որովհետև մեզ միշտ թվում է, որ մյուսները մեզանից երջանիկ են»:

Արհեստական երջանկություն հետապնդելով, մարդիկ վերածվում են թմրամոլների, որոնք ցանկացած գնով պահպանում են իրենց կշիռը՝  իրենց շրջապատող մարդկանց հանդեպ: Նրանք նոր հեռախոս են գնում, մեքենա են փոխում, թանկարժեք կահույք, բրենդային  հագուստ են գնում, և նույնիսկ հյուր են գնում, անպայման թանկարժեք օծանելիք են օգտագործում, որպեսզի ընդգծեն իրենց նրբաճաշակությունը: Բայց քանի որ այդ ամենը թանկ հաճույք է, նմանատիպ  մարդիկ միշտ խոշոր պարտքեր են ունենում:

Այդպես, արհեստական երջանկություն հետապնդելով, մարդիկ նստում են «վարկային ասեղի» վրա: Նրանց համար ամենասարսափելին այն է, որ չհավասարվեն այն մարդկանց, որոնց իրենցից ցածր են դասում, և դրա համար նրանք պատրաստ են ցանկացած գին վճարել:

Որպեսզի պահպահեն իրենց գոյություն չունեցող կարգավիճակը, նրանք ցանկացած իրի վրա խոշոր գումարներ են վատնում, որոնք օգնում են ինքնահաստատվել:

Եթե այնպիսի բան կա, որը չի մտնում այդ կարգավիճակի մեջ, նրանք դա ի ցույց չեն դնում, իսկ այն իրը, որն ընդգծում է նրանց կարգավիճակը, նրանք ցուցադրում են: Օրինակ, 5 աստղանի հյուրանոցում հանգստանալն անպայման կհիշատակվի սոցկայքերի իրենց գրառումներում, իսկ 3 աստղանին կթաքցնեն:

Եթե նրանց տունը լավը չէ, նրանք դա թաքցնում են: Այդպիսի մարդկանց կյանքը կեղծիքի է վերածվում: Նրանք խաբում են ոչ միայն ուրիշներին, այլ հիմնականում իրենք իրենց:

Նրանք խաբում են ոչ միայն ուրիշներին, այլ հիմնականում իրենք իրենց:

Նրանք իսկապես հավատում են, որ պատկանում են այն կարգավիճակին, որին ցանկանում են նմանվել, և չեզոքացնում են այն փաստը, որ այդ կարգավիճակն իրենք ձեռք են բերել մինչև կյանքի վերջը պարտքեր մարելով:


Կարդացեք նաև.


Կյանքի ինչ-որ պահի, երբ բանկերը վարկ չեն տրամադրում, և նրանց ուրախությունը պակասում է, նրանք ընկնում են խորը դեպրեսիայի մեջ: Ընդ որում, իրենց անհաջողությունների համար  մեղադրում են բոլորին՝ իրենց վարկ տրամադրող բաներին, իշխանությանը, կյանքին ու գործատուին, որն անարդարացիորեն կրճատել է աշխատավարձը: Միակ մարդը, որին երբեք չեն մեղադրի՝ իրենք իրենց:

Ամփոփելով թեման, ճիշտ կլիներ մեջբերել Ֆորդի խոսքերը:

«Կարիք չկա մնալ թանկարժեք հյուրանոցում, քանի որ իմաստ չեմ տեսնում ավելորդ գումար ծախսել: Որտեղ էլ որ ես մնամ՝ Հենրի Ֆորդն եմ: Ի դեպ,  հյուրանոցների միջև  մեծ տարբերություն չեմ տեսնում, քանի որ ամենաէժան հյուրանոցում էլ է հնարավոր լավ հանգստանալ: Իսկ  այս վերարկո՞ւն. Այո՛, դուք ճիշտ եք, այն կրել է դեռ իմ հայրը, բայց դա կապ չունի, քանի որ այս վերարկուով ես կրկին Հենրի Ֆորդն եմ: Իմ որդին դեռ երիտասարդ է և անփորձ, և վախենում է, թե մարդիկ ինչ կմտածեն, որ ինքը մնա էժան հյուրանոցում: Չէ որ ես չեմ անհանգստանում շրջապատի կարծիքների համար, որովհետև գիտեմ իմ արժեքը:Եվ միլիարդատեր եմ դարձել, որովհետև գիտեմ, թե ինչպես պետք է հաշվել գումար և տարբերակել ճշմարիտ ու  կեղծ արժեքները»:

Գրել կարծիք