Ջեյն Ֆոնդան պատմել է մոր սարսափելի պատվազրկման ու ինքնասպանության մասին

September 29, 2014

Զեյն ֆոնդան իր անձնական պատմությունը հայտնել է Բռնության ենթարկվածների բուժման կենտրոնի 40-րդ տարեդարձի արարողության ժամանակ: Կենտրոնն ապահովում է անվճար համալիր բուժում սեռական ոտնձգությունների ենթարկվածներին: Դերասանուհին հիմնադրամի ամենամյա ճաշկերույթի կազմակերպիչն էր, որն ընթանում էր միլիարդատեր Ռոն Բուրկլիի Բևերլի Հիլսի կալվածքում: Դերասանուհին հայտնել է, որ հիշողություններ գրելու ժամանակ նա վերանայել է մոր բժշկական գրառումները և հայտնաբերել, որ 8 տարեկանում մայրը ենթարկվել է սեռական բռնության: Ֆրանսիս ֆորդ Սեյմուրն ինքնասպանություն է գործել, երբ Ջեյնը 12 տարեկան էր: Ֆոնդան բռնաբարությունը բնորոշել է որպես համաճարակ ու խոստացել է. “Մինչև կյանքիս վերջ աջակցելու եմ Բռնության ենթարկվածների կենտրոնին”: