Մարկ Մենսոն. Մեղավորը սոցցանցերը չեն, մեղավորը մենք ենք

July 2, 2021

 Վերջին տարիներին ամբողջ աշխարհում տարբեր լեզուներով հրատարակվում է Մարկ Մենսոնի գրքերը, հոդվածներն ու ելույթները։ Դեռ երեք տարի առաջ Newmag-ը ներկայացրեց նրա ամենահայտնի գիրքը՝ «Թքածունենալու նուրբ արվեստը», հայերեն։ Իսկ որն է գրողի առավելությունը, ֆենոմենն ու շատերի համար այն անբացատրելի պատճառը, որ Մենսոնն ու իր գրքերը այդքան պահանջված են։ Գրքերի դիզայնից մինչև վերնագրեր ու թեմաներ,  որ տեղ են գտնում իր գործերում, չափազանց արդիական են, նրա գնահատականները մարդկանց հոգեհարազատ են ու շատ հաճախ Մարկ Մենսոնը խոսում ու գրում է շատ ընթերցողների փոխարեն։ Այս անգամ նա անդրադարձել է սոցցանցերին։

«Թքած ունենալու նուրբ արվեստը», «Թքել ենք բոլորս» գրքերի հեղինակին հիմա էլ մտաատնջում է սոցցանցերը։ Բայց ոչ այն տեսանկյունից, որ հաճախ ծնողներն ու ավագ սերունդն են քննադատում։ Ըստ Մենսոնի, վերջին տարիներին մարդիկ իրենց վատ տրամադրությունը, ձախողված պլանները կամ էլ բարկության մեծ չափաբաժինը կապում են սոցցանցերի հետ։ Թիրախում սոցիալական մեդիայի հասանելիությունն ու անկառավարելիությունն է։

Նա տարակուսած է՝ անդադար սոցցանցերին ինչ-որ վերացական մեղադրանք ենք առաջադրում, առանց գիտակցելու, որ մեր բոլոր խնդիրների հիմքում հենց մարդն է. հեռուս չգնալով մենք, ես, դու նա. «Սոցցանցերի բացասական կողմերի մասին շատերն են խոսում ու շա՜տ են խոսում։ Այսօր չեմ շարունակելու այդ քննարկումը։ Փոխարենն ուզում եմ հասկանանք և ընդունենք, որ թեև ֆեյսբուքը կամ ինստագրամը շատ թերություններ ունեն, բայց մենք էլ հաստատ անթերի չենք»։

Կարդացեք նաև

Շատ հաճախ մեր մեղավորությունը խեղդում ենք ինչ-որ պատճառաբանությունների ու արդարացումների մեջ։ Չենք խիզախում ընդունել սեփական սխալն ու հաշտ ապրել դրա հետ՝ ընդգծում է գրողը. «Այս ներքին պատերազմը հաղթահարելու համար հիմա էլ նոր թիրախ ենք գտել։ Անունն էլ դրել՝ սոցիալական ցանցեր»։

Ըստ Մենսոնի, հինգ րոպե ֆեյսբուքի էջը փորփրելուց, 50 բացասական գրառում ու 500 բացասական մեկնաբանություն կարդալուց հետո շրջապատում դժգոհում ենք, որ սոցցանցերը անտանելի բացասական աուրա ունեն։ Գուցե պետք է բացասական տարրերը փնտրել հենց մե՞ր մեջ. «Սոցցանցերի ազդեցության մասին տասնյակ հետազոտություններ կան և դրանց արդյունքները հավանաբար կզարմացնեն ձեզ»։

Կարդացեք նաև

Մոտիվացիոն խոսնակի դեղատոմսը՝ մարդկային դժբախտությունների հիմքում ո՛չ Մարկ Ցուկերբերգն է, ո՛չ էլ սոցցանցերը։ Խնդիրը մենք ենք։ Լավ լուր ևս կա՝ լուծումն էլ ենք մենք։