Ինչ չանել 2021-ին. «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի հեղինակի խորհուրդները
Նյու Յորք Թայմսի երկու # 1 բեսթսելերների հեղինակ Մարկ Մենսոնի գրքերը, կարծես, կասկածի տակ են դնում մեր պայմանական բանաձևերն այն մասին, թե ինչն է մեզ երջանկացնում: Օգտագործելով հոգեբանության, փիլիսոփայության և հումորի հավասար չափաբաժին, նա նշում է՝ մարդիկ
Քննադատությունից խուսափելը գրեթե անհնար է: Մենսոնն իր վրա է օրինակ բերում: Երբ դեռ բլոգեր էր, նրան անընդհատ քննադատում էին: Դա չդադարեց, երբ սկսեց գրել ու դառնալ ամենավաճառված հեղինակներից: Քննադատություններին մարդ պետք է ընտելանա՝ ասում է նա ու ավելացնում. դա քո աշխատանքի նկարագրության մի մասն է: Միշտ էլ գտնվելու են մարդիկ, ովքեր ձեզ հետ չեն համաձայնվելու. «Ես չեմ պատրաստվում բոլորի համար լինել լավը, անթերի ու դուր գալ բոլորին, և դա լավ է: Սա պարզապես կյանքի փաստ է , գիտակցեք ու ընդունեք»:
Քննադատությանն ի պատասխան բարոյական դատողություններ մի՛ շաղ տվեք: Մարկը կարծում է, որ ժամանակակից հասարակության մեջ շատ ավելի մեծ խառնաշփոթ առաջացնելու պատճառն այն է, որ մարդիկ բանական տարաձայնություններից տեղափոխվել են բարոյական դատողությունների: «Անհամաձայնության բարոյականացումը հեռացնում է քննարկումներ վարելու, փոխզիջումների գնալու և պարկեշտ, բանական մարդ լինելու ունակությունից»:
Ներկայումս տեղի է ունենում հոգեկան առողջության համաճարակ, որը Մարկը անվանում է հույսի ճգնաժամ, ինչն էլ մոտիվացիոն խոսնակը կապում է սմարթֆոնների գյուտի հետ. «Սա չի նշանակում, որ սոցիալական լրատվամիջոցները մեղքի մաս չունեն, բայց սմարթֆոնների ներդրմամբ մենք այժմ բախվում ենք առաջընթացի պարադոքսի, ընտրության պարադոքսի և այն փաստին, որ ավելի շատ կապերը հանգեցնում են ավելի մեծ միայնության»:
Այն, ինչ անվանում են առաջընթաց, իրականում վնաս է առաջին հերթին հենց մեզ: Տեղեկատվության անսահման հասանելիությունը մարդկանց ավելի հուզական ու ավելի քան անտրամաբանական է դարձնում:
Տեղեկատվության անսահման հասանելիությունը մարդկանց ավելի հուզական ու ավելի քան անտրամաբանական է դարձնում:
Աշխատանքի, նոր հետաքրքրությունների ընթացքում սկսել ենք շատ շփվել նոր մարդկանց հետ, սակայն քանակի մեջտեղում կորում են ամուր կապերը, հայտնվում ենք միայնության մեջ՝ մասնատված և մեկուսացված: Սա տեղի է ունենում վիրտուալ աշխարհի պատճառով՝ նկատում է Մարկ Մենսոնը. «Ընկերությունը շատ հաճախ դառնում է տհաճ, բայց այդ ճգնաժամերի հաղթահարումն ընկերական հարաբերությունները դարձնում են արժեքավոր»:
Կարդացեք նաև
- Մարկ Մենսոն․ ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ
- [Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. Մի՛ փորձիր փոխել քեզ
- [Անիծյալ երկուշաբթին] 3 պատճառ, թե ինչու եք վատ որոշումներ կայացնում
- Ինչպե՞ս հասնել առավելագույնին․ Մենսոնի 4 հենման կետերը
Ըստ նրա, մենք պետք է ինքներս մեզ մտավոր մարտահրավեր նետենք` դեմառդեմ շփումներն ու հավատարմությունը պետք է դառնան մեր կյանքի հոգևոր կետերը: