Գլխավոր Հոդվածներ

[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. Մի՛ փորձիր փոխե

[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. Մի՛ փորձիր փոխել քեզ

newmag-y-n

Մի՛ փորձիր փոխել քեզ՝  Մարկ Մենսոնն իր [Անիծյալ երկուշաբթին] շարքում հենց այս մասին է խոսել: Մենսոնը նաև իր՝ « Թքած ունենալու նուրբ արվեստը » և «Թքել ենք բոլորս» գրքերում է անդրադարձել թեմային: Ըստ նրա, փոխվելու անհրաժեշտություն չկա. միևնույն է կյանքը ստիպելու է, որ փոխվես:

Փոխվելու անհրաժեշտություն չկա. միևնույն է կյանքը ստիպելու է, որ փոխվես:

 Մարկ Մենսոնն ասում է՝ մի՛ փորձիր փոխել քեզ, չի ստացվելու: Փոխարենը փոխիր արարքներիդ տրամաբանությունը: Նա պատմում է, թե ինչո՞ւ են մարդիկ ինքնամոռաց փորձում փոխել իրենց բնավորությունը և մոռանում, որ ինքնությունը փոխել հնարավոր չէ. «Եթե փորձեք վերանայել ձեր քայլերը, առանց անհանգստանալու, թե այդ ընթացքում ինչպես է փոխվելու ձեր բնավորությունը, իրական փոփոխությունը շատ ավելի հեշտ կտրվի »:

Մարդիկ ինքնամոռաց փորձում են փոխել իրենց բնավորությունը և մոռանում, որ ինքնությունը փոխել հնարավոր չէ։

Մենսոնը նկատում է՝ իրականում մենք միշտ փոխվում ենք ու միևնույն ժամանակ երբեք չենք փոխվում: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչ ենք հասկանում փոփոխություն ասելով: Առաջին հայացքից փիլիսոփայական այս միտքը Մենսոնը բացատրում է պարզ օրինակով. «Եթե առավոտյան արթնանամ ու անեմ այն, ինչ երբեք չէի արել, կնշանակի, որ ես փոխվե՞լ եմ, թե՞ ես նույն մարդն եմ, որը պարզապես որոշել է նոր բան փորձել: Փոփոխությունը սահմանելու համար պետք է նախ հասկանալ դրան ձգտելու պատճառները»:

Փոփոխությունը սահմանելու համար պետք է նախ հասկանալ դրան ձգտելու պատճառները։

Մարկ Մենսոնը խորհուրդ է տալիս կյանքին նայել որպես որոշումների և արարքների երկար շղթա: Երբ ասում ենք, որ ուզում ենք փոխվել, նկատի ունենք, որ ավելի լավ որոշումներ ենք ուզում կայացնել ու ավելի ճիշտ քայլեր անել: Այդ ճանապարհին ձախողումն անխուսափելի է, բայց որոշիչ է համառությունը:

Տարածել

Թքել ենք բոլորս
Թքել ենք բոլորս

Մարկ Մենսոն

4800 ֏

Նկարագրություն

Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ: Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկը նոր գիրք է գրել, որը կդառնա ձեր առաջիկա տարիների ուղեցույցը: Այժմ պետք է ոչ միայն «Թքած ունենալ», այլև «Հույսը չկորցնել»: