











Նկարագրություն
Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։
Լրացուցիչ տեղեկություն
Օրիգինալ անունը The Subtle Art of Not Giving a F*ck: A Counterintuitive Approach to Living a Good Life
Կատեգորիան Անձնական աճ
ISBN 9789939107400
Հրատարակության տարին 2018
Էջերի քանակը 256
Չափսը 14.5x22.3, կոշտ կազմ
Թարգմանիչ NewMag
Հեղինակ

Մարկ Մենսոն
Ծնվել է Տեխասում 1984 թ. մարտի 9-ին։ Բոստոնի համալսարանում ստացել է ֆինանսիստի կրթություն։ Ծանոթություններին և ժամադրություններին նվիրված իր առաջին բլոգը սկսել է 2009-ին։ Դրանից հետո բացել է մշակույթին, մարդկային հարաբերություններին և ժամադրություններին նվիրված MarkManson.net կայքը։ 2 գրքի հեղինակ է։ Առաջինը՝ «Մոդելները. կանանց ազնվությամբ գրավեք» գրքում (2011) կանանց սիրահետելու խորհուրդներ է տալիս տղամարդկանց։ Երկրորդը՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը (2016), միանգամից դարձել է ամերիկյան, հետո համաշխարհային բեսթսելլեր։