[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. Երեք հակաթեզ հաջողելու մասին

Բոլորս էլ ցանկանում ենք գլխապտույտ հաջողություններ ունենալ, բայց հաճախ ինչ-որ բան մեզ խանգարում է: Իրականում վերջնական արդյունքը լավ չենք պատկերացնում կա՛մ էլ դրան հասնելու ճանապարհը: «Թքած ունենալու նուրբ արվեստը» և «Թքել ենք բոլորս» բեսթսելլերների հեղինակ Մարկ Մենսոնն «Անիծյալ երկուշաբթին » կոչվաղ շարքում այս շաբաթ անդրադարձել է հաջողության մասին այն երեք սխալ ընկալումներին, որոնք թունավորում են կյանքը և հոգին։
- Անտեսե՛ք «քայլ առ քայլ» հաջողության հասնելու խորհուրդները
Տպավորիչ և երբեմն խելքից դուրս հաջողելու համար պետք է բացառիկ ու արտառոց քայլ անել: Դրան հասնելու միակ տարբերակն արդեն իսկ ձևավորված չափանիշները մերժելն է:Պետք է հավատաք, որ կարող եք անել այն, ինչի մասին մյուսները նույնիսկ վախենում են մտածել: Համացանցում տարածված հստակ ձևակերպված քայլերը, որոնք իբրև օգնում են մարդկանց հաջողակ դառնալ, երբեք չեն կարող օգնել «փախած» գաղափարների իրագործմանը: Դրանք ընդամենը կլիշեներ են: Յուրաքանչյուրիս ճանապարհը տարբեր է: Տարբեր են մարտահրավերները, մոտիվացիան և հետևաբար՝ նաև արդյունքը: Հեղափոխական գաղափարները երբեք չեն ծնվում այն մտքից, թե ուզում եմ մի չտեսնված բան անել: Մարդիկ կենտրոնանում են նրա վրա, ինչն ամենալավն են անում և փորձում հաջողել։
- «Հաջողություն» կոչվածը իրական չէ
Հաջողությունը և դրա մասին լեգենդները մենք ենք հորինել: Շատերի համար հաջողության բացատրությունը միանգամից նույնացվում է գումարի, մե՜ծ գումարի հետ: Երբ շատ փող ունենալը մարդկանց համար նպատակ է դառնում և ոչ թե միջոց՝ սկսվում են խնդիրները: Շատ մեծահարուստներ այդպես էլ իրենց հաջողակ չեն համարում ու իրենց թշվառ ձախողակներ են զգում:
Չկա հաջողության բանաձև, դա միայն մեր գլխում է և շրջապատի ազդեցության տակ ստեղծված մեր պատկերացումներում: Այո՛, մենք բոլորս հորինում ենք հաջողության հասնելու մեր պատկերացումները և ամբողջ կյանքում աչքերը փակ փորձում ենք հասնել դրան:Եկեք անկեղծ լինենք, մեզնից շատերը չեն էլ մտածում, թե ինչ են իսկապե՛ս ցանկանում: Փոխարենը մեր կյանքը հարմարեցնում ենք ընտանիքի, շրջապատի, պետության ստեղծած կաղապարներին:
- Ընդունե՛ք, որ կարող եք սխալվել
Շատերը պարզապես մերժում են և չեն կարողանում ընդունել, որ հաջողության մասին իրենց պատկերացումները հաճախ սխալ են: Սա մի քանի պատճառ ունի: Նախ, անշուշտ տհաճ է գիտակցել, որ ամբողջ կյանքում աշխատել ու պայքարել ես մի բանի համար, ինչին ոչ թե դու էիր ձգտում, այլ հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերն էին մղում: Դուք 25 տարի օր ու գիշեր աշխատում եք, լավ մեքենա ու գեղեցիկ տուն գնում ու հետո մի օր արթնանում եք և հասկանում որ, հասել եք այն ամենին, ինչի մասին երազում էիք, բայց նույն անինքնավստահ ու չբավարարվածն եք մնացել: Դուք ձեզ հաջողակ չեք զգում: Դուք դեռ շարունակում եք չվստահել ինքներդ ձեզ: Այդ «երբեք բավարարված չլինելու» սինդրոմը ո՛չ թե վատ աշխատելու, այլ հաջողության մասին սխալ պատկերացումներ ունենալու հետևանք է:

Մարկ Մենսոն
5800 ֏
Նկարագրություն
Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
