[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. Ճշմարտությամբ կցավեցնես, առանց դրա՝ կկործանես

Ահա և «Անիծյալ երկուշաբթին», ահա ևՄարկ Մենսոնի ամենշաբաթյա ուղերձը. թեման՝ ճշմարտությունն ու դրա ընկալումը: «Թքած ունենալու նուրբ արվեստը» և «Թքել ենք բոլորս» բեսթսելլերների հեղինակն ասում է՝մեր միտքը չի ընդունում օբյեկտիվ իրականությունը, փոխարենը մեկնաբանում է իրեն հարմար ձևով: Մարդիկ իրականությանը նայում են սեփական արժեքների և փորձառությունների դիտանկյունից։
Փորձն ու արժեհամակարգն, իհարկե, կարևոր ցուցիչներ են, բայց Մենսոնը խորհուրդ է տալիս մտածել մեկ այլ կարևոր ու հաճախ մոռացված գործոնի՝ «խմբային ինքնության» մասին: Նա վստահեցնում է. «Մենք ենթագիտակցորեն մեր պատկերացումները հարմարեցնում ենք մեր արժեքներին և հետաքրքրություններին: Իրականությանը նայում ենք մեզ հարմար տեսանկյունից: Ու շատ հաճախ չենք էլ պատկերացնում, որ սա ընդամենը հասարակության պարտադրած չափանիշներից դուրս չգալու փորձ է: Մենք ինչ-որ մեծ խմբի պատկանելու, այդ խմբի արժեքներով ապրելու և նույն վարքագիծը դրսևորելու կարիք ենք ունենում»։
Մենք ենթագիտակցորեն մեր պատկերացումները հարմարեցնում ենք մեր արժեքներին և հետաքրքրություններին: Իրականությանը նայում ենք մեզ հարմար տեսանկյունից:
Մենսոնն իր պնդումը հաստատում է օրինակներով: Ամբողջովին հակադիր համոզմունքներով երկու մարդ նայում են նույն ելույթը,և վերջում երկուսն էլ անում են բոլորովին տարբեր եզրակացություն: Այնպիսի եզրակացություն, որն աջակցում էիր հենց համոզմունքներին: Մարկը համոզված է.«Ես կարծում էի, թե մարդիկ մտածված խաբում են կամ էլ իսկապես այնքան անմիտ են, որ չեն կարողանում ճիշտ մեկնաբանել տեսածը: Պարզվում է, որ երկու տարբերակն էլ սխալ է: Հիշո՞ւմ եք այն զգեստը, որը մարդկանց մի մասը սև և կապույտ էր տեսնում, մյուս մասը՝սպիտակ և ոսկեգույն: Նման մի բան էլ կատարվում է, երբ երկու տարբեր արժեհամակարգ ունեցող մարդ լսում են նույն ելույթը կամ կարդում նույն հոդվածը: Նրանք տեսնում են միայն այն ճշմարտությունը, որը բավարարում է իրենց համոզմունքներին: Նրանց միտքը ենթագիտակցորեն ջնջում է այն տեղեկությունը, որը հակասում է իրենց պատկերացումներին»։
Այս շարքից կարդացեք նաև
- Այն, ինչը չի սպանի, կուժեղացնի (bonus: տեսահոլովակ)
- 3 հակաթեզ հաջողելու մասին
- 3 պատճառ, թե ինչու եք վատ որոշումներ կայացնում
- Ինչպե՞ս հաղթող դուրս գալ ցանկացած իրավիճակում
- Ինչպե՞ս կողմնորոշվել քաոսային վիճակում
Սա նաև բացատրում է, թե ինչու են միլիոնավոր մարդիկ ամեն օր ստանում նույն տեղեկությունը, բայց գալիս տարբեր եզրահանգման։ Արդյունքում ընդհանուր գաղափարի շուրջ համախմբելու փոխարեն այդ տեղեկությունը միայն նոր բաժանարար գծեր է առաջ բերում: Իրականությունն այն է, որ շատ տեղեկության տիրապետելն այնքան էլ կարևոր չէ: Փոխարենը՝ պետք է տեղեկությունը հնարավորինս անկողմնակալ ընկալել և մարդկանց չպարտադրել արդեն նախապես որոշած մեր ենթադրությունները:

Մարկ Մենսոն
5800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Newmag-ը ներկայացնում է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի 5-րդ հատորը՝ «Վերջին աշունը» (թրեյլեր)

ULTRAVIOLET. S01E02 / «Իմ ընկեր պոետ Աշոտը» (տեսանյութ)

Հայտնի է Գոնկուրի հայաստանյան ընտրության հաղթողը (լուսանկարներ)

«Աշխարհն ու մենք» խորագրով շարունակվեց ու ամփոփվեց Newmag-ի ու «Գյուլբենկյան» հիմնարկության երկօրյա Ֆորումը (լուսանկարներ)
