[Անիծյալ երկուշաբթին] 3 պատճառ, թե ինչու եք վատ որոշումներ կայացնում
Ցանկացած բան, որ ասում կամ անում եք՝ իր գինն ունի: Որոշումներ կայացնելու պահին պետք է մտովի հասկանալ՝ ինչ եք զոհաբերում և հանուն ինչի:
Կայացրած որոշումների գինն ամենաթանկն է, քանի որ երբեմն մեզ համար բարդ է հավասարակշռել ցանկություններն ու պարտականությունները:
Լավ որոշման արդյունքում քիչ ռիսկի դիմելով մեծ հնարավորություններ եք ձեռք բերում: Իսկ վատ որոշումների հետևանքով կարճատև հաճույքի համար մեծ բան եք զոհաբերում: Ամենապարզ օրինակը՝ կարևոր հանդիպման կամ քննության նախորդ գիշերը որոշում եք ընկերների հետ մի լավ խմել:
Ահա 3 կետ, որոնք վատ որոշումների կատալիզատոր են դառնում:
- Զգացմունքների ազդեցությունը
Զգացմունքները հաճախ արգելափակում են իրականության զգացումը և մի պահ հասկանում ենք, որ էմոցիաների ազդեցության տակ սարսափելի որոշում ենք կայացրել, որն այդ պահին թվում էր, թե ամենաարդյունավետ լուծումն է:
Պետք է տարանջատել զգացմունքները քայլերից: Սա շատ բարդ, բայց պարտադիր պայման է: Դրա համար նախ պետք է զարգացնել ինքնագիտակցությունը: Ընդունել ու հասկանալ էմոցիաները ու խուսափել դրանց հետևանքով հապճեպ կայացրած որոշումներից:
- Ժամանակի զգացողություն չունենալը
Մենք գերագնահատում ենք «այս պահի» արժեքը և թերագնահատում վաղվա օրը: Դրա պատճառով, օրինակ, չենք կարողանում գումար խնայել, հետաձգում ենք կարևոր որոշումները կամ անելիքները: Խուսափում ու հաջորդ օրվան ենք թողնում բարդ խոսակցությունները:
Մենք փոխարինում ենք երկարաժամկետ օգուտը կարճաժամկետ հաճույքի հետ: Դա մեր որոշումն է: Ու հետո բողոքում ենք, որ ոչինչ մեր պլանավորածի պես չի գնում և արդյունքները չեն գոհացնում:
- Սոցիալական կարգավիճակի գայթակղությունը
Մարդկանց սոցիալական կարգավիճակը շատ հեշտությամբ է ազդում մեր պատկերացումների և որոշումների վրա: Մենք ենթագիտակցորեն կայացնում ենք այնպիսի որոշումներ, որոնք ընդունելի կլինեն հասարակության համար, կամ էլ՝ գոնե քննադատության չեն արժանանա:
Պետք է նախ ընդունել, որ հաճախ դիմացինի կարծիքն է ձևավորում մեր իրականությունը և հետո նոր պայքարել դրա դեմ: Թույլ չտաք, որ ինչ-որ պահի մարդկանց կարծիքը ձեր որոշումներում ավելի կարևոր դեր ունենա, քան ձեր սեփական ցանկությունները:
Մարկ Մենսոն
2900 ֏
Նկարագրություն
Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ: Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկը նոր գիրք է գրել, որը կդառնա ձեր առաջիկա տարիների ուղեցույցը: Այժմ պետք է ոչ միայն «Թքած ունենալ», այլև «Հույսը չկորցնել»: