[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. «Ինչպե՞ս կողմնորոշվել քաոսային իրավիճակում»
Աշխարհում կատարվող այս անկառավարելի քաոսի ֆոնին սկսում ես շատ բաներ վերագնահատել: Երբ թվում էր, թե առողջապահական ու տնտեսական ճգնաժամից այն կողմ այս փուլում ավելի դժվար լուծելի հարց չկա, հարյուր-հազարավոր մարդիկ Միացյալ Նահանգներում, հետո էլ աշխարհի տարբեր կողմերում սկսեցին ռասիզմի և ոստիկանական բռնության դեմ մեծամասշտաբ բողոքի ակցիաները:
Սոցիալական մեդիայի և սմարթֆոնների շնորհիվ կամ պատճառով մենք 24/7 իրադարձությունների կիզակետում ենք, ուղիղ եթերով հետևում ենք դեպքերի զարգացմանը, գիտենք, թե աշխարհի որ կողմում ինչ է կատարվում: Ես քաղաքական հետևանքների մասին չեմ խոսելու: Ինձ հետաքրքիր է, թե մենք ինչպես ենք կողմնորոշվում նման իրավիճակներում՝ զգայական, հոգեբանական և նաև քաղաքացիական տեսանկյուններից:
Ցանկացած բարդ և հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցի մասին կարծիք ձևավորելիս ինքս ինձ հիշեցնում եմ երեք բան՝
● Աշխարհում չարություն կա՛, բայց եսասիրությունն ու հիմարությունն ավելի շատ են
Մենք հաճախ առանց մանրուքների մեջ խորանալու ենթադրում ենք, որ մարդկանց մտադրությունները պարզապես վատն են ու հատուկ չարությամբ լցված: Իրականում շատերն ուղղակի հիմար են ու չափից շատ ինքնահավան՝ դա հասկանալու համար: Մարդկանց քայլերում դիտավորություն փնտրելու փոխարեն փորձեք հասկանալ ինչու են նրանք անվերապահորեն վստահ, որ իրենց արածը ճիշտ է: Սա ավելի բարդ ու երկարատև գործընթաց է, քան մեղադրելը, բայց նաև ավելի արդյունավետ:
● Բոլորն էլ տանջվում են: Հարցն այն է, թե ինչ պատճառով
Հեշտ է հայտնվել այն թակարդում, որտեղ մեզ վստահեցնում են, որ ոչ ոք, երբեք չպետք է տանջվի կամ վախենա: Դա անիրատեսական է մի պարզ պատճառով՝ սա կյանք է: Ոչ ոք չի ասել, որ դժվարություններ ու անարդար վերաբերմունք չի լինելու, կամ, որ խնդիրները լուծվելու են կախարդական փայտիկի մեկ հարվածով: Հետևաբար, հարցը ոչ թե այն է՝ մի՞թե մարդիկ պիտի տանջվեն, այլ այն, թե որն է պատճառը և որտեղ ենք փնտրում լուծումը:
● Պատրաստ եղեք լսել հակադիր կարծիքներ և մի՛ վախեցեք հակասություններից
Նույն մարդիկ տարբեր իրավիճակներում կարող են և՛ լավը լինել, և՛ վատը: Սա կախված է նաև ձեր արժեհամակարգային տարբերություններից: Երկու հակադիր տեսակետներից յուրաքանչյուրն էլ կարող են մասնակի ճիշտ ու մասնակի սխալ լինել: Հաճախ հենց այդպես էլ լինում է: Մի փաթաթեք ձեր կարծիքն ուրիշի վզին և նույնիսկ եթե չեք ընդունում այլ տեսակետներ, փորձեք չապացուցել նաև հակառակը: Նույնիսկ փաստերն են երբեմն հակասական լինում և կարող են տարակարծությունների պատճառ դառնալ:
Մարկ Մենսոն
5800 ֏
Նկարագրություն
Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ: Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկը նոր գիրք է գրել, որը կդառնա ձեր առաջիկա տարիների ուղեցույցը: Այժմ պետք է ոչ միայն «Թքած ունենալ», այլև «Հույսը չկորցնել»:
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)