[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. Այն, ինչը չի սպանի, կուժեղացնի (bonus: տեսահոլովակ)
Ամռան վերջին երկուշաբթին, ավելին՝ ամռան վերջին օրը Մարկ Մենսոնը որոշել է անդրադառնալ բավական լուրջ մի թեմայի։ Նրա միտքը գրեթե նշանաբանի պես է հնչում՝ այն, ինչը չի սպանի՝ կուժեղացնի։ Newmag-ի ընթերցողներն արդեն ծանոթ են Մարկ Մենսոնի մոտիվացնող ելույթներին, որը երկու անգամ գրքի տեսքով մեր հրատարակչությունը ներկայացրել է Ձեզ։ «Թքած ունենալու նուրբ արվեստը» և «Թքել ենք բոլորս» գրքերը ամենապահանջվածներից են, քանի որ հեղինակը պարզ ու հասկանալի լեզվով փորձում է լուծումներ առաջարկել մեզ համար անելանելի թվացող իրավիճակներում։
Մարդկանց մեծ մասը համոզված է, որ հոգեբանական բարդույթը միշտ բացասական հետևանքներ է թողնում և դրա դեմ ամեն կերպ պետք է պայքարել: Մարկ Մենսոնը պատմում է, թե ինչու է այդ մտավախությունը երբեմն անտեղի և թե ինչպես լավատեսությունը դարձավ նորաձև:
Մենսոնն ասում է՝ ինչպես ամեն ինչ կյանքում, հոգեբանական տրավման և դրա շուրջ մեր ենթադրությունները ևս բարդ են ու խճճված: Մի քանի տասնամյակ առաջ հոգեբանները տրավմաները վերագրում էին միայն պատերազմի վետերաններին, բայց գիտության զարգացմանը զուգահեռ հասկացան, որ նմանատիպ ախտանշաններ նկատվում են շատերի մոտ: Հոգեբանական տրավմայի են ենթարկվում ընտանեկան բռնության զոհերը, ահաբեկությունների, աղետների, սարսափելի ավտովթարների ականատեսները:
Մենսոնը նկատում է. «Ավելի ուշ պարզ դարձավ, որ հոգեբանական խնդիրների առաջ կանգնում ենք բոլորս՝ կյանքի տարբեր փուլերում: Պարզվեց, որ ամբողջ աշխարհը հոգեբանական մեծ ու փոքր տրավմաների զոհ է: Ըստ մի հետազոտության, մարդկանց 75 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ տրավմատիկ իրադարձության ականատես է եղել: Շատերը՝ մեկ անգամից ավելի»։
Մեզանից շատերն անելանելի վիճակից դուրս գալուց հետո պնդում են, որ ավելի ուժեղ են դարձել:»
Քիչ թե շատ հայտնի այս փաստերը թվարկելուց հետո Մենսոնը պակաս քննարկված մի տեսակետ է առաջ բերում. «Հոգեբանական ծանր վիճակում գտնված մարդկանցից շատերն ավելի ուշ հաստատում են, որ այդ փորձառությունն իրենց օգնել է: Այո՛, կրկին կարդացեք: Մեզանից շատերն անելանելի վիճակից դուրս գալուց հետո պնդում են, որ ավելի ուժեղ են դարձել:»
Մենսոնը վստահեցնում է՝ երկարաժամկետ հեռանկարում տրավմատիկ իրադարձությունների ազդեցությունը հաճախ օգնում է մեզ առաջ շարժվել և արագ կողմնորոշվել բարդ վիճակներում. «Սա տարօրինակ երևույթ է: Մի կողմից, մենք հույս ունենք, որ երբեք չենք բախվի այդ խնդիրներին, որովհետև շատ ցավոտ է: Մյուս կողմից, մի տեսակ գոհ ենք, որ այդ ամենը պատահել է մեզ հետ: Այդ փորձառությունը մեզ դարձրել է այն, ինչ կանք այսօր: Այն մեզ ավելի ուժեղ, ավելի դիմացկուն է դարձրել: Սովորեցրել է շնորհակալ լինել ունեցածի համար»։
Մարդիկ, ովքեր կարծում են, որ ինչ-որ իրադարձություն կկործանի իրենց կյանքը, կործանվում են: Մի կարևոր փաստ էլ կա՝ ցավի հանդեպ մեր վերաբերմունքը դրա մասին մեր համոզմունքների արդյունքն է:
Հաղթողների մասին Մենսոնի բնութագիրը հստակ է՝ եթե հավատում եք, որ ձեր կյանքի վատ փորձառությունը ոչ թե պատիժ է, այլ զարգանալու հնարավորություն, ապա վերջում անպայման հաղթող դուրս կգաք: Իսկ մարդիկ, ովքեր կարծում են, որ ինչ-որ իրադարձություն կկործանի իրենց կյանքը, կործանվում են: Մի կարևոր փաստ էլ կա՝ ցավի հանդեպ մեր վերաբերմունքը դրա մասին մեր համոզմունքների արդյունքն է: Եթե մտածում ենք, որ ցավը մշտական է՝ այն դառնում է մշտական: Երբ մտածում ենք, որ ցավը դիմացկունության հակառակ կողմն է՝ դառնում ենք անհաղթելի: Այնպես որ այն, ինչ ձեզ չի սպանում, ձեզ դարձնում է ավելի ուշ։ Սա պնդում է ոչ միայն Մարկը, այլև Կելլի Կլարկսոնն իր հայտնի «Stronger» հիթում։
Մարկ Մենսոն
2900 ֏
Նկարագրություն
Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։