«Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը կադապտացվի խաղարկային վավերագրական ֆիլմի
Ֆիլմը կստեղծեն Նոր Զելանդիայի GFC Films ընկերությունը և բրիտանական Universal Content Group-ը:
Մարկ Մենսոնի ինքնազարգացման մասին այս գիրքը հրատարակման առաջին օրերից (2016 թվականի սեպտեմբեր) բեսթսելլեր է դարձել և վաճառվել է ավելի քանի 11 միլիոն օրինակով: Գրքի հեղինակը պնդում է, որ ինքնազարգացման և մոտիվացիայի մասին «դրական» գրքերի մեծ մասն իրականում անօգուտ են ու դժվար կիրառելի:
Վավերագրական ֆիլմը կբացահայտի երջանկության հետևից գնալու հասարակության մոլուցքը:
Ֆիլմում Մարկ Մենսոնից բացի կլինի նաև գրքի հերոս Հիասթափության Պանդան, որի սուպերկարողությունը մարդկանց իրենց մասին դաժան ճշմարտությունն ասելն է:
Ֆիլմը նախնական արտադրության փուլում է: Պլանավորվում է, որ արտադրական գործընթացը կսկսվի այս աշնանը, ֆիլմն էլ կթողարկվի 2021 թվականին:
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Նոր Զելանդիայից Մեթյու Մեթքալֆն է:
Մարկ Մենսոն
5800 ֏
Նկարագրություն
Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։
Կարդա նաև
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք «Հարություն Կալենց․ Գույնի ձևը». բացառիկ հրատարակությունը՝ հայ մեծ նկարչի մասին (թրեյլեր)
Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր` «Մարդը, որը նորից էր մահացել» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)