Գլխավոր Հոդվածներ

Մարկ Մենսոն․ ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ

Մարկ Մենսոն․ ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ

newmag-y-n

Կյանքի և մարդկանց մասին մեր կողմնակալ ընկալումները ակամա դառնում են սխալ որոշումների պատճառ: Այս պատկերը հնարավոր չէ փոխել կախարդական փայտիկի մեկ հարվածով, բայց կան որոշ քայլեր, որոնք վստահաբար կբարձրացնեն ճիշտ որոշումներ կայացնելու ձեր շանսերը:

  • Գրի առեք մտքերը

Դուք գուցե մտածեք, որ սա ժամանակի կորուստ է, բայց կարևոր որոշումներ կայացնելուց առաջ փորձեք գրի առնել ձեր մտքերը: Դա կստիպի ձեզ ավելի օբյեկտիվ նայել իրավիճակին: Կարծես թղթին նույնիսկ ձեր մտքերը չեն գրված ու պարզապես փորձում եք լուծումներ գտնել: Կարևոր որոշումից առաջ թղթի մեջտեղում գիծ քաշեք և այն բաժանեք երկու մասի: Մի կողմում գրեք հնարավոր ռիսկերը, մյուս կողմում՝ հնարավոր օգուտները: Այս պարզ վարժությունը կարող է հստակեցնել ձեր առանց այն էլ խառնված միտքը:

  • Շրջանցեք ձեր հուզական ապրումները

Մենք հաճախ սխալ որոշումներ ենք կայացնում, որովհետև այդ պահին դա մեզ պարզապես ավելի հարմար է թվում: Զգացմունքները մեզ սխալ ուղղությամբ են տանում: Իրականում, ամենալավ որոշումները հաճախ առաջացնում են վախի և անհարմարության զգացումներ: Երբեմն պետք է դեմ գնալ էմոցիոնալ ապրումներին և հավատալ փաստերին: Ոչ ոք չի ասել, որ ճիշտ որոշումները հեշտ և հաճելի ճանապարհ են խոստանում: Լավագույն արդյունքի համար պետք է դուրս գաք ձեր հարմարավետության գոտուց:

  • Գտեք ձեր թույլ կողմերը

Բոլորս էլ ունենք միայն մեզ բնորոշ թույլ կետեր, որոնք ազդում են մեր որոշումների վրա: Մեզանից ոմանք ավելի զգացմունքային են քան մյուսները: Ոմանք էլ չափից շատ են անհանգստանում ապագայի մասին ու մոռանում են ապրել ներկայում: Կարևոր է գիտակցել, որ մեր թերությունները բնորոշում են մեզ ճիշտ այնքան, որքան մեր առավելությունները: Պետք է սթափ դատել, ընդունել թույլ կողմերը, փորձել դրանք կառավարելի դարձնել, կամ էլ համակերպվել դրանց գոյությանը: Այդ ամենը գիտակցելու և մտքում պահելու դեպքում որոշումներ կայացնելը ոչ միայն ավելի հեշտ, նաև ավելի արդյունավետ կդառնա:

  • Անվճռականությունը վատագույն որոշումն է

Դուք կարող եք շատ վատ որոշումներ կայացնել, բայց ընդհանրապես որոշում չկայացնելը և պատասխանատվությունից խուսափելն  ամենավատ որոշումն է, որ կարող եք ընդունել: Ցանկացած որոշում իր գինն ունի, բայց ամենաթանկը կարող եք վճարել որոշում չկայացնելու դեպքում: Մի վախեցեք ընտրություն կատարել, մի վախեցեք ռիսկի դիմել:

Տարածել

Թքել ենք բոլորս
Թքել ենք բոլորս

Մարկ Մենսոն

4800 ֏

Նկարագրություն

Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ: Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկը նոր գիրք է գրել, որը կդառնա ձեր առաջիկա տարիների ուղեցույցը: Այժմ պետք է ոչ միայն «Թքած ունենալ», այլև «Հույսը չկորցնել»: