Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս հասնել առավելագույնին․ Մենսոնի 4 հենման կե

Ինչպե՞ս հասնել առավելագույնին․ Մենսոնի 4 հենման կետերը

newmag-y-n

Կյանքում հենման կետեր գտնելը ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքը և բարձրացնում՝ կյանքի որակը: Այս բանաձևը գործում է առողջության, կրթության և անձնական հարաբերությունների համատեքստում: Ահա դրանցից մի քանիսը․

Ֆիզիկական առողջություն - Տանջող դիետաների և հոգնեցնող մարզումների փոխարեն կարելի է կյանքում չափավոր ակտիվություն ավելացնել, որը ամենաօգտակար հենման կետերից մեկն է: Անմտություն կլինի, եթե փորձեք միանգամից մարաթոն վազել։ Իրական փոփոխությունների կարելի է հասնել քայլ առ քայլ:

Սնունդ - Վստահեցնում եմ, եթե աղի կամ քաղցր անառողջ սնունդ փոխարինեք թարմ մրգերի և բանջարեղենի հետ,  էներգիան կաճի 50 տոկոս աճ, կբարձրանա տրամադրությունը, կլավանա ուղեղի աշխատանքը, հանգիստ կքնեք և անուշադիր չեք լինի։

Կրթություն - Կրթությունը լավագույն ներդրումն է երիտասարդների կյանքում: Գումարը պետք է ծախսել նպատակային: Մեր ժամանակի լավագույն հենման կետն ուսումն է: Դրա արդյունքը երկարաժամկետ է՝ ամբողջ կյանքի համար:

Հարաբերություններ -  Եթե խորը ուսումնասիրենք, մարդկային ցանկացած էմոցիա հարաբերությունների արդյունք է: Երջանկությունը հաճախ կախված է ձեր հարաբերությունների որակից: Սա վերաբերում է ընտանիքին, ընկերներին, գործընկերներին, սիրելիին և նաև սեփական «ես» -ին: Դուք ֆիզիկապես և հոգեպես ավելի առողջ կլինեք ու պակաս դեպրեսիվ, եթե հասկանալու ունակությունը դարձնեք ձեր հարաբերությունների հենման կետը:

Տարածել

Թքել ենք բոլորս
Թքել ենք բոլորս

Մարկ Մենսոն

4800 ֏

Նկարագրություն

Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ: Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկը նոր գիրք է գրել, որը կդառնա ձեր առաջիկա տարիների ուղեցույցը: Այժմ պետք է ոչ միայն «Թքած ունենալ», այլև «Հույսը չկորցնել»: