Ովքե՞ր են երգել Ազնավուրի հետ. դուետներ, որ միշտ կհիշվեն (տեսանյութ)

Առաջին իսկ մի քանի նոտան հնչելուն պես «Հավերժ սերը» Ազնավուր-Մաթյո լեգենդար դուետի կատարմամբ արդեն 39 տարի տակնուվրա է անում ունկնդրի սիրտն ու հոգին: «Թեհրան 43» ֆիլմի համար գրված երաժշտությունը ստեղծել էր Ժորժ Կարվարենցը, իսկ մի «հավերժական կյանք մինչև վերջին շունչը կուրորեն սիրելու» մասին երգի տեքստը գրեց Ազնավուրը: Ֆիլմում միայն շանսոնյեի մեկնաբանությամբ է այն հնչում, իսկ բեմում նրան միացավ նաև Միրեյ Մաթյոն: Այդ ժամանակ նրանք արդեն 15 տարվա ծանոթ էին:
Գետնին ծալապատիկ նստածը Լայզա Մինելլին է: Իր 50-ամյակի միջոցառմանը լսում է, թե Ազնավուրն ինչպես է իր համար կատարում «Դեռ երեկ, երբ 20 տարեկան էի» երգը:
Շանսոնյեն հենց այնպես չի երգում: Երեկվա աղջնակն իր աչքի առաջ էր մեծացել: Ժամանակին 17-ամյա ամաչկոտ Մինելլին եկել էր 40-ամյա Ազնավուրի Բրոդվեյի մենահամերգին ու խոստովանել. «Ուզում եմ Ձեր նման երգել»: Տեսախցիկների աչքից հեռու մի տարի միասին ապրեցին, հետո նաև միասին երգեցին:
91-ին և 92-ին Արտիստները համերգաշար ունեցան Միացյալ Նահանգներում ու Ֆրանսիայում՝ կատարելով ժամանակի լավագույն ջազ ստեղծագործությունները՝ չմոռանալով նաև ազնավուրյան մեղեդիների մասին:
Ֆրանսերեն լավ չիմանալու պատճառով խուսափում էր այդ լեզվով երգելուց:
Ազնավուրի հետ մի բեմում հայտնվելու մասին երազում էր գրեթե յուրաքանչյուր երգիչ: Արտիստը 2009-ին դուետների իր 2-րդ ալբոմը ձայնագրեց: Ամենասպասվածներից մեկը Կյանքն ամեն օր նորովին էր՝ Սթինգի հետ:
Խուլիո Իգլեսիասի հետ էլ կատարեց «Ինչ տխուր է Վենետիկը»: Ֆրանսիական ռոմանտիզմով ու իսպանական կրքով համեմված դուետը թույլ չտվեց, որ Վենետիկը երկար տխուր մնա առանց սիրահարների:
Ավելի ուշ Արևելքում հայնտի Իդիրի հետ էլ Բոհեմը երգեց արաբերեն:
Նանա Մուսկուրիից մինչև Սելին Դիոն, Պատրիսիա Կաս ու Ջոնի Հոլիդեյ երգել են Ազնավուրի հետ: 90-անց երգիչը նույն ոգևորությամբ կանգնեց միկրոֆոնի մոտ նաև Զազի հետ ու «սիրեց Փարիզը մայիսին»:
Երգչուհու համար մեծ բեմեր էր կանխատեսել: Նրան Պիաֆի հետ էր համեմատում: Նույն Պիաֆի, որն իր հրապուրանքն ու առաջ շարժվելու մոտիվացիան էր կարիերայում առաջին քայլերն անելու ճանապարհին: Նրա հետ դուետներ երգեց նույնիսկ մահից հետո…