BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ ամենաջերմ ու զվարճալի արկածներով լի՝

Տեղի ունեցավ ամենաջերմ ու զվարճալի արկածներով լի՝ «Մանյունյա» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Ժամանակն է ծանոթանալ թեթև ու գրագետ հայերենով, գեղեցիկ շապիկով գրքի հերոսներին՝մանկության ընկերուհիներ Նարինեին ու Մանյունյանին, խիստ ու բարի տատիկին՝ Տային և այս անհավանական եռյակի արկածներին ու ազգականներին: Նարինե Աբգարյանի «Մանյունյա» եռահատոր վեպի առ

Մանկական չարաճճիություններ ու արկածներ, մանկություն առանց հեռախոսի ու գաջեթների: Նարինե Աբգարյանի հայտնի մանկական եռագրությունը Newmag-ը թարգմանել է հայերեն՝ նոր խմբագրմամբ, սրբագրմամբու դիզայնով: Ահա առաջին հատորը՝ «Մանյունյա»: Նարինեի, ընկերուհու արկածները համեմված տատիկի՝ Տայի խորհուրդներով ու խստությամբ: Ինչպես կրակոտ մազերով ռուսախոս աղջնակը վերածվեց շագանակագույն խոպոպներով հայալեզու փոքրիկի: Գրքի ամբողջ ընթացքում վերստուգող խմբագիր Լիլի Հովհաննեսի դեմքից ժպիտը չի անհետացել. «Մենք գրքում վերախմբագրելու և աշխատելու ընթացքում ավելացրել ենք ծանոթագրություններ, որոնք պետք է երեխաների համար ավելի մատչելի դարձնեն առանձնահատուկ, սպեցիֆիկ տերմինները, որոնք Խորհրդային ժամանկներն են ավելի շատ ներկայացնում»:

 

Գրքում խորհրդային սերնդի մանկությունն է: Նարինեի տաքուկ ու ջերմ մանկական հուշերը ընթերցողին կտանեն Բերդ՝ Տավուշ: «Մանյունյա» վեպի թարգմանիչը ուղիղ կապ ունի հերոսների հետ: Թարգմանիչը ևս ծնվել ու մեծացել է Բերդում, նրանք միասին են սովորել նույն դպրոցում: Աբգարյանի մայրը եղել է թարգմանչի ռուսերենի ուսուցչուհին, գրքի հերոսներից մեկի՝ Նարինե Աբգարյանի քույրիկի հետ եղել են ընկեիրուհիներ: Նարինե Գիժլարյանը գրքում պահել է երկխոսությունների բարբառային համն ու հոտը. «Ես իմ երեխաների համար էսպիսի բան էի մտածել, եթե կարդում են որոշակի էջեր, քանակ էլ էի նշել, ես իրենց ասում էի, որ պատմեն, ինչ հասկացան, ինչ տպավորություն ստացան: Այնպես որ, այս գիրքը կարող են կարդալ տասը տարեկանից սկսած»։

Սա Նարինե Աբգարյանի առաջին գիրքն է: Մինչև նրան կճանաչեր ռուս հրատարակիչը «Մանյունյա» վեպի առաջին տողերը հատնվեցին սոցցանցերում: Հենց այս տողերն էր գրքի ապագա թարգմանիչը թարգմանում ու կարդում իր երեխաների համար: Գիրքը Newmag-ը ներկայացնում է հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարի շրջանակում։ Մատենաշարի ղեկավար Ռուբեն Իշխանյանի խոսքով, «Մանյունյան» երեխաների մեջ ընթերցանության հանդեպ սեր արթնացնելու լավագույն տարբերակն է. «Ինձ թվում է՝ պետք չէ ասել, որ գիրքը միայն մանուկների կամ պատանիների համար է։ Ցանկացած մարդ կարող է մեջը գտնել իր մանկությունը , հումորով տեսարաններ գտնել, բոլորս էլ ունեցել ենք մանկություն ու բոլորիս էլ հետաքրքիր կլինի»։

Գրքի շնորհանդեսի օրն էլ Ռուսաստանում տեղի է ունենալու «Մանյունյա» սերիալի պրեմիերան: Newmag-ն էլ արդեն սկսել է աշխատել մանկական եռագրության երկրորդ հատորի վրա:

Տարածել