Ի՞նչն այսուհետև բարեգործություն չի համարվի. կարգավորվում է հարկային արտոնությունների դաշտը

June 19, 2018

Օրինագծում գլխավոր փոփոխությունն այն է, որ բարեգործական ծրագրերի համակարգման համար վարչապետի որոշմամբ ստեղծվում է խորհրդակցական հանձնաժողով: Այդ հանձնաժողովի կազմը եւ կանոնադրությունը եւս հաստատում է վարչապետը:
Խորհրդակցական հանձնաժողովը բարեգործական ծրագրերը որակում եւ գրանցում է, կամ փոփոխում կարգավիճակը: Վարում է բարեգործական ծրագրերի վարչական ռեգիստրը: Ստանում է տեղեկություն ծրագրերի իրականացման ընթացքի եւ ավարտի վերաբերյալ: 

Ստանում է տեղեկություն ծրագրերի իրականացման ընթացքի եւ ավարտի վերաբերյալ:

Հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում ստուգում անցկացնելու վերաբերյալ միջնորդություններ կներկայացնի պետական մարմիններին:
Օրինագծով սահմանվում է, որ բարեգործական որակման ենթակա չէ կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին դրամական և այլ միջոցների հատկացումը: Բարեգործական որակման ենթակա չէ բարեգործական ծախսերի համար դրամական միջոցների ստացման՝ ապրանքների առուվաճառքի գործարք  ներառող ծրագիրը:


Կարդացեք նաև.



Հարկային արտոնություններ կարող են տրվել միայն այն ծրագրերը, որոնք իրականացվում են օտարերկրյա պետությունների, միջպետական կազմակերպությունների, Հայաստանի հասարակական, կրոնական ու նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից և նրանց ֆինանսական միջոցների հաշվին: Բարեգործություն չի համարվի նաեւ այն, որ կազմակերպությունը բավարում է իր աշխատողների սպառողական պահանջները:
Այսինքն, այս օրինագծի իմաստը հենց հարկային արտոնություններ ստանալու դաշտը կարգավորելն է:
Այսինքն, այս օրինագծի իմաստը հենց հարկային արտոնություններ ստանալու դաշտը կարգավորելն է:

Այսինքն` բարերարներն ու բարեգործություն իրականացնող կազմակերպությունները հանձաժողովին կդիմեն միայն այն դեպքում, երբ ցանկանան հարկային արտոնություններից օգտվել: Իսկ այն բարերարները, ովքեր չեն ցանկանում օգտվել հարկային արտոնություններից, նրանք հանձնաժողովին դիմելու եւ ծրագրերը բարեգործական ճանաչվելու անհրաժեշտության չունեն:

Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։