Ինչպե՞ս երեխայի մոտ սեր առաջացնել շախմատի նկատմամբ

June 4, 2018

Շախմատը ոչ միայն խելացի խաղ է, այն օգնում է զարգացնել միտքը՝ ինքնություն որոշումներ կայացնելու և կամք ձևավորելու համար: Հայաստանի դպրոցներում ծրագրում շախմատը ներառված է տարական դպրոցի դասացանկում:
Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ծնողներին շախմատը դարձնել երեխայի դաստիարակության պարտադիր, բայց ցանկալի մասնիկ:


  1. Գլխավորը՝ խաղը սկսելն է


Շախմատային տախտակն ու քարերը պետք է լինեն երեխայի խաղալիքների հետ: Դա կօգնի, որ երեխան այն ընդունի որպես իր խաղի մի մաս: Ընթացքում ծանոթացրեք շախմատային քարերի հետ: Փոքրիկները, որոնք սիրում են «կռիվ -կռիվ» խաղալ, շախմատային տախտակն ու քարերն անմիջապես կընդունեն, որպես փոքրիկ ռազմադաշտ՝ իր հրամանատարով ու զինվորիկներով:



Կարդացեք նաև․




  1. Շախմատն ամենուր է


Փորձեք ամեն տեղ տեսնել շախմատային հարթակ՝ իր տախտակների ու քարերի սև ու սպիտակ գույներով: Համակարգչային խաղեր, մուլտֆիլմեր, որոնց թեման շախմատն է: Դիտեք ու խաղացեք երեխայի հետ:

  1. Շախմատ խաղացեք ամբողջ ընտանիքով


Երեխային սովորեցնելու լավագույն միջոցը ձեր խաղն է: Խաղացեք ընտանիքի անդամներով: Եթե շախմատ խաղալ չգիտեք, սովորեք երեխայի հետ: Դա ոչ թե միայն պատվաբեր է, այլ նաև օրինակ՝ հենց ձեր երեխայի համար:

FORBES



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։