Մարզիչ, որը փոխեց Մխիթարյանի կարիերան. ի՞նչ ճանապարհ է անցել հավաքականի նոր մարզիչը

October 9, 2018

Ո՞վ է Արմեն Գյուլբուդաղյանցը
Գյուլբուդաղյանցն իր կարիերայում մարզել է  Փյունիկը, Ալաշկերտը, Բանանցը, Հայաստանի մինչև  19 ու  մինչև  21 տարեկանների հավաքականները: Աշխատել է իրանական երկու ակումբում:
ՀՖՖ-ն` կայացրած որոշման մասին
ՀՖՖ-ն ստիպված է եղել տեղացի մարզիչ նշանակել, քան որ արտասահմանցի ոչ մի մարզիչ չի համաձայնել գլխավորել մեր թիմը. «ՀՖՖ-ն նաև բանակցել է արտասահմանցի մարզիչների հետ, որոնցից երկուսը համաձայնել են Հայաստան ժամանել` ավելի սերտորեն բանակցելու և պայմաններին ծանոթանալու համար: Սակայն նրանք հասակցել են, որ պատրաստ չեն: Մեր կարծիքով, Արմեն Գյուլբուդաղյանցը լավագույնս տիրապետում է իրավիճակին, գիտի ֆուտբոլիստների կարողությունները և ունակ է լավագույնս աշխատել ազգային հավաքականի հետ»



Կարդացեք նաև.



Մխիթարյանն ու Գյուլբուդաղյանցը
Գյուլբուդաղյանցն այն մասնագետն է, որը մեծ ներդրում է ունեցել Մխիթարյանի` որպես ֆուտբոլիստ կայացման գործում: Մեր թիմի ավագը, երբ նոր էր սկսում քայլերը հայկական ֆուտբոլում, անցել է հենց Գյուլբուդաղյանցի դպրոցը: Այսօր նրանք միասին աշխատելու են արդեն հավաքականի մակարդակով: Երկուսի կարիերայում էլ բազմաթիվ փոփոխություններ են եղել:
Նոր մարզչի գլխավոր մարտահրավերը
Ազգերի լիգայի խաղարկությունում խնդիրը բարդ է. երկու խաղից հետո մեր թիմը երեք միավոր ունի, մինչդեռ` խմբում Մակեդոնիայի հետ պայքար է ընթանում առաջատարության համար: Գյուլբուդաղյանցն արդեն ներկայացրել է թիմի հայտացուցակը եւ կազմել հավաքի օրացույցը: Մեկ շաբաթ է մնացել Ջիբրալթարի հետ տնային խաղին:


Հետևեք  newmag-ին  Telegram-ում  և  Instagram-ում