Հայտնի 13 հայ մարզիկներ, որոնք կարող են փոխել հայկական սպորտը. ՄԱՍ 1

Հայտնի 13 հայ մարզիկներ, որոնք կարող են փոխել հայկական սպորտը. ՄԱՍ 1

newmag-ն  առանձնացրել է այն նախկին ու ներկա մարզիկներին, որոնք կարող էին փոխել հայկական սպորտը և բարձրացնել մինչեւ օլիմպոսի ամենաբարձր կետը:

Երկիր և քաղաքացիություն փոխելը սպորտում նորմալ ու շահութաբեր երեւույթ է: Շատ մարզիկներ իրենց առաջին քայլերը սկսելով Հայաստանում` ընտրել են օտար երկրներում իրենց կարիերան շարունակելու ուղին: Կան նաեւ մարզիկներ, որոնց Հայաստանի հետ կապում է միայն ազգանվան վերջածանցը` յանը: Ազգությամբ հայ, բայց Հայաստանում գործունեություն չծավալած մարզիկների թիվն անցնում է մի քանի հարյուրը:

Ֆուտբոլ

Ալեն Պողոսյան – Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականին դարձել է Աշխարհի չեմպիոն: Պողոսյանի հայրը ֆրանսիական կուրորտային ու առողջարարական Դին լե Բեն քաղաքից է եղել:

Ի՞նչ կարող է անել – Պողոսյանը կարող է օգնել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Նա մարզչական որակներ ունի, որոնք Հայաստանի հավաքականին կօգնեն իրականացնել վաղեմի երազանքը` դուրս գալ Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:


Յուրի Ջորկաեֆ – Մունդիալ-1998-ի չեմպիոն:  Ջորկաեֆին Հայաստանի հետ կապում է մայրը`  հայուհի Մարի Օհանյանը: Ջորկաեւֆը ծնվել է Լիոնում: Նա մեծացել եւ դաստիարակվել է հայկական ընտանիքում։ Այցելել է Հայաստան,  մասնակցել ֆուտբոլային բարեգործական մրցաշարերի:

Ի՞նչ կարող  է անել – Ջորկաեֆն ավելի շատ ներգրավված է ֆուտբոլային բարեգործական միջոցառումներ կազմակերպելու ոլորտում: Նախադեպեր կան նաեւ Հայաստանի օրինակով: Նա կարող է Հայաստանում լինել ՖԻՖԱ-ի կամ ՈՒԵՖԱ-ի բարեգործական մրցաշարերի դեսպանը:


Անդրանիկ Թեյմուրյան – Ազգությամբ հայ, Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ: Երկու տարի հանդես է եկել անգլիական ֆուտբոլում, բայց կարիերայի հիմնական մասն անցկացրել է Իրանում: 2011 թվականից կրում է Իրանի հավաքականի ավագի թեւկապը։ Իրանի ազգային հավաքականում միակ քրիստոնյա ֆոտբոլիստն է։

Ի՞նչ կարող է անել –Թեյմուրյանն արդեն կարիերայի մայրամուտում է: Նա 33 տարեկան է: ՀՖՖ-ն եւ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան 2016-ի վերջում համագործակցության հուշագիր ստորագրեցին: Անդրանիկը կարող է դառնալ հայ-իրանական ֆուտբոլի նոր բարեկամության գլխավոր գործող անձը եւ օգնի մասնագետների փոխանակման հարցում:


Թենիս

Անդրե Աղասի – Թենիսի Մեծ Սաղավարտի մրցաշարերի 7-ակի հաղթող: Աշխարհի նախկին առաջ ռակետն ունի իրանահայ, ասորական եւ ֆրանսիական ծագում: Անդրեի հայրը՝ Էմանուել Աղասին, ԱՄՆ-ում ընկերացել է Քըրք Քըրքորյանի հետ` աշխատելով ամերիկահայ բարերարի խաղատներից մեկում։ Այդ ընթացքում Անդրե Աղասին իր միջանունը դարձրեց «Քըրք»։

Ի՞նչ կարող է անել – Աղասին հիմա ունի տարբեր բիզնեսներ` ռեստորանայինից մինչեւ սպորտային հիմնադրամներ: Այդպիսի մեկ հիմնադրամ Հայաստանում բացելու տարբերակը կարող է վերածնել հայկական թենիսը:


Դավիթ Փաբլո Նալբանդյան – Թենիսում եւս մեկ ներկայացուցիչ, որը ծագումով հայ է, բայց հանդես է եկել Արգենտինայի դրոշի ներքո: Մեկ անգամ` 2002-ին, դուրս է եկել Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ, 4 անգամ` Մեծ Սաղավարտի մրցաշարերի կիսաեզրափակիչ: 2005-ի ամփոփիչ մրցաշարում հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:

Ի՞նչ կարող է անել – Թենիսը թողնելուց հետո Նալբանդյանը զբաղվում է ռալիով: Թենիսի մասսայականացմանը զուգահեռ, նա կարող է հավաքել հայ արշավորդներին եւ կազմակերպել ռալլի մրցաշարեր: Էքստրեմալ սպորտի սիրահարները գոհ կլինեն:


Կարեն Խաչանով – Ռուսաստանի թենիսի հավաքականի առաջին ռակետ: Կարեն Խաչանովն ապրում է հայկական ընտանիքում: Նրա հայրը՝ Աբգարը, վոլեյբոլիստ է եղել: Ընտանիքի անդամներից միայն մայրն է ռուս` Նատալյան: Ունի Մարգարիտա անունով քույր, Գեորգի անունով` եղբայր։ 2016 հոկտեմբերին 20-ամյա Խաչանովը կարիերայում առաջին անգամ դարձավ ATP մրցաշարի հաղթող։

Ի՞նչ կարող է անել –Դժվար թե թողնի Ռուսաստանը, բայց մրցաշրջանի ընթացքում եղած դադարների ժամանակ կարող է այցելել Հայաստան եւ օգնել սկսնակ թենիսիստներին: Կամ գուցե հենց Կարենի առաջարկով Հայաստանում անցակցվեն պատանեկան մրցաշարեր:


Մարգարիտա Գասպարյան – Ռուսաստանի ամենահեռանկարային թենիսիստներից է: Մարգարիտայի հայրը հայ է` Մելիք Գասպարյան: Մայրը ռուս է: 22-ամյա Գասպարյանը նվաճել է  WTA-ի մենախաղի եւ 3 զուգախաղի տիտղոսներ: Բազմաթիվ անգամներ հաղթահարել է Մեծ Սաղավարտի մրցաշարերի մի քան փուլեր: Անցած տարի Գասպարյանը մենախաղային վարկանիշում գրանցեց իր լավագույն արդյունքը. Նա դարձավ աշխարհի 41-րդ ռակետը:

Ի՞նչ կարող է անել – Հայ թենիսիստուհիներին կարելի է մատների վրա հաշվել: Միջազգային ասպարեզներում ունենք Անի Ամիրաղյան: Գասպարյանն ու Ամիրաղյանը կարող են միասին Հայաստանում սկիզբ դնել կանանց թենիսի նոր դարաշրջանին:

Գրել կարծիք