Ի՞նչ է որոշվում հայաստանյան ընտրություններում. պատերազմ և խաղաղություն Կովկասում

March 25, 2017

Առաջիկա ընտրությունները Հայաստանում կարևոր են, որովհետև դրանց արդյունքում պարզ կդառնա` կհաջողվի՞ արդյոք Սերժ Սարգսյանին պահպանել իշխանությունը` փոխելով նախագահությունը վարչապետության հետ: Այս ընտրությունները կարևոր են նաև Հայաստանի` միջազգային դիրքի տեսանկյունից:  Եվ այստեղ Մոսկվայի առջև, որը դաշնակիցների սուր պակաս ունի, դժվար խնդիր է առաջանում. կամ դիվերսիֆիկացնել քաղաքական կոնտակտները, կամ էլ միակողմանիորեն աջակցել իշխող կուսակցությանը:
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում պաշտոնապես սկսվել է ընտրարշավը:  Այս ընտրություններն աննախադեպ են. Դրանք դառնալու են սահմանադրական բարեփոխումների իրականացման առաջին փուլը, որի արդյունքում Հայաստանը կիսանախագահականից կանցնի խորհրդարանական կառավարման: Իշխանական հիմնական գործառույթները կկենտրոնանան իշխող կուսակցության /կամ կոալիցիայի/ ու կառավարության ձեռքում:  Նախագահի պաշտոնը կվերածվի սիմվոլիկ պետական պաշտոնի:
Իրավիճակին սրություն է հաղորդում նաև այն, որ կառավարման նոր համակարգին անցնելուն զուգահեռ լրանում է նաև երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը: Դեռ 2013թ.-ի սեպտեմբերին հենց նա խոսեց սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին: 2013-ի նախագահական ընտրություններում գլխավոր մրցակցի` «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից լուրջ մրցակցությունը (ձայների 37%), Սերժ Սարգսյանի թիմին ստիպեց մտածել ապագայում իշխանության փոխանցման լավագույն տարբերակի մասին:



Խորհրդարանական ընտրությունների մասին կարդացեք նաև`



Նախագահության երրորդ ժամկետի տարբերակը ռիսկային էր, քանի որ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը չափազանց կոշտ կարձագանքեին, ինչը Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված Երևանի համար անթույլատրելի էր: Այդ պատճառով իշխանության պահպանման համար ընտրվեց խորհրդարանական մոդելը: Եվ եթե իշխող Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ստանա, հենց նա էլ կուրվագծի երկրի ներքին ու արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Արդյունքում` 2015-ի դեկտեմբերին կայացած սահմանադրական հանրաքվեին 63%ը քվեարկեց խորհրդարանական համակարգի օգտին: Այն ժամանակ, ինչպես և հիմա, հայ հասարակությանն ավելի շատ հետքրքրում էր ոչ թե սահմանադրական բարեփոխումների բովանդակությունը, այլ սոցիալ – տնտեսական խնդիրներն ու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս ընտրությունները հետաքրքիր են ոչ միայն նրանով, թե կկրկնի՞  Սարգսյանը Վրաստանի էքս-նախագահ Սահակաշվիլիի քայլը, որը ժամանակին նույնպես փորձեց պահել իշխանությունը` երկիրը նախագահականից խորհրդարանականի վերափոխելով:
Այս ընտրությունները կարևոր են նաև Հայաստանի միջազգային դիրքավորման առումով: Այժմ խորհրդարանը անհամեմատ ավելի մեծ դեր կխաղա արտաքին քաղաքականության հարցում: Կպահպանվի արդյո՞ք Ռուսաստանի հետ ռազմավարական կուրսը: Չէ որ խորհրդարանում կհավաքվեն քաղաքական գործիչներ, որոնք քննադատում են իշխանությանը, որն իրենց կարծիքով չափազանց միակողմանի կուրս է վարում` նույնացնելով Հայաստանի շահերը բացառապես Մոսկվայի շահերի հետ:
Հայաստանի քաղաքական կյանքը նախկինի պես բազմազան է ու չի սահմանափակվում մեկ պարզ սխեմայով. «Իշխանություն – ընդդիմություն, ռուսամետներ – հակառուսական ուժեր»:  Գրեթե բոլոր նախընտրական միավորումներում կենտրոնացած են նախկին նախարարներ, խորհրդարանի խոսնակներ ու նույնիսկ նախկին նախագահը, էլ չեմ խոսում գործող քաղաքական գործիչների, բիզնեսմենների մասին, որոնք հասցրել են լինել չինովնիկների դերում, իշխանամետ կոալիցիաների ու ընդդիմադիրների կազմում:
Իշխող Հանրապետական կուսակցության հաղթելո ւշանսերը մեծ են: Առայժմ ընդդիմության շարքերում չկա բավականաչափ միավորված, ու լավ ֆինանսավորվող միուժ, որը կկրկներ 2012-ի «Վրացական երազանքի» հաջողությունը: Համենայն դեպս խորհրդարանական քարոզարշավը հեռու է խիստ երկբևեռ լինելուց: Ընդ որում` Հանրապետական կուսակցությունը փորձում է ընտրության գնալ  նոր առաջնորդներով: Համար առաջինն այս ցուցակում Վիգեն Սարգսյանն է, պաշտպանության գործող նախարարն ու նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը: Նրան համարում են հայկական քաղաքական էլիտայի նոր սերնդի ամենափայլուն ներկայացուցիչը:
Մինչև հիմա ինտրիգը պահպանվում է նախագահ Սարգսյանի ապագա զբաղվածության հարցում: Վերջնական պատասխանը հավանաբար հայտնի կդառնա ընտրություններից հետո:
Նոր խորհրդարանում Հանրապետական կուսակցության համար կոալիցիոն պոտենցիալ գործընկեր կարող է դառնալ հայկական ամենահին կուսակցությունը` «Դաշնակցությունը»: Սակայն, չնայած երկո ւուժերի հայացքների նմանությանը, սխալ կլիներ նույնականացնել նրանց: Դաշնակներն արդեն եղել են իշխանամետ կոալիցիաների կազմում, բայց ավանդաբար իշխանությանը քննադատում են «հայրենասիրական օրակարգում», ինչպես օրինակ Թուրքիայի հետ մերձեցման փորձերի համար: Բայց հիմա Անկարա-Երևան հարաբերությունների նորմալացումը խորը լճացման մեջ է ու նման խնդիր դժվար թե առաջանա:
Հայկական ընդդիմությունն ավանդաբար ընտրության է գնում մի քանի սյունակներով: Ձևականորեն ընդդիմություն է համարվում նաև Ծառուկյանի բլոկը, «Ելք» դաշինքը, Հայ ազգային կոնգրեսի ու Հայաստանի Ազգային կուսակցության դաշինքը: Բայց նույնիսկ ծառուկյանական «ԲարգավաճՀայաստան» կուսակցությունը նախկինում արդեն եղել է իշխանամետ կոալիցիայի անդամ, ու բացառված չէ, որ քարոզարշավի ավարտին կգնա նույն ճանապարհով:
Կուսակցությունների միջև մրցակցությունից ու անձնական կոնֆլիկտներից զատ հայկական ընդդիմության շարքերում քիչ չեն նաև ներկուսակցական տարաձայնությունները: Օրինակ` Օհանյան-Րաֆֆի – Օսկանյան բլոկը, որի անվանում նառաջացել է երեք էքս-նախարարների անուններից, (Պաշտպանության նախարար `Սեյրան Օհանյան, Արտգործնախարարներ – Վարդան Օսկանյան և Րաֆֆի Հովհաննիսյան): Մրցավազքի մեկնարկից արդեն եռյակը նման էր Կռիլովի առակի հերոսներին:


Առհասարակ` ընտրությունների ու աշխարհում քաղաքական պոպուլիզմի մասին`



Առանձին թեմա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այս հարցում գրեթե բոլոր քաղաքական ուժերը միակարծիք են, բայց որոշակի նրբությունների տարբերությամբ: Օրինակ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կոալիցիան ակտիվորեն առաջ է քաշում փոխզիջումների ու ազգային ռեսուրսների ռեալ գնահատման գաղափարը` շահավետ խաղաղություն ապահովելու համար: Սակայն խոսքը միակողմանի փոխզիջումների մասին չէ, ինչի համար էքս նախագահին մեղադրում են նրա ընդդիմախոսները: Բավակն է նշել, որ շփան գծում ապրիլյան էսկալյացիայի ժամանակ հենց ընդդիմադիր Տեր-Պետրոսյանը նախաձեռնեց նախագահ Սարգսյանի հետ հանդիպումը, երկրի բոլոր քաղաքական ուժերի գտործողությունները կոորդինացնելու համար:
Ռուսական ԶԼՄ-ներում տարածված կարծրատիպ կա, թե Հայաստանում իշխանությունը ռուսամետ է, ընդդիմությունը` արևմտամետ:  Սակայն «ռուսամետ կառավարությունը» ակտիվորեն նպաստում է ԵՄ հետ շրջանակային համաձայնագրին, որն, ըստ էության ասոցացման համաձայնագրի թեթև տարբերակն է: Սարգսյանի թիմը հետաքրքրված է հայկական արտաքին քաղաքականության` եվրոպական ու ամերիկյան ուղղությունների զարգացման մեջ`ադրբեջանի մենաշնորհը Վաշինգտոնի ու Բրյուսելի հանդեպ կանխելու համար: Մյուս կողմից Էքս-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն ընդդիմադիր քաղաքական գործիչ է համարվում, դեռ 2008-ին Հվ. Օսիայում վրացական իրադարձությունների մասին խոսում էր որպես «ցեղասպանություն»: Անխոս «Ելք» դաշինքը ավելի հետևողական է իշխանության հասցեին քննադատություններում, բայց նույնիսկ դրա ղեկավարները կոչ են անում Մոսկվա-Երևան հարաբերությունների հավասարեցմանը, Հայաստանում ռուսական ներկայության վերանայմանը, այլ ոչ թե դրա լիարժեք ժխտմանը:
Այսպիսով` Հայաստանի ընտրական նոր ցիկլը խմոր կդառնա նաև Ռուսաստանի համար, որը դաշնակիցների սուր պակաս է զգում: Մոսկվայի առջև բարդ ընտրություն  է: Կամ դիվերսիֆիկացնել քաղաքական շփումները, կամ միակողմանի աջակցություն ցուցաբերել իշխող կուսակցությանը: Երկրորդ դեպքում Հայաստանում իր դեմ տրամադրել բոլոր նրանց, ովքեր պատրաստ չեն աջակցել իշխանությանը: Ինչն ավելի վտանգավոր է. նման միակողմանի ընտրությունը կարող է հանգեցնել նրան, որ հայ հասարակությունը կսկսի երկրի բոլոր սոցիալական, տնտեսական ու արտաքին քաղաքականության խնդիրները նույնականացնել Ռուսաստանի հետ:
Մոսկվան դեռ զգուշությամբ է գործում, առանց կտրուկ քայլերի: Որպես դիվանագիտական դեսանտ մարտի 3-ին Երևան է մեկնել դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: Նոր պայմաններում միջխորհրդարանական դիվանագիտության դերը հենց հայկական ուղղությամբ մեծանում է: Շուտով կկայանան Սերգեյ Լավրովի այցը` Երևան ու Սերժ Սարգսյանը այցը` Մոսկվա: Բայց, ամենայն հավանականությամբ, ռուսական դիվանագիտությունը կփորձի զերծ մնալ հանրապետական կուսակցության համար հավելյալ ընտրական ռեսուրս դառնալուց:

Աղբյուրը