«Երևանյան բեսթսելլեր» նախագիծն անցկացրեց «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը. Newmag-ն ունի 2 մրցանակ (լուսանկարներ)

February 21, 2024

«Արմենպրես» լրատվական գործակալությունն ամփոփել է «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագծի տարեկան արդյունքները։ «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությանը հանձնել է 2023-ի մրցանակները։ Newmag-ը ստացավ երկու մրցանակ, որից մեկը՝ հատուկ:

Արդեն 7-րդ անգամ Newmag-ն անցկացնում է գրքի փառատոն։ Փետրվարի 10-ին տեղի ունեցավ հրատարակչության գրքի ամենամասշտաբային տոնը, որին մասնակցեց ավելի քան 15.000 մարդ։ Գրքատոների յուրօրինակ ավանդույթը չի վրիպել Արմենպրեսի հեղինակային «Երևանյան բեսթսելլեր» նախագծի ուշադրությունից։ Եվ այս տարի ավանդական մրցանկաբաշխությանը լրատվական գործակալության ղեկավար Նարինե Նազարյանը Newmag-ին հանձնեց գրքի փառատոնների ավանդույթի հիմնադրման և դրանց միջոցով գրքի նկատմամբ սիրո ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար հատուկ մրցանակ։  

 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Արմենպրես» լրատվական գործակալությունն անցկացրեց 11-րդ «Երևանյան բեսթսելեր» մրցանակաբաշխությունն ու ամփոփեց հատուկ նախագծի տարեկան արդյունքները։ 

 

«Տարվա բեսթսելերների թարգմանիչ» անվանակարգին արժանացել է Newmag-ի թարգմանիչ Աստղիկ Աթաբեկյանը։ Թարգմանիչը բնակվում է ԱՄՆ-ում։ «Երևանյան բեսթսելլեր» նախագիծը հատկապես ընդգծել է Աթաբեկյանի «Լռակյյաց հիվանդը» և «Մեզնից մեկը ստում է» գրքերի թարգմանությունները։ Աստղիկ Աթաբեկյանը նաև հրատարակչության մյուս թրիլլերներն է թարգմանել, որոնք ևս բեսթսելլերներ են։ Այս պահին ևս նա թարգմանում է տարվա կարևորագույն թրիլլերներից մեկը։

 

«Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությանը մրցանակներ հանձնվեցին «Տարվա հայ հեղինակ», «Տարվա բեսթսելեր», «Տարվա ամենապահանջված թարգմանությունների հրատարակիչ» անվանակարգերում։  

  

Այս նախագծի նպատակն է մոնիտորինգի լայն գործիք ապահովել գրողների, հրատարակչությունների, գրախանութների համար, ընթերցողներին իրազեկել արդի գրական միտումների, ամենապահանջված գրքերի մասին, ամրապնդել գրքի նկատմամբ սերն ու ընթերցելը դարձնել վարակիչ:

 

Միջոցառմանը ամփոփվեց նաև գործակալության և գործընկեր հրատարակչությունների «Գրքապտույտ» մրցույթը։ Newmag-ը երկու հաղթողի նվիրեց գիրք։