Էվերեստի առաջին գրավումն ու հայկական եռագույնը Երկրի գագաթին

March 17, 2016

1953-ին լեռնագնացները չգիտեին, աշխարհի ամենաբարձր լեռան կատարին հնարավո՞ր է շնչել, թե ոչ: Չգիտեին` իրենց կօգնե՞ն թթվածնային բալոնները, թե իրենք էլ կդառնան հերթական արկածախնդիրները, որոնք կյանքի գնով ոչնչի չեն հասնի: Իսկական խենթերի գործ էր, գնալ մի տեղ, որտեղ ողջ մնալու հավանականությունը տասը տոկոս էլ չկար:
«Տիտանիկի» հայերը. Ովքե՞ր էին նրանք և ինչպե՞ս փրկվեցին

  • Հայկական «Մրրկահավն» ընդդեմ Հիտլերի «Բարբարոսայի»

  • Բեռլինի գրավում. Հաղթանակի դրոշն ու հայկական քոչարին Ռեյխստագում

  • Չոր օրենք. Ալ Կապոնեի ծարավն ու հայերի հնարամտությունը




  • 500 տոննա սարքավորում ու 350 հոգանոց անձնակազմ: Միայն ստորոտին հայտնվելու համար նրանք հաղթահարեցին ավելի քան 300 կմ: Կենտրոնական ճամբար… Էվերեստի ուժը… Կհումբուի սառցե հոսքը… Ասեղների պես սրածայր հարյուրավոր սառցաբեկորներ… Ձյունե կամուրջներ ու անդունդներ… Մարդն այդտեղ էր առաջին անգամ:
    ***
    Էվերեստի գագաթին նաև Հայաստանի դրոշն է ծածանվում, չնայած մինչեւ հիմա ոչ մի հայաստանցի չի բարձրացել աշխարհի ամենաբարձր լեռը: Հայաստանի բնակիչ չեն, բայց ազգությամբ հայեր են այն 3 երիտասարդները, որոնք տարբեր խմբերով ու տարբեր ժամանակներում հասել են Էվերեստի գագաթին:
    ***
    Էվերեստի նվաճումը լեռնագնացների ազնիվ ու մասնագիտական երազանքն է, մինչդեռ շատ մեծահարուստների համար այն պարզապես վտանգավոր ժամանց է: Էվերեստի նվաճումից հետո լեռը  դարձավ թեթևամտության վայր: 1996-ի մայիսին զանգվածային վերելքը ողբերգական ավարտ ունեցավ: 30 մարդ որոշել էին նույն օրում հասնել Էվրեստի գագաթ: Թվում է, թե այստեղ չի կարելի գործել չմտածված: բայց Փոթորիկ սկսվեց, ու 30-ից 8-ը պարզապես չվերադարձան:
    Էվերեստի նվաճումը 20-րդ դարի ամենամեծ հաղթանակներից մեկն էր: Սա հաղթանակ էր բնության նկատմամբ:

     
    Բայց հիմա ժամանակն է պահել ու պահպանել պարտված բնությունը: Հավանաբար 21-րդ դարը հենց բնապահպանության դարն է: Հակառակ դեպքում բնությունն այս անգամ կպարտվի եւս մեկ ու վերջին անգամ` իր հետ կործանելով նաեւ մարդուն: