Բեռլինի գրավում.  Հաղթանակի դրոշն ու հայկական քոչարին Ռեյխստագում

Բեռլինի գրավում. Հաղթանակի դրոշն ու հայկական քոչարին Ռեյխստագում

newmag-ը Պոստ Ֆակտում պատմում է մարդկության պատմության ամենաարյունոտ ճակատամարտերից մեկի` Բեռլինի գրավման մասին:

1945-ի հունվարից սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաերկարատեւ ռազմական գործողությունը, որը պատմության մեջ հայտնի է «Արևելա-պրուսական գործողություն» անվանումով: Ամբողջ պատերազմը գերմանական հրամանատարությունը տանում էր արևելապրուսական՝ բազմաբևեռ պաշտպանական ռազմահենակետի վրա հիմնվելով:

Բեռլինը դարձավ իրական մարդկային մսաղաց: Հավանաբար ավելի սարսափելի, քան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վերդենի ճակատամարտն էր:

1945 թվականի Յալթայի կանֆերանսում որոշվեց, որ Բեռլինի գրավամն օպերացիան իրականացնելու է Խորհրդային Միությունը: Ռազմականա գործողությանը երկու կողմից մասնակցեց մոտ 3 ու կես միլիոն մարդ: Դրանից 2 ու կես միլիոնը Խորհրդային բանակն էր:

Եվ վերջապես մի օր ամեն ինչ ավարտվեց այնպես, ինչպես սկսվել էր: Կրակոցները վերջապես լռեցին ապրիլին 25-ին, երբ խորհդային գրոհայինները Էլբայի վրա միավորվեցին ամերիկյան զորքերի հետ: Այդպես Վերմախտի զորքերը բաժանվեցին երկու մասին ու թուլացան:Ապրիլի 30-ին գրավված էր Արտաքին գործերի նախարարության շենքը ու դեպի Ռեյխստագ ճանապարահը բաց էր: Հենց ապրիլի 30-ի կեսօրին բունկերային թքաստոցում հնչեց դիպուկ մի կրակոց: Ադոլֆ Հիտլերը ինքնասպան եղավ:

ՌԱԴԻՈ ՀԱՄԲՈՒՐԳ.Գենշտաբից ունեցած մեր տեղեկություններով Մեր ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը այսօր ցերեկը, իր գերագույն գրասենյակում, հանուն գերմանիայի Բոլշեւիզմի դեմ պայքարի ընթացքում, զոհվեց»:

Բեռլինը գրավված էր: Ռեյխստագը փլատակների մեջ էր: Մայիսի 2-ին սկսվեց նոր հարձակում:Խորհրդային զորքի սցենարային գրոհն էր:

Այն ինչ իրական պատերազմի ժամանակ չէին կարողացել նկարահանել, փորձում էին բեմականացնել հիմա:

Եվգենի Խալդեյը դժվարությամբ կարողացավ սողոսկել ամբոխի մեջ, հասավ Ռեյխստագի մուտքին, որտեղ անհասկանալի քաոս էր: Կարմիր դրոշ հետը բերել էր Մոսկվայից: Բռնեց կողքին կանգնած զինվորի թեւը եւ խնդրեց բարձրանալ շենքի տանիք:Այդպես ծնվեց Ռեյխստագի լեգենդար ու հայտնի հաղթանակի լուսանկարը: Մելիտոն Կանտարիան նույնպես առաջիններից էր, որ Ռեյխստագի անկումից հետո տեղադրեց կարմիր դրոշը:

3ac29fb66bc997b5fc709142167486c7Իրականում Հաղթանակի դրոշը 3-րդ Ռեյծի տանիքին ամրացրել են շատերը: Խորհրչդային քարոզչամեքենան ամեն ինչ անում էր բանվորագյուղացիական կերպարին ու հոգուն հարազատ: Հնարավորինս պետք էր ցույց տալ ամրակազմ, սլավոնական արտաքինով, ազգանուններով մարդկանց:

Այդ չափանիշներն ապահովելու համար խորհրդային զինվորները դերասանների նման ստիպված էին նույն բանը մի քանի անգամ փորձել: Ընդ որում` նախնական փորձերը շատ դաժան էին ավարտվում` գերմանացիները ուղղակի սպանում էին բարձրացող զինվորներին:

8d32b70fbafed4b0f966d3f99efԲայց Ռեյխստագը վաղուց այն խորհրդանիշը չէր, ինչը ստեղծեց ստալինյան պրոպագանդան: Այն 33 թվականից հետո այլեւս նշանակություն չուներ գերմանացիների համար:  Այնտեղ ոչ Կառավարությունն էր, ոչ Ազգային ժողովը, ոչ էլ Հիտլերը: Պարզապես գեղեցիկ շենք էր:

Կարմիր Բանակն իրականում ամբողջ պատերազմի ընթացքում տարել է միայն ծանր հաղթանակներ, չափազանց մեծ կորուստների գնով: Հենց այդպես էր նաեւ Բեռլինում: Այստեղ խորհրդային բանակը մոտ 400 հազար մարդ կորցրեց:

Այս գործողությունների ժամանակ Խորհրդային բանակը ավելի շատ կորուստներ տվեց, քան ամերիկյան բանակը ամբողջ 2-րդ Աշխարհամարտի ժամանակ:

Ի տարբերություն առաջին համաշխարհային պատերազմի, երկրորդ աշխարհամարտի ժամանակ Հայաստանի տարածքը չդարձավ ռազմական գործողությունների թատերաբեմ: Ճիշտ է Թուրքիան կազմ ու պատրաստ սպասում էր հարմար առիթի հարձակվելու, բայց այդպես էլ հարմար առիթ չեղավ ու չեղավ հիմնականում ու առաջին հերթին այն պատճառով, որ հայերը արյան գնով պայքարում էին Գերմանական ճակատում:


[ Պոստ Ֆակտում ]


Հենց հայրենական պատերազմի սկզբում ձեւավորվեցին հայկական 6 դիվիզիա: Նրանցից առավել նշանավորը 89-րդ էր` «Թամանյանը»: Սա ամբողջ կարմիր բանակում միակ ազգային դիվիզիան էր, որ մասնակցեց Բեռլինի գրավմանը: Հետաքրքիր է, որ միայն հայերը կարողացան ունենալ այդպիսի հզոր ու միասնական զորամիավորում:

Հայկական Քոչարին բեռլինում նույն բանն էր, ինչ Ռեյխստագի վրա դրոշ տեղադրելը: Դրանով խորհրդային պրոպագանդան ամբողջ աշխարհին ցույց տվեց հաղթանակի վեհությունը, հաղթողների ուժը, կամքը:

Եթե քոչարի պարելու համար հայերն ունեին մի ամբողջ զորամիավորում, ապա մյուս ազգությունների համար իրենց պարերը  նկարահանելու համար հավաքում էին տարբեր բանակներից մեկական մարդ`փորձեով ինչ-որ բան ստանալ: «Թամանյան» դիվիզիան նմանխնդիր չուներ. ամբողջ կազմը հայկական էր:

1945 թվականի մայիսի առաջին շաբաթը ռուսական զինվորները Բեռլինում շատ հանրահայտ էին: Բայց հետո նրանց վարքագիծը գերմանացիների հանդպե փոխվեց: Ազատարարները վերածվեցին անողոք զավթիչների:

Հաղթողների ահաբեկչությունը դաժան պատերազմից հետո միանգամայն կանխատեսելի էր: Հենց այդպես էլ պետք է լիներ:  ԽՍՀՄ զինվորները թալանում ու բռնաբարում էին գերմանացիներին վրեժից դրդված:

Կա մի վարկած, ըստ որի գերմանիայում ապրում են 800 հազար ապօրինի ծնված երեխպաներ, որոնց հայրերը ռուս զինվորականներն են: Նրանք ծնվել են բռնաբարության հետեւանքով:

Եկավ իսկական պարտության ժամանակը: Արյունոտ հաղթանակի ու ցավալի պարտության հետ պետք է համակերևպվեին երկու կողմերն էլ: Դա ցավի ու դառնության: Հուսահատության եւ հույսի ժամանակներ էին, հատկապես` հույսի:

Միլիոնավոր մահերից, սպանություններից, կրակոցներից հետո այլեւս ժամանակ չէր մնացել լացելու համար: Մնում էր միայն ապրել խեղված կյանքերը:

Բեռլինի գրավումով թվում էր, թե ամեն ինչ պետք է ավարտվեր: Այլեւս ոչ մի համաշխարհային պատերազմ, այլեւս ոչ մի զոհ: Բայց աշխարհաքաղաքական մի պատերազմից սահուն անցում կատարվեց մեկ այլ պատերազմի: Եվ ամեն ինչ տեղի ունեցավ մի գիշերվա մեջ: Երկու գերհզոր ուժեր` Արեւմուտքն ու Արեւելքը շնչահեղձ արեցին ընդհանուր թշնամուն ու սկսեցին պայքարը միմյանց դեմ:

Գրել կարծիք