Այաթոլլահ Խոմեյնի. Իրանի իսլամական պոռթկումը

Այաթոլլահ Խոմեյնի. Իրանի իսլամական պոռթկումը

Ինչո՞ւ և ինչպե՞ս Իրանում տեղին ունեցավ իսլամական հեղափոխությունը: newmag-ը Պոստ Ֆակտում պատմում է աշխարհիկ Իրանի կրոնական պետություն դառնալու մասին:

37 տարի առաջ Իրանում փլուզվեց 2500-ամյա կառավարման համակարգը: 1979 թվականի հունվարին Իրանի վերջին շահն իր ընտանիքով վերջնականապես լքեց երկիրը եւ հունվարի 31-ին Այաթոլլա Խոմեյնին իր համակիրների օգնությամբ վերադարձավ Իրան: Շահին պաշտպանող զորքերը մի քանի օր անց` փետրվարի 11-ին, դադարեցրեցին պայքարը հեղափոխականների դեմ: Հենց նույն օրն էլ կազմավորվեց երկրի ժամանակավոր կառավարությունը:  Իրանը միապետությունից դարձավ Իսլամական Հանրապետություն:

Ինչո՞ւ սկսվեց

37833-004-1C07D26CՄուհամմեդ Ռեզա Շահ Փահլավին, որը դարձավ Իրանի վերջին շահը, հակված էր դեպի Արեւմուտք եւ հատկապես Միացյալ Նահանգներ: Այդ ժամանակ ԱՄՆ-ը երկու հենարանների քաղաքականություն էր վարում` Սաուդյան Արաբիայի եւ Իրանի ուղղություններով: Եվ նախապատվություն էր տալիս Իրանին:

Ռեզա Փահլավին` Մուհամմեդ Փահլավիի հայրը, Քեմալ Աթաթուրքի գաղափարներով ոգեւորված, 1925 թվականին նախաձեռնեց երկիրը արդիականացնելու ծրագիրը: Դա նույնն էր, ինչ արեց Աթաթուրքը Թուրքիայում: Հոգեւորականների ձեռքից վերցրին բոլոր իրավունքները եւ լիազորությունները, զրկեցին երիտասարդներին ուսուցանելու, ամուսնության և ապահարզանի արարողությունները կատարելու իրավունքից: Ստեղծվեց քաղաքացիական օրենսդրություն, հիմնվեցին դատարաններ:

1941-ին իշխանության եկավ Մուհամմեդ Ռեզա Շահ Փահլավին եւ  շարունակեց հոր գործը: 1960-ականներին շահը նախաձեռնեց այսպես կոչված «Սպիտակ հեղափոխությունը»: Այն բարեփոխումների նոր ծրագիր էր:

Հողերը բաշխեցին գյուղացիներին, եւ առաջին օրինակը ծառայեց հենց Շահը. նա պահանջեց, որ մզկիթները նույնն անեն:

Տարիներ անց պարզ դարձավ, որ իրանցիներին հողից առավել կրոն է պետք: Բնակչությունը դժգոհ էր, որ հոգևորականության դերը բարեփոխումների պատճառով նսեմացվում էր: Իշխանությունը ժողովրդին կտրել էր հոգևորից ու տեղը դատարկ թողել: Եվ երկու սերունդ անց իրանցիները ոտքի կանգնեցին` պայքարելու հանուն կրոնի:

Ինչպե՞ս սկսվեց

Շահի քաղաքական հակառակորդը Այաթոլլահ Խոմեյնին էր:  Նա Ֆրանսիայում էր` աքսորում: Հոգեւոր հայրը շիաների ապստամբությունը ամբողջությամբ ղեկավարեց հեռվից: Փարիզից լոզունգներ ու թռուցիկներ էր ուղարկում: Ամեն օր, հատկապես ուրբաթօրյա նամազներից հետո, նրա ճառերն ու կոչերն էին հնչում:

«Այաթոլլահ» ոչ անուն է, ոչ էլ ազգանուն, առավել ևս` աշխարհիկ պաշտոն չէ: Այաթոլլահը շիա մահմեդականների բարձրագույն հոգեւոր կոչումն է։

Մի լեգենդ կա Խոմեյնիի մասին: Իբր Այաթոլլահին ցույց են տվել լուսանկարներ, որոնցում ամերիկացի սպաները լողափերին ու ռեստորաններում զվարճանում են կիսամերկ պարսկուհիների հետ: Եվ հենց այդ պահին նա որոշել է հեղափոխություն անել:

Լիբերալ շահն ու կոնսերվատիվ երիտասարդությունը

2012-ին Էկրան բարձրացավ Բեն Աֆլեքի «Արգո Օպերացիա» դրաման: Ֆիլմում պատմվում է 1979-ի նոյեմբերի 4-ին Իրանում Միացյալ Նահանգների դեսպանատան վրա հարձակման մասին: Օսկարակիր այս ֆիլմը պատկերավոր նկարագրում է այդ տարիներին Իրանում տիրող վիճակը:

1979 թվականի նոյեմբերի 4-ի առավոտյան, Թեհրանում Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց հավաքված ուսանողերը Խոմեյնիի նկարով ցուցապաստառներ պարզած, հակամերիկյան կոչեր էին վանկարկում, փորձում էին պատի վրայով անցնել և ներս մտնել:

Երիտասարդները ցանկանում էին վրեժ լուծել Շահից:  Կարծում էին` ամերիկյան դեսպանությունը գրավելով կդառնան սուրբ նահատակներ:

Մինչեւ այդ օրը ամեն ինչ ավելի զգուշավոր էր արվում: Բողոքի ակցիաները շարունակվում էին մի քանի շաբաթ է: Շահը խեղդում էր ցույցերը: Շատերը համարում էին, որ ամերիկացիները նույնպես մեղավոր են Շահի կատարած հանցագործությունների համար:  Շահը  կարող էր «ՍԱՎԱՔ» կոչվող գաղտնի ոստիկանության ուժերով Թեհրանը արյան ծով դարձնել, բայց չարեց:

Իրականում Շահի կառավարման տարիներին իրանցիները սոցիալապես լավ էին ապրում: Նա լիբերալ էր, կրթություն էր ստացել Եվրոպայում:

Իսլամական հեղափոխությունից առաջ Իրանում կյանքն այլ կերպ էր, կանայք  առանց հիջաբի էին, կարճ կիսաշրջազգեստներով, նույնիսկ` ամսագրերի էջերին:

Ինչո՞ւ էր պետք գրավել ԱՄՆ դեսպանատունը

Իրանում Միացյալ Նահանգների դեսպանը մինչև այդ Վաշինգտոնին տեղեկացրել էր, որ անհրաժեշտ է երկրից դուրս բերել դեսպանատան աշխատողներին ու հատկապես կարևոր փաստաթղթերը: Չնայած դրան՝ հարձակումն անսպասելի էր: Իրանցի հեղափոխականները պատանդ վերցրին դեսպանատան 52 աշխատակիցների: Այդ քաոսից կարողացան փախչել 6-ը, որոնք թաքնվեցին Կանադայի դեսպանությունում:Գերիներին ցուցադրեցին ամբողջ աշխարհին:

2014130122726769734_20Խոմեյնին հայտարարեց, որ մարտիկները գործել են ինքնուրույն: Շրջանառվում էր նաև հակառակ վարկածը. Խոմեյնին տեղյակ է եղել հարձակմանը և ողջունել է ուսանողների նախաձեռնությունը:

1979 թվականի հունվարին Մուհամմեդ Ռեզա Շահ Փահլավիի արեւմտամետ կառավարությունը չկարողացավ դիմագրավել զանգվածային  անկարգություններին: Շահը հեռացավ երկրից: Նախ տեղափոխվեց Եգիպտոս, հետո քաղցկեղը բուժելու համար փորձում էր ապաստան գտնել հին ընկերների մոտ: ԱՄՆ-ն 1979 թվականի նոյեմբերին նրան իրավունք տվեց տեղափոխվել:

Իսլամական հեղափոխությունը Իրանում շարունակվում էր 2 տարի: Ուղղված էր Շահի դեմ, որի թիկունքում Միացյալ Նահանգներն էր: Իրանը ԱՄՆ համար նավթի աղբյուր էր եւ զենքի շուկա, որոշ իմաստով նաև պաշտպան` Խորհրդային Միությունից:

Իրանի նոր կառավարությունը ցանկանում էր պարզել, թե ԱՄՆ-ն ինչ է ծրագրել:

Հեղափոխականներին ոչ թե գերիներ էին պետք, այլ փաստաթղթեր:

Սակայն ԱՄՆ դեսպանության գաղտնի փաստաթղթերը ոչնչացվել էին հարձակումցի առաջ՝ վերջին րոպեներին: Պատառոտված թղթերից հաջողվեց միայն խճանկար հավաքել, որից կարելի էր աղոտ պատկերացում կազմել Իրանում ԱՄՆ ծրագրերի մասին:


[ Պոստ Ֆակտում ]


Թվում էր, թե գերիներին պահելն արդեն ավելորդ է: Բայց` ոչ: Խոմեյնին պատանդներին խելամտորեն  օգտագործեց և ամրապնդեց հոգեւորականների իշխանությունը:

Այաթոլլահը Միացյալ Նահանգներից պահանջեց վերադարձնել Շահին, որպեսզի նա Իրանում ստանա իր պատիժը: Բայց սա ամենը չէր: Խոմեյնին հետ էր պահանջում նաև ամերիկյան ու եվրոպական բանկերում սառեցված իրանական փողերը:

Ինչպե՞ս ձախողվեց «Արգո գործողություն»

Միացյալ Նահանգները ոչ մի կերպ չէր կարողանում լեզու գտնել Իրանի հետ: Պատանդներին թույլ տվեցին նշել Սուրբ Ծննդյան տոնը: Բայց նրանք հասկացան, որ բանտարկությունը երկար է տեւելու:

Միացյալ Նահանգները փորձեց այլ կերպ լուծել գերիներին ազատելու հարցը: Ամերիկյան 8 ուղղաթիռներ 1980-ի ապրիլի 10-ին ավիակիրների տախտակամածներից օդ բարձրացան` պատանդներին փրկելու համար:

Ամերիկյան օգնությունը Հնդկական օվկիանոս էր հասել: Մնում էր միայն սպասել: Պատանդներն արդեն 172 օր բանտարկված էին: Վերջապես` առաջին հաղորդագրությունները: Օպերացիան տապալված էր:

Armed women on guard and participating in Khordad in one of the main squares in Tehran at the beginning of the Iranian Revolution. (Photo by Keystone/Getty Images)

Երկու ուղղաթիռները պայթեցին դեսպանատուն չհասած: 8 զինվոր զոհվեց:

Ամերիկացիները հայտարարեցին, թե ուղղաթիռներով հումանիտար ծրագիր էին իրականացնում: Բայց Միացյալ Նահանգների գործողությունները միշտ ագրեսիվ էին եղել, Խոմեյնին չհավատաց:

1980 թվականի սեպտեմբերին Իրաքը հարձակվեց Իրանի վրա: Արյունոտ դեպքերն ազդեցին պատանդների ճակատագրի վրա:

Սկսվեց իրական պատերազմը: Եվ հանկարծ իրանցիներին պետք եկան հին դիվանագիտական կապերն ու զենքի մատակարարները:

Այդ ընթացքում Ջիմի Կարտերը պարտվեց ԱՄՆ նախագահի ընտրությունում: Սա ևս նոր շրջադարձ էր պատանդների պատմության մեջ: Կարտերի համար գերիներին տուն վերադարձնելն արդեն անձնական մարտահրավեր էր: Ամերիկացիները սկսեցին Խոմեյնիի իշխանության հետ բանակցել ալժիրցի միջնորդների օգնությամբ: ԱՄՆ-ը համաձայնեց վճարել 8 միլիոն դոլար: 444 օր գերությունից հետո բոլոր 52 պատանդները վերադարձան տուն:

Ի՞նչ ստացվեց

Միացյալ Նահանգների դեսպանատան երկարաժամկետ գրավումը ծանր հարված հասցրեց ԱՄՆ հեղինակությանը, ներքաղաքական շոկ առաջացրեց, իսկ արտաքին դաշտում բացեց նոր ճակատ: Մերձավոր Արևելքում ամենահավատարիմ դաշնակիցը դարձավ ամենաոխերիմ հակառակորդը, տարածաշրջանային ուժերի դասավորությունը կտրուկ փոխվեց:

Ամերիկացիներն իրանցիներին սկսեցին բաժանել երկու մասի` կրոնականներ և շահի կողմնակիցներ:

Ավելի քան 30 տարի պահանջվեց լեզու գտնելու համար: 2015-ին միջուկային համաձայնության պատմական նշանակությունը հատկապես գիտակցում են այն մարդիկ, ովքեր տեսել են 1979-ին ամերիկյան դեսպանատան վրա հարձակումը:

 

Գրել կարծիք