Վիգեն Դերդերյան. Ամերիկացի դիզայների հայկական ոգեշնչումը

April 13, 2017

Մեզ մոտ թե՛ պատվիրատուները, թե՛ կատարողները շատ են: Ասեմ ավելին. «նորաձևությամբ» հետաքրքրվողները նույնպես զգալի մաս են կազմում: Դա, իհարկե, այն նորաձևությունը չէ, որ Փարիզում կամ Միլանում է. այն ավելի քան երկրորդական է և միջազգային նորաձևության, արևելյան էսթետիկայի և սեփական պաթոսի մուտացիոն հավաքական է, բայց այդ նորաձևությունը կա, և այն պարբերաբար փոխվում է:
- «Թումո»-ում նորաձևության դասեր տվեցիք 6 շաբաթ: Երիտասարդներին սովորեցրիք հագուստ ստեղծելու ընթացքը՝ մոդելը գծելուց մինչև կտրվածքն անելը, ձևելը և ի վերջո՝ կարելը: Նրանց ստեղծած հագուստները, իհարկե, դժվար է կատարյալ համարել, բայց երիտասարդները շատ արագ էին սովորում: Նրանց ստեղծած դիզայնները շատ առաջադեմ էին: Անդրադառնանք Ձեր կրթությանը: Դուք ավարտել եք Սան Ֆրանցիսկոյի Արվեստի համալսարանը, որը ֆեշն բնագավառում մասնագետների պատրաստման հարցում Միացյալ Նահանգներում հեղինակավոր համալսարան է: Եվ որպես լավագույն ուսանող Ձեր ավարտական հավաքածուն ցուցադրել եք «New York Fashion Week»-ում:
- Նախքան նորաձևություն ուսումնասիրելը ես ճարտարապետական կրթություն եմ ստացել: Ամեն տարի ընդամենը հինգ շրջանավարտ է ստանում «New York Fashion Week»-ում ավարտական հավաքածու ցուցադրելու հնարավորություն: Վերջին ուսումնական տարում, ուսանողների ավարտական հավաքածուի ստեղծման պրոցեսին հետևելով, առանձնացնում են լավագույններին, որոնք մասնակցում են հեղինակավոր fashion week-ին: Նման է project runway-ի. ուսանողներին աստիճանաբար «մաղում են»՝ թողնելով լավագույն աշխատանքները: Ես, անկեղծ ասած, չէի ակնկալում այնտեղ հասնել, որովհետև իմ մոդելները ոչ թե նորաձևության, այլ ճարտարապետության մոտեցումներով էին պատրաստված: Եվ դա, իսկապես, մեծ նորաձևության տների հետ նույն հարթակում հավաքածու ներկայացնելու հրաշալի հնարավորություն էր:
Հարցազրույց Beyonce-ի և Lady Gaga-ի հագուստների հեղինակ վրացի դիզայների հետ

  • Fashion Back in USSR. Ինչպե՞ս կատարվեց հետխորհրդային ֆեշն comeback-ը

  • Անկախության դիզայներներ. Made in Armenia հագուստի գլխավոր հեղինակները




  • - Իմ կարծիքով, ամերիկյան նորաձևությունը, չնայած գլոբալացմանը, կտրված է եվրոպական և համաշխարհային միտումներից: Օրինակ՝ «Vetements» բրենդը, որ այժմ մեծ աղմուկ է բարձրացրել Եվրոպայում և Ասիայում, կարծես ոչ մեկի չի էլ հետաքրքրում Լոսում: Այսպիսի կտրվածությունը լա՞վ է, թե՞ վատ: 
    - Իմ հայացքը միշտ ուղղված է Եվրոպային, եվրոպական նորաձևությանը և ավանդույթներին: Ամերիկան կարծես ավելի հակված է fast fashion-ին. հագուստը արագ գնել, հագնել ու թափել: Բայց դա իմ ուզածը չէ: Մենք շատ ենք հետաքրքրված արվեստով, ձեռագործ աշխատանքով: Ցանկանում եմ, որ նրանք, ովքեր գնում են մեր հագուստը, զգան, որ մեջը հոգի կա: Չեմ ուզում պարզապես հագուստ վաճառել: Կգերադասեմ վաճառել գաղափար, վաճառել lifestyle:
    - Եկեք վերադառնանք ճարտարապետության թեմային: Այնպես է ստացվել, որ նորաձևության պատմության մեջմշտապես ի հայտ են եկել դիզայներներ, որոնց արվեստը լիովին հիմնված է եղել ճարտարապետության վրա. Balenciaga, Azzedine Alaia: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այդպես, և ո՞րն է ճարտարապետության ու նորաձևության կապը :
    - Ինձ համար այդ կապը նախ և առաջ «մարմնի ճարտարապետությունն» է: Ես մարմնին նայում եմ ոչ թե որպես մարդու մարմնի, այլ որպես ճարտարապետական մարմնի: Օրինակ՝ այս կողմից ես կարո՞ղ եմ ինձ կառուցել: Ինձ նաև շատ է հետաքրքրում գրավիտացիան: Օրինակ՝ թե ինչպես է կտորը մարմնից կախվում, ինչպես է շարժվում, երբ ամրացված է մարմնին: Հագուստ ստեղծելը ինձ համար նման է շենք կառուցելուն: Բացի դրանից՝ ես մարդու մարմինը երբեք չեմ առանձնացնում շրջակա միջավայրից:
    - Ինչպե՞ս են հագնվում երևանցիները:
    - Լավը կա, և վատը կա: Հայաստան առաջին անգամ եկել եմ 1990 թվականին: Ժամանակի ընթացքում նորաձևությունը շատ է առաջադիմել: Կարծում եմ՝ Հայաստանի աղջիկները լավ են հագնվում, զգացվում է նկատելի և գեղեցիկ լինելու ցանկությունը: Ինձ համար Հայաստանը հագուստի առումով շատ հետաքրքիր վայր է. հետաքրքիր է երկխոսությունը մարդկանց և նորաձևության միջև: Այստեղ կարող ես տեսնել եվրոպական, ամերիկյան, հիփ-հոփի կամ Արևելքի ազդեցությունը: Բացի դրանից՝ հետաքրքիր է, որ այստեղ գրեթե ամեն շենքի տակ կա կարի արհեստանոց, որտեղ մարդիկ հագուստ են պատվիրում: Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ այսպիսի բան չես տեսնի: Ես դրա մեջ տեսնում եմ հետաքրքիր արտիստիկ մոտեցում:
    newmag #76