Ֆիդել Կաստրո. Գերտերության ստամոքսի քաղցկեղը

March 30, 2016

1959 թվականին Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն հայտնվեց գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաբոցաշունչ հռետոր: Նրա ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից հնչեց 4 ժամ 29 րոպե: Բայց հետո Կաստրոն կրկնեց ու կրկնապատկեց իր իսկ սահմանած ռեկորդը` 1986 թվականին նրա խոսքը ձգվեց 7 ժամ 10 րոպե:

Նա, իր խոսքի վարպետության շնորհիվ կարողացավ պայքարել ու հաղթել, նույնիսկ այն իրավիճակում, երբ տեսականորեն անհնար էր հաղթանակ տանել ու դուրս գալ Ամերիկյան գերտերության դեմ:

***


Սպանե´լ Պապին. Բռնություն և ներում
  • Էվերեստի առաջին գրավումն ու հայկական եռագույնը Երկրի գագաթին

  • «Տիտանիկի» հայերը. Ովքե՞ր էին նրանք և ինչպե՞ս փրկվեցին

  • Հայկական «Մրրկահավն» ընդդեմ Հիտլերի «Բարբարոսայի»

  • Բեռլինի գրավում. Հաղթանակի դրոշն ու հայկական քոչարին Ռեյխստագում




  • Բատիստան, հասկանալով, որ այլեւս անհնար է հեղափոխության ալիքը կանգնեցնել, 1959-ի սկզբին փախավ Կուբայից: Անգամ այդ ժամանակ ամերիկացիները չօգնեցին նրան:
    Որպես կանոն` հեղափոխություններ տեղի են ունենում այն հասարակություններում, որոնք ճգնաժամ են ապրում: Հեղափոխությունները հանգեցնում են տարբեր արդյունքների: Ավելի հաճախ հաղթում են նորի կողմնակիցները` ճանապարհ հարթելով բարենորոգումների համար: Երբեմն կողմերը փոխհամաձայնություն են ձեռք բերում, երբեմն ժամանակավոր հաղթում է հետադիմությունը, երբեմն էլ հաղթանակած նորերն սկսում են չարաշահել իրենց ձեռքն ընկած իշխանությունը` հօգուտ անձնական շահի:
    Կաստրոն ևս ոչ մի բանով չէր տարբերվում նախկին եւ ապագա հեղափոխականներից, նա նույնքան ամուր էր ու նույնքան նպատակասլաց:
    Եվ ժամանակն էր, որ նա տեր կանգնի իր հեղափոխությանը: Նա  ևս ստիպված էր բռնության դիմել:

    Ամերիկյան լիմուզիններ ու գողացած տանկեր: Տրիումֆ` հաղթանակողների համար: Երկու տարի առաջ Ֆիդել Կաստրոն Հավանայում ուներ ընդամենը 12 մարտիկ և ոչ ոք չէր հավատում, որ նա ողջ կմնա: Հիմա Հավանա է մտնում որպես հաղթական հեղափոխության առաջնորդ եւ ցուցադրում՝ որ նա կարողացավ անել անհնարին թվացողը: