Սպանե´լ Պապին. Ո՞ւմ հրահանգով թուրք վրիժառուն կրակեց Քահանայապետի վրա

Սպանե´լ Պապին. Ո՞ւմ հրահանգով թուրք վրիժառուն կրակեց Քահանայապետի վրա

newmag-ը Պոստ Ֆակտում պատմում է քրիստոնյա աշխարհը ցնցած ու 20-րդ դարի ամենաառեղծվածային միջադեպի` Հռոմի պապի դեմ մահափորձի մասին:

1981-ի հոկտեմբերի 16-ին անսպասելի լուրեր ստացվեցին Վատիկանից` Հռոմի նոր պապ էր ընտրվել լեհ Կառոլ Վոյտիլան Կրակովից: Նա եկել էր երկաթե վարագույրների մյուս կողմից եւ որոշ մարդկանց համար այդ ընտրությունը դարձավ տհաճ անակնկալ:

Լեհ Հովհաննես Պողոս երկրորդին իշխանության բերեց Միացյալ Նահանգները հատուկ նպատակով: Սառը պատերազմի ամենատաք ժամանակաշրջանն էր: Կրեմլում շտապ նիստ գումարվեց ու քննարկվեցին ազգային անվտանգության ծառայության գաղտնի փաստաթղթերը: Այնտեղ գրված էր, որ Պապը Խորհրդային Միության դեմ շատ լուրջ ծրագրեր է սկսել իրականացնել: ԽՍՀՄ-ը տեղյակ էր Հռոմի պապի բոլոր գաղտնիքներին:

Մինչեւ այդ 1979 թվականին Հռոմի պապը ժամանեց հայրենի Լեհաստան: Միլիոնավոր լեհեր երազում էին տեսնել նրան: Պապը Չենստոխովում գրեթե սենսացիոն հայտարարություն արեց:

«Իմ հայրենիքում պետք է խաղաղություն լինի: Այստեղ պետք է հարգվեն մարդկանց իրավունքները այնպես, ինչպես բոլոր եվրոպացիները»:

Սա ուղերձ էր կոմունիստներին: Խաչն ու Պապն ընդդեմ մուրճ ու մանգաղի:1980-ի օգոստոսին Լեհաստանում սկսվեցին գործադուլներ: Պապը իրեն հռչակեց ապստամբության հովանավոր, որից հետո ղեկավարությունը առաջին անգամ նահանջեց:

Pope John Paul II (1920 - 2005) is shot by would-be assassin Mehmet Ali Agca in St Peter's Square, 13th May 1981. His attendants help him into his white jeep after the incident. (Photo by Keystone/Hulton Archive/Getty Images)

1981 թվականի մայիսին Հռոմում հյուրանոցից Իզան դուրս եկավ իբրեւ տղամարդ: Նրա անունն էր Ալի Աղջա: Նա եղել էր Բուլղարիայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում, նա Հռոմ էր եկել, որպեսզի իրականացնի Հռոմի պապին սպանելու ծրագիրը:

Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր մարդիկ էին հավաքվել` Պապի օրհնությունը ստանալու համար: Անվտանգության որևէ միջոցառում չէր ձեռնարկվել: Մարդկաց հսկայական քանակի պատճառով Աղջան չկարողացավ հասնել առաջին շարքին: 5 անց 17 րոպեին նա Պապի վրա կրակեց 7 մետրից:

Մինչ բժիշկները պայքարում էին Պապի կյանքի համար, հազարավոր հավատացյալներ Սուրբ Պետրոսի հրապարակում աղոթում էին նրա համար:  Կրակողը` Ալի Աղջան անմիջապես  բռնվեց: Նա հոգեկան հիվա՞նդ էր:

«Այդ ժամանակ ես հասկացա, որ առաջնորդվում եմ բարձրագույն ուժերով: Չէ՞ որ ես Հիսուս Քրիստոսն եմ»:

Շատ արագ պարզվեց, որ Ալի Աղջան թուրքական «Գորշ գայլեր»[1] կազմակերպության անդամ է: Պարզ է, որ Հռոմի պապի գործողությունները հակամուսուլմանական էին: Հենց նա էր տարածում քրիստոնեությունը եւ հենց դա կարող էր «Գորշ գայլերին» խանգարել:

Pope John Paul II (1920 - 2005) in agony after being shot by would-be assassin Mehmet Ali Agca in St Peter's Square, 13th May 1981. (Photo by Tommy W. Andersen/Keystone/Getty Images)

Դեռեւս 1979-ին, երբ Հռոմի Պապը Ստամբուլ պետք է այցելեր, 2 օր առաջ, նամակ ստացավ, որով սպառնում էին Պապի կյանքին: Հետագայում պարզվեց, որ հեղինակը նույն Ալի Աղջան էր: Վարձու մարդասպան, որն արդեն լրագրողի էր սպանել: Հռոմում նրան դատապարտեցին ցմահ բանտարկության, բայց բոլորն էին կասկածում, որ նա միայնակ չի աշխատել:

Գորշ Գայլերն ուղղակի իրականացրել էին մահափորձը, բայց ո՞վ էր տվել հրամանը:

Աղջայի դատավարությունից մեկ տարի անց խոսակցություններ սկսվեցին Բուլղարիայի հատուկ ծառայությունների մասնակցության մասին: Պապին մեկուսացրին: Արդարադատության նախարարության մի քանի աշխատակիցներ, հատուկ ծառայությունների եւ իտալական հետախուզական վարչության ներկայացուցիչներն ակտիվորեն պաշտպանում էին Բուլղարիայի մասնակցության վարկածը, եւ հետեւողականորեն շրջանառում ԽՍՀՄ անունը:

Իրո՞ք Խորհրդային միությանը ձեռնտու էր Հռոմի պապի մեկուսացումը: Հաշվի առնելով Սառը պատերազմի իրողությունը եւ ԽՍՀՄ-ի ու Արեւմուտքի լարվածությունը եւ այն դերը, որ այս լարվածության մեջ խաղում էր Հռոմի պապը, կարելի է ասել, որ սպանությունը բխում էր ԽՍՀՄ շահերից: Հայտնի է, որ Պապական ընտրություններում հաճախ, եթե ոչ միշտ, քաղաքական ուժերն են միջամտում:

Եվ եթե այդ միջամտությունը չլիներ, հավանաբար 1963-ին Հռոմի պապ կընտրվեր  կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաջանյանը:

Նա Լինելով պապական գահի ամենահավանական թեկնածուներից մեկը՝ պապընտիր վեհաժողովի գումարումից հաշված օրեր առաջ զոհ գնաց հստակ ծրագրված և իրականացված  դավադրության, որն իրականացրեց իտալական ռազմական գաղտնի գործակալությունը՝ «Սաֆարը»:

Միայն  30 տարի անց` 90-ականների կեսին, հրապարակ հանվեցին այդ ցավալի իրադարձությունների գաղտնի մանրամասները: Այժմ 25 էջից և 4 պրակից կազմված այդ թղթապանակը հնարավորություն է տալիս նոր լույսի ներքո դիտել 1963-ի հունիսյան դեպքերը, որոնց արդյունքում կաթոլիկ աշխարհի քահանայապետ ընտրվեց Պողոս 6-րդը, իսկ կարդինալ Աղաջանյանն ու նրա քույրը հռչակվեցին ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի՝ ՊԱԿ-ի գործակալներ:

Հրամանը Մոսկվա՞ն էր տվել, թե՞ դա պրովոկացիա էր: Հարձակումից առաջ Աղջան Բուլղարիայում էր եղել, որտեղ ոչ ոք նրան ձեռք չէր տվել: Սոֆիայից հետո նրա հետքը կորավ:

Սա մեկ այլ վարկած է: Փաստերը ցույց են տալիս այն, որ Պապին հաճախակի էին սպառնում: Նրա անվտանգության համար պատասխանատու էր եպիսկոպոս Մարցինկուսը` Վատիկանի բանկի տնօրենը, որին նույնպես մեղադրում են այս մութ պատմության մեջ: Վատիկանը բացի հոգեւոր կենտրոն լինելուց նաեւ հզոր ֆինանսական կենտրոն է: Կա նաև  վարկած, որի համաձայն հենց վատիկանից կարող էր լինել Պապի դեմ նախապատրաստած մահափորձի պատվերը:

Հռոմի պապը ներեց մահափորձ իրականցնողին: Հայտնի չէ, թե Աղջանն ի՞նչ էր ասել քահանայապետին: Սա ևս մի հետք էր, որ կարող էր տանել Վատիկան: 1983-ի հունիսի 22-ին առեւանգեցին Էմանուել Օրլանդին` Վատիկանի աշխատակցի 15-ամյա դստերը: Առեւանգողները աուդիոձայնագրությամբ պահանջում էին ազատ արձակել Ալի Աղջային: Բայց փոխանակում տեղի չունեցավ եւ աղջիկը անհետացավ երկրի երեսից:

Համակարգչային վերլուծությունն ապացուցեց` մահափորձից մի քանի օր առաջ Աղջանը ներկայացել էր որպես պապի անվտանգության ծառայության աշխատակից:

Ո՞վ էր նրան տոմս տվել: Ծառայությունում ընդունելու համար պատասխան տվեց Էրկոլե Օրլանդին` առեւանգված աղջկա հայրը: Բայց նա լռեց:

Այնուամենայնիվ, արդարադատությունը դադարեցրեց Օրլանդի եւ Պապի դեմ մահափորձի հետախուզությունը: Մինչեւ այսօր որևէ վարկած այդպես էլ չի ապացուցվել: Շատերն են լռում:Հռոմի պապի դեմ մահափորձը մնում է 20-րդ դարի ամենամեծ գաղտնիքներից մեկը:

Ինչ էլ եղած լինի` Հռոմի պապի դեմ մահափորձը մարդկանց գիտակցության մեջ ինչ-որ բան կոտրեց: Հանցագործը ձեռք էր բարձրացրել խղճի առաջնորդի վրա` անկախ նրանից, թե քաղաքական կամ բիզնես ինչ շահեր էր սպասարկում:  Հանցանքը արդարացում չունի, բայց ներում ունեցավ:

LE PAPE JEAN-PAUL II S'ENTRETIENT AVEC L'HOMME QUI LUI A TIRE DESSUS 1983

______

1.Թուրքական նեոֆաշիստական, ահաբեկչական կազմակերպություն, որի ակտիվիստները մեղադրվել են ահաբեկչական գործողությունների իրականացնելու համար: 1980-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո «Գորշ գայլեր»-ի գրեթե բոլոր առաջնորդները ձերբակալվեցին: Ստիպված եղան իրենց գործունեությունը տեղափոխել երկրի սահմաններից դուրս: Հատկապես մեծ ազդեցություն ունեն Ավստրիայում և Գերմանիայում ապրող թուրք աշխատավորների շրջանում: Հիմա նաեւ Ադրբեջանում: «Գորշ գայլեր»-ը ծրագրում են, որ  համաթուրքական Թուրան պետությունը պետք է ձգվի Արևմտյան Չինաստանից մինչև Ադրիատիկ ծով, հյուսիսում մինչև Ֆինլանդիա:

 

Գրել կարծիք