Ինչպե՞ս պատրաստել սմարթֆոնը երկար թռիչքին

March 6, 2017

Երկար թռիչքը, օդանավում 8-12 ժամ անցկացնելը մեծ փորձություն է: Ժամեր շարունակ  նույն տեղում, երբեմն նույն դիրքով նստելը հոգնեցուցիչ է և ձանձրալի: Երբ հարևանությամբ նստողն էլ անդադար քնում է և խռռացնում, թռիչքը կարող է վերածվել մղձավանջի: Փորձությանը  նախապես պատրաստվելու դեպքում  ժամանակը կարելի է անցկացնել ավելի արդյունավետ, նույնիսկ հաճելի:

Բեռնեք ընթերցարաններ


Կազմեք գրքերի երկար ցանկ, որոնք ցանկանում եք ընթերցել, բայց այդ ցանկը կրճատելու համար ժամանակը չի բավարարում: Ցամաքից մի քանի մետր բարձրության վրա ստիպողական անգործությունը հրաշալի հնարավորություն է այդ ցանկից մեըհբ  բըւ-երկու գիրք ընթերցելու համար:
Տեղադրեք սմարթֆոնում ընթերցարան հավելվածներ, լավագույնն ընտրելու հարցում կօգնի այս հոդվածը:   
Եթե տանը կամ աշխատավայրում ընթերցում եք համակարգչով, բայց օդանավում ցանկանում եք շարունակել մեկ այլ գաջեթով, այս հարցում կօգնի  Bookmate հավելվածը, որը սինքրոնացնում է  գրադարանը   Android, iOS, Windows Phone  ՕՀ-ներով աշխատող սարքերի միջև:

Bookmate 




Բեռնեք  մեդիաֆայլեր սմարթֆոնի հիշողության մեջ


Մենք այնքան ենք սովորել օնլայն ծառայություներին, որ ինտերնետի բացակայությունը կարող է դառալ իսկական խուճապի պատճառ:  Կպարզեք, որ չեք կարող դիտել սիրելի սերիալը, լսել օնլայն ռադիոն, խաղերը ևս անհասանելի են:

Որքան էլ գերզբաղված լինեք,  մինչև օդակայան հասնելը մի քանի րոպե հատկացրեք և   սմարթֆոնում բեռնեք ժամանցային բովանդակություն՝ երաժշտական ալբոմներ, խաղեր, որոնք ինտերնետ միացում չեն պահանջում:


Առանձնացրեք հետաքրքիր հոդվածներ


Սովորաբար աշխատանքի ընդմիջումներին համացանցում «սյորֆինգ» անելիս հանդիպում  ենք հոդվածներ, որոնց ընթերցանությունը թողնում ենք  հետոյին:  Այդ «հետոն» կարող է լինել հենց թռիչքի ժամանակ է: Նախապես բացեք Pocket կամ Instapaper հավելվածները և համոզվեք, որ բոլոր հետաքրքող նյութերը ներառված են ցուցակում և հասանելի օֆլայն ընթերցանության համար:

Pocket 


http://www.youtube.com/watch?v=4OSGHHLvpwI

Պատրաստվեք քնին


Օդանավում ժամանակը սպանելու լավագույն միջոցը քունն է: Հարմար տեղավորվում եք աթոռին, աչքերը փակում մեկ մայրցամաքում, արթնանում բոլորովին այլ:   
Կախարդական հնարքը հասկանալու համար սմարթֆոնի վրա տեղադրեք այն բազմահազար հավելվածներից մեկը, որոնք օգնում են արագ քնել: Այդպիսին է White Noise-ն, որի  օգնությամբ ականջներում կհնչի անձևի, անտառի ձայնը կամ էլ հանգստացնող ծովի խշշոցը:

White Noise Free