3 պատճառ, ինչու չտարվել գայթակղիչ Forex-ով

May 1, 2017

Arminvest ընկերության տնօրեն, թրեյդերներ պատրաստող կուրսերի սեմինարավար Հայկ Գասպարյանը խորհուրդ է տալիս, ինչպես ֆինանսական շուկաներում գումար աշխատել, բայց չխաբվել Forex-ով:

Ձեր կորցրած գումարն ուղիղ համեմատական է բրոքերի ուղիղ եկամուտին 


Բրոքերը միշտ պետք է այնպես անի, որ դուք ծախսեք ձեր գումարը, որպեսզի ինքը ստանա շահույթ: Այնպես, որ նա շահագրգռված չէ, որ դուք հարստանաք, նա շահագրգռված է, որ դուք ծախսեք գումար, իրենք էլ` հասրտանան:





Forex-ում գործարքները կատարվում են CLD պայմանագրերով


Ինչո՞ւ: Պարզապես գուգլում որոնեք Cfd պայմանագիր տերմինը: Բոլոր ֆորեքս բրոքերները գործարք կատարում են այս պայմանագրերով: Այն իրական ակտիվ չէ: Իսկ գումար վաստակելու համար պետք է  գործարքներ կատարել իրական ակտիվներով: Տալիս եք փող, ձեր հաշվին նստումէ իրական ակտիվը, որը գումար է: Այն չի կարող կորել: Մինչդեռ, Forex գործարքները նույն խաղադրույք անելուն, գումար աշխատում է միայն մեկը. Ֆուտբոլիստը ձերը չէ, խաղը ձերը չէ: Դուք պարզապես ինչ-որ իրադարձության վրա պայմանավորվածություն եք ձեռք բերում:

Չկան մասնագետներ


Forex ընկերություններում մասնագետներին սովորեցնում են վաճառել և ոչ թե ֆինանսական շուկայի մասնագետ դառնալ: