JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Համարձակ փողեր. Ուորեն Բաֆեթի ամենառիսկային որոշու

Համարձակ փողեր. Ուորեն Բաֆեթի ամենառիսկային որոշումը

Իր փայլուն կարիերայի ընթացքում աշխարհահռչակ ֆինանսիստ, ներդրող Ուորեն Բաֆեթը բազմաթիվ անգամ դիմել է խոշոր ռիսկային քայլերի:
2008-ին, երբ ամբողջ աշխարհը վխտում էր ֆինանսական ճգնաժամում, Բաֆեթը միլիարդավոր դոլարներ ներդրեց Goldman Sachs ընկերությունում: Թեև կապիտալիստի ամենառիսկային քայլը փորձագետները համարում են այն, որ իր ունեցվածքի 99 տոկոսը Բաֆեթը ներդրել է բարեգործական ծրագրերում: Հիմնական մասը Բիլ և Մելինդա Գեյթսի հիմնադրամի միջոցով:

Այդ ֆանտաստիկ առատաձեռնությունը պետք է օգնի առողջապահական և կրթական ծրագրերի իրականացմանը, ինչի արդյունքում աշխարհում աղքատության մակարդակը պետք է նվազի:

Անցած տարի Բաֆեթը 20 մլն բաժնետոմս նվիրաբերեց 5 ֆոնդերին: Ընդհանուր առմամբ` 2006 թվականից մինչև այժմ Բաֆեթը 21.5 մլրդ դոլար է տրամադրել բարեգործական ֆոնդերին:


Հետաքրքիր է կարդալ նաև`



Ինչպե ՞ ս են նրանք օգտագործում այդ բաժնետոմսերը: Շատ պարզ մեխանիզմով: Մասնավոր ֆոնդերը այդ բաժնետոմսերը հաճախ վաճառում են բորսաներում, ստացված գումարով էլ բարեգործական ծրագրերը կյանքի են կոչում:
Բաֆեթի նվիրատվությունները ժառանգողները որքա՞ն արդյունավետ են կառավարում դրանք: Բաֆեթը հետևում է իր բաժանած ունեցվածքի ճակատագրին: Fortune ամսագրին տված հարցազրույցում նա նշել է, որ մեծ ռիսկերի է դիմել, որոնց համար չի զղջում: Նա վստահում է իր բաժնետոմսերի նոր կառավարիչներին ու եթե կասկածեր, բարեգործությամբ չէր զբաղվի: Բաֆեթը ընդգծել է, որ խելամիտ կառավարիչների շնորհիվ իր բաժնետոմսերը երկար տարիներ չեն արժեզրկվի:

Տարածել