JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Վստահիր ինքդ քեզ. Ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատակ

Վստահիր ինքդ քեզ. Ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը

Նկատե՞լ եք` երբեմն գեղեցիկ դիմագծերով, հրաշալի կառուցվածքով և լավ հոգեկերտվածքով մարդիկ ավելի քիչ ուշադրության են արժանանում, քան արտաքին ու ներքին հմայքից զուրկ մարդիկ: Ասվածը վերաբերում է թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց:Պատճառը ինքնագնահատականն է:
Ինքնագնահատականը կարելի է սահմանել որպես մարդու սեփական նույնության գիտակցումը անկախ արտաքին պայմանների փոփոխությունից: Երբ  մարդ տանից դուրս է գալիս և հայելու մեջ նայելիս դրական է գնահատում ինքն իրեն, ապա օրվա մեծ մասն անցնում է հաջող ու թեթև: Նման օրերին մարդկանցից հնարավոր է հաճոյախոսություններ լսել, իսկ անծանոթներից էլ արժանանալ այնպիսի հայացքների, որ վկայում են` Ձեզնով հիացած են

Որքան մարդու ինքնագնահատականը բարձր է, այնքան գեղեցիկ ու հաճելի է նա շրջապատող մարդկանց համար:

Բարձր ինքնագնահատական ունեցող կինը շրջապատին ինքն է թելադրում, երբեմն էլ պարտադրում իր գրավչությունը, հմայքը: Նույն հոգեբանական իրավիճակն է ցածր ինքնագնահատականի դեպքում: Երբ տղամարդը կամ կինը գիրուկ է, կամ էլ ունի արտահայտիչ քիթ և ամեն պահ հիշում է այդ մասին, ապա դիմացինը ակամայից զգում է դա: Նույնիսկ եթե մարդը ցանկանում է ինչ որ կերպ թաքցնել «թերությունները» նա է՛լ ավելի է ընդգծում դրանք, ինչը աննկատ չի մնում:


Օգտակար է կարդալ նաև`



Մարդու ինքնագնահատականը ձևավորվում է մոտ 5 տարեկանում: Իհարկե, այստեղ գլխավոր դեր ունեն փոքրիկի ծնողները: Եթե նրանք բավարարված են իրենց հարաբերություններով, շփվում են միմյանց հետ և ընկերասեր ու անկեղծ են, ինչպես նաև աջակցում և խրախուսում են փոքրիկին` սովորեցնելով համառորեն լուծել ցանկացած խնդիր, ապա երեխան կմեծանա բարձր ինքնագնահատականով: Երբ երեխան թերագնահատում է ինքն իրեն և իր հնարավորությունները, իսկ ծնողներն անգամ երեխային ինչ-որ բանից կախման դրության մեջ են պահում, ապա նրա մոտ առաջանում է սեփական արժեքի և կարևորության պակաս և փոքրիկը մեծանում է ցածր ինքնագնահատականով:
Զիգմունդ Ֆրեյդը, հետագայում էլ` Էրիկ Ֆրոմը խորությամբ պեղեցին մարդ էակի ենթագիտակցական այն շերտերը, որոնց վրա կառուցված է մարդու «ես»-ը` իր հատուկ ինքնագնահատականով: Պատահական չէ, որ այսօր մասնագետները մարդու հոգեբանական շեղումների պատճառները փնտրում են հենց ինքնագնահատականի տիրույթում: Ըստ հոգեբանների մարդիկ բաժանվում են 2 խմբի. նրանք, ովքեր ցանկացած իրավիճակում ձգտում են հաջողության հասնել, և նրանք, ովքեր պարզապես խուսափում են հաջողությունից, վերջիններս էլ հենց ցածր ինքնագնահատականով մարդիկ են:
Թե' բարձր, թե' ցածր ինքնագնահատականի տեր մարդիկ հոգեբանորեն վարակում են շրջապատողներին և ստիպում են, որ իրենց հանդեպ հատուկ վերաբերմունք ստեղծվի:

Ինքնագնահատականը մարդու ներքին շարժիչն է` բազմաթիվ լավ ու վատ արարքների արդյունքը: Մարդը կարող է հասնել ցանկացած հաջողության, եթե հավատա իր ուժերին:Սիրեք և գնահատեք ինքներդ Ձեզ և նույն վերաբերմունքին կարժանանաք շրջապատից:

Տարածել