BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Homo Deus». տարվա իմաստուն գիրքն արդեն հասանելի է

«Homo Deus». տարվա իմաստուն գիրքն արդեն հասանելի է հայ ընթերցողին

newmag-y-n

Newmag-ը ներկայացնում է համաշխարհային ևս մեկ բեսթսելլեր Sapiens-ի հեղինակից՝ Յուվալ Նոյ Հարարիից՝ «Homo Deus.Ապագայի համառոտ պատմություն» աշխատությունը: Գիտնականները պնդում են, որ այս գիրքը ձեզ ցնցելու է՝ ստիպելով մտածել այնպես, ինչպես երբեք չեք մտածել նա

Օքսֆորդի համալսարանի փիլիսոփայության դոկտորը գրել է երեք գիրք, որոնք արդեն հայերեն թարգմանել է Newmag-ը: 2014-ին լույս տեսած «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» բեսթսելլերից երկու տարի անց պրոֆեսոր Հարարին վերադարձավ «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գրքով: Այն քննում է 21-րդ դարում մարդկությանը սպասվող խոշոր նախագծերը: Երկու տարում գիրքը վաճառվեց 6 միլիոն օրինակ և թարգմանվեց ավելի քան 50 լեզվով: Այս գիրքը Հանդելսբլատի տնտեսական գրքերի գերմանական մրցանակին արժանացավ որպես «տարվա ամենախոհուն ու ազդեցիկ տնտեսական գիրք»։Կրակովի Յագելոնյան համալսարանը 2019-ին այն ճանաչեց «Տարվա իմաստուն գիրք»:

Անցյալ դարի ընթացքում մարդկությունն արել է անհնարինը՝ զսպելով սովը, ժանտախտը և պատերազմը. այն անվերահսկելի ուժերից վերածվել են կառավարելի մարտահրավերների՝ իր «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գրքում ընդգծում է Յուվալ Նոյ Հարարին: Ըստ նրա, այսօր արդեն մարդու առաջ նոր խնդիրներ են ի հայտ եկել՝ տեխնոլոգիական զարգացումները ու հենց մարդու մտքի թռիչքը դարձել են իր իսկ թշնամին:

Կախարդական… Հոյակապ գիրք է՝ սուր պատկերացումներով և խայթող սրամտությամբ լի... Հնարավոր չէ ընթերցել առանց գլխապտույտ ունենալու:

 «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գրքում գիտնականը փորձում է բացատրել՝ դեպի ո՞ւր ենք շարժվում, այս փխրուն աշխարհն ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր իսկ ուժերից, որոնք կործանարար են:

Գիրքն անգլերենից հայերեն է թարգմանել Լիանա Զաքարյանը: Ըստ նրա, այստեղ Հարարին ներկայացնում է մարդկության այն երազանքներն ու մղձավանջները, որոնք ձևավորելու են 21-րդ դարի օրակարգը. «Ի՞նչէ տեղի ունենալու ժողովրդավարության հետ, երբ Google- ը և Facebook-ը մեզնից լավ տեղյակ լինեն մեր նախընտրությունների և քաղաքական հայացքների մասին: Ի՞նչ է սպասվում սոցիալական պետությանը, երբ համակարգիչները մարդկանց դուրս մղեն աշխատաշուկայից և ստեղծեն նոր «անպիտանդաս»: Ի՞նչ ճակատագիր է սպասվում մարդկությանը, երբ հոմո սապիենսը դառնա հոմո դեուս (մարդ-աստված): Որպես երկրի ինքնակոչ աստվածներ ՝ի՞նչ նախագծեր ենք ձեռնարկելու և ինչպե՞ս ենք մեր փխրուն մոլորակը պաշտպանելու մեր իսկ կործանարար ուժերից»:

Սա էվոլյուցիայի հաջորդ փուլն է: Սա մարդ-աստվածն է: Մենք չենք կարող կասեցնել պատմության երթը, բայց կարող ենք ազդել դրա ուղղության վրա՝ վստահեցնում է Հարարին: Թարգմանչ դիտարկմամբ գրքի հեղինակը ցանկանում է ցույց տալ, որ մարդը նվաճել է աշխարհը՝ աստվածների, փողի, հավասարության և ազատության մասին առասպելներին հավատալու իր բացառիկ ունակությանշնորհիվ. «Homo Deus գրքում Հարարին փորձում է հասկանալ, թե ապագայում ինչպես է փոխվելու ուժերի համամասնությունը, քանի որ էվոլյուցիայի շարժիչ ուժին` բնական ընտրությանը, գալիս է փոխարինելու «խելացի դիզայնը»»:

Հարարին միանգամայն նոր ու թարմ անկյունից մեզ է ներկայացնում այն ամենը, ինչը թվում էր՝ արդեն գիտենք, սակայն  գիտնականին հաջողվել է ներկայացնել նորագույն թեզեր փիլիսոփայությունից, աստվածաբանությունից, համակարգչային գիտությունից և կենսաբանությունից։ Հարարի երեք գրքերի թարգմանության խմբագիրը Տաթևիկ Նալբանդյանն է, մեկ տարում այս 3 գրերի աշխատանքը բարդ էր, սակայն միևնույն ժամանակ բացառիկ աշխատություն, որը պետք է կարդան բոլորը՝ անկախ տարիքից՝ համոզված է Նալբանդյանը. «Ստեղծել է հանճարեղ, ինքնատիպ, մտածելու տեղիք տվող և կարևոր հետազոտություն, որը պատասխանում է մեկ հարցի՝ ո՞ւր է գնում մարդկությունը: Աշխատության մեջ հեղինակն ուրվագծել է մեր ապագան, որը պատկերվում է ամենայն մանրամասնությամբ:»:

Կարդացեք նաև

Newmag-ը հրատարակեց Յուվալ Նոյ Հարարիի 3-րդ բեսթսելլերը՝ «Homo Deus» գիրքը

Հարարիի երեք գրքերի թարգմանությունը Newmag-ն իրականացրել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ: «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հատուկ հայերեն հրատարակության համար գրել է նախաբան։ «Ինչու կարդալ այս գիրքը» հոդվածում նա նկատում է. սա աշխատություն է ապագայի մասին՝ երբ գերխելացի համակարգերը կփոխեն աշխարհը՝ մարդու կյանքը դարձնելով գուցե ավելի հեշտ իր բարդության մեջ. «Թեև մարդակենտրոն մոտեցումները գերակա դիրքերից մարտահրավեր են նետում ավանդական և այլ օրակարգերին, հումանիզմի տեղն ամուր չէ. մարդիկ դա կարող են խմբագրել, վերաձևակերպել կամ ընդհուպ մերժել։ Անշուշտ, փոխվում են արժեքները, կամ ավելի շուտ՝ դրանց ընկալումները։ Հարարին ստիպում է մտածել, երազել, ապրել առաջ, ինչի համար այս գիրքը կարդալը պարտադիր է»։

Այս գրքի վերաբերյալ Guardian-ն իր գրախոսականում արձանագրել է. «Կախարդական… Հոյակապ գիրք է՝ սուր պատկերացումներով և խայթող սրամտությամբ լի... Հնարավոր չէ ընթերցել առանց գլխապտույտ ունենալու»:

 

Տարածել