Գլխավոր Հոդվածներ

Մակրոնը և Տրյուդոն ուղերձներ են հղել Հայոց ցեղասպա

Մակրոնը և Տրյուդոն ուղերձներ են հղել Հայոց ցեղասպանության 105-ամյակի առիթով

newmag-y-n

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին:  Նա նշել է, որ Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլիսի 600 հայ մտավորականների սպանդը, որը սկիզբ դրեց ցեղասպանությանը:

 «Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դաս քաղելու այդ ողբերգական պատմության էջից»,– գրել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ անցյալ տարի իր երկիրն ապրիլի 24-ը հայտարարեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր, որը այս տարի նշվել է սեղմ արարողությամբ, Ֆրանսիայի կառավարության անդամների ներկայությամբ:

«Այդ ժառանգությունը և համատեղ հիշողությունն են մեր երկու երկրների միջև այսքան յուրահատուկ հարաբերության հիմք հանդիսանում: Այսօր աշխարհը պատուհասած կորոնավիրուսի համավարակը բոլորիս պարտադրում է առողջապահական, տնտեսական և սոցիալական նոր մարտահրավերներ: Այդ մարտահրավերներին մենք կդիմագրավենք միասին»,– գրել է Ֆրանսիայի նախագահը։

Նա համոզված է, որ Ֆրանսիան ու Հայաստանը համատեղ կգործեն միջազգային շրջանակներում՝ ի նպաստ առավել արդյունավետ բազմակողմանիության և նորահաստատ համերաշխության:

«Ինչպիսին էլ լինեն դժվարությունները, հայերը կարող են հույս դնել Ֆրանսիայի բարեկամության վրա: Հավատարիմ իր հանձնառություններին՝ Ֆրանսիան հայերի կողքին է խաղաղության և բագավաճման հասնելու նրանց իղձերի մեջ»,– եզրափակել է Մակրոնը

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Հայոց ցեղասպանության մասին գրառում է արել Twitter–ի իր էջում։

«Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին։ Այսօր մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը` կառուցել աշխարհ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է իրեն ապահով զգալ խտրականությունից և հետապնդումներից՝ անկախ այն հանգամանքից, թե ով է նա, որտեղից և ինչին է հավատում»,– գրել է Տրյուդոն։

Նա նաև նշել է, որ իրենք միանում են Կանադայում և ողջ աշխարհում սփռված հայերին` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` պատմության մութ օրերից մեկը, որը չպետք է մոռացվի։ Տրյուդոյի խոսքով` ատելությունն ու բռնությունը այլևս չպետք է անտարբերության մատնվեն։

Տարածել

Ֆրանկոֆոնները. Կոլեկցիոն ընտրանի
Ֆրանկոֆոնները. Կոլեկցիոն ընտրանի

Էմանուել Մակրոն

8000 ֏

Նկարագրություն

Newmag-ը ներկայացնում է Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» և Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար» գրքերը՝ հատուկ տուփով և սահմանափակ քանակով։

«Հեղափոխություն» Էմանուել Մակրոն
«Հեղափոխություն» գիրքը հրատարակվել է 2016 թվականի նոյեմբերի 24-ին։ Նույն թվականին Ֆրանսիայում դարձել է բեսթսելլեր՝ վաճառվելով ավելի քան երկու հարյուր հազար օրինակ։ Գիրքը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով։ Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը «Հեղափոխություն» գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում։ Նա ներկայացնում է փոփոխվող նոր աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։ Այդ հսկայական փոփոխությունների հնարավորության մասին Վերածննդից հետո ոչ ոք չէր մտածել։

«Ընդհանուր հայտարար» Ջասթին Տրյուդո
Ընդհանուր հայտարար գիրքը Ջասթին Տրյուդոն գրել է 2014 թ․, Կանադայի վարչապետ ընտրվելուց մեկ տարի առաջ և Լիբերալ կուսակցության առաջնորդ ընտրվելուց հետո։ Ներկայացված են նրա մանկության հուշերը, մուտքը քաղաքականություն, առաջին ընտրարշավն ու կուսակցության նախագահ դառնալը։ Ջասթինն ամբողջ կյանքն անցկացրել է հանրային ուշադրության կենտրոնում։ Լինելով Կանադայի ամենահայտնի վարչապետներից մեկի՝ Պիեռ Տրյուդոյի ավագ որդին, ապրել է բոլորի աչքի առաջ, բայց առաջին անգամ է անկեղծորեն պատմում իր կյանքի մանրամասները, որոնք միշտ մնացել են փակ դռների հետևում։