Արդյունավետ ուրբաթ. ինչպես աշխատել շաբաթվա վերջում

September 9, 2016

Ուրբաթ օրը հավանաբար շատերի համար աﬔնադժվար ու դանդաղընթաց օրերից ﬔկն է: Այդ օրն աշխատել ընդհանրապես չի ստացվում, գործերը կուտակվում են հաջորդ շաբաթվա վրա, և ﬔնք աﬔն առիթ օգտագործում ենք այդ օրը պարզապես «գլորելու» համար: Ուրբաթ օրվա մոտիվացիաների և ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու մասին կխոսենք այս անգամ:

ՇԱԲԱԹԸ ՊԱՏՎՈՎ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Սկսեք աﬔնադժվար գործից: Աշխատանքային օրվա առաջին կեսին ավարտին հասցրեք ձեր անելիքների ցանկի աﬔնադժվար գործը, օգտագործեք աﬔնաարդյունավետ ժաﬔրը դրա համար: Չէ՞ որ օրվա երկրորդ կեսին աշխատակիցներից շատերը փորձում են հնարավորինս շուտ «պլստալ» գործից, և դուք պարզապես չեք կարողանա ձեր բարդ առաջադրանքների վրա կենտրոնանալ՝ տեսնելով այդ աﬔնը:
Խուսափեք երկար ընդﬕջուﬓերից: Ուրբաթ օրերին երկար ընդﬕջում անելը, չափից շատ ուտելը կդանդաղեցնի ձեր տեմպը օրվա երկրորդ կեսի համար: Մի թուլացեք: Շաբաթը պետք է «պատվով» ամփոփել:
Կազﬔք հանգստյան օրերի անելիքների ցանկը: Դա ձեր ուրբաթ օրվան ﬕանշանակ տեմպ կհաղորդի: Մի մտածեք այն մասին, որ շաբաթ և կիրակի օրերին բազմոցից (կամ անկողնուց) վեր չեք կենալու, անգամ եթե դա այդպես է:
Մտածեք այն մասին, թե ինչ եք պատրաստելու ընտանիքի անդաﬓերի համար, ինչով եք ուրախացնելու նրանց, ինչ գնուﬓեր եք անելու, ում եք այցելելու: Մտածեք երկուշաբթիի մասին: Երկուշաբթին ﬕանշանակ գալոի է: Այն, ինչ չեք անի այսօր, ձեզ կսպասի ﬕնչև երկուշաբթի, բայց ոչ ավելին, և կգումարվի այդ օրվա՝ առանց այդ էլ շատ անելիքների ցանկին:
ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹՆ ԱՎԵԼԻ ՈՒՐԱԽ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Իսկ եթե շաբաթը հագեցած է եղել, և դուք էլ գոհ եք ձեր արդյունքներից, ապա կարող եք նախապատրաստվել հաջորդ երկուշաբթին: Նախապես դարձրեք այն հաճելի ու հետաքրքիր, և անհամբերությամբ կսպասեք նրա գալուն:
Կարևոր հանդիպուﬓերի և պայմանավորվածությունների համար նամակներ գրեք ուրբաթ օրը: Հավանականությունը, որ ձեզ կպատասխանեն հենց այդ օրվա ընթացքում, քիչ է, բայց փոխարենը երկուշաբթի օրը դուք արդեն ստացած կլինեք պատասխանների ﬔծ մասը:
Պլանավորեք ամբողջ շաբաթը: Հիշեցուﬓեր դրեք համակարգչի կամ հեռախոսի ﬔջ: Օրերով, ժաﬔրով, վերջնաժամկետներով գրանցեք բոլոր անելիքները: Այդպես դուք վստահ կլինեք, որ հանգստյան օրերի ընթացքում չեք մոռանա կարևոր անելիքների մասին, արդյունքում կկարողանաք ազատվել լարվածությունից շաբաթ և կիրակի ու լիաթոք հանգստանալ: Իսկ ահա երկուշաբթի ձեզ ﬕ փոքր ավելի երջանիկ կզգաք:
Աղբյուրն` այստեղ