Ընկերական սեքս. Հնարավո՞ր են հարաբերություններ առանց հարաբերությունների

March 23, 2017

Մեր ժամանակը թույլ է տալիս կատարել ամենատարբեր ընտրություններ չնչին սահմանափակումներով։ Ինչպես անեկդոտում է․ «Ի՞նչն է ձեզ խանգարում լինել ինքնուրույն», «Էթիկետի օրենքները և քրեական կոդեքսը»։ Շատ սահմանափակումներ փոքրանում և վերանայվում են։ Ո՞րն է ընդունելին, ինչպե՞ս որոշել հարաբերությունների այս կամ այն տեսակը։ Ամուսնությունը համարվում է «գործնական», սիրեկանի հաշվին ապրող կինն ասում է, որն ինքն ունի «երախտապարտ ընկեր», մարմնավաճառը՝ «շահավետ երկարատև ներդնում է արտաքին տեղեկությունները»։ Իսկ որոշ զույգեր հայտարարում են․ «Մեզ մոտ ընկերական սեքս է»։

Պատասխանատվությունից խուսափելը


Ենթադրելը, որ կարելի է հարաբերությունների մեջ լինել և որևէ տեսակի պատասխանատվություն չունենալ՝ իլյուզիա է։ Պարադոքսալ է, բայց շատերը, հարաբերություններ ունենալով, կարևոր չէ, թե ինչ տեսակի, ժխտում են ոչ միայն իրենց պատասխանատվությունը, բայց և հարաբերությունների փաստը․
-Ես հարաբերություն չունեմ:
-Իսկ ինչպե՞ս այն անվանել:
-Չգիտեմ, բայց սա հարաբերություն չէ։
Իհարկե, չէ՞ որ հարաբերությունը պատասխանատվություն է, որը հասունության նշան է։ Վերջին տարիների համընդհանուր ինֆանտիլիզացիան կապված է կյանքի երկարացման հետ, բայց և դրա որակների բարձրացմամբ։ Նախկինում մեծանալը պարտադրված և շուտ էր․ երեխան բավականին մեծ պատասխանատվություն ուներ։ Հիմա այն մինիմալի է հասցված։ Բացի այդ, կան ընտանիքներ, որտեղ երեխաները պարտականություններ չունեն, նույնիսկ, երբ չափահաս են։
Մարդը ծույլ է, և եթե կա հնարավորություն պատասխանատվությունն իր վրա չվերցնելու, չզարգանալու, չմեծանալու, մեծամասամբ նա օգտվում է այդ հնարավորությունից։ Եվ այդ ժամանակ հայտնվում է պարադոքսը․ մեծահասակ սեռահասուն մարմին և մանկական մտածողություն։ Հետևանքը՝ մեծահասակ մարդու սեքսուալ վարք և մանկական անպատասխանատվություն։  
«Հարաբերությունները մարդկանց միջև փոխկապակցվածությունը և փոխազդեցությունն են»․ սովորեցնում են մեզ հանրագիտարանները։ Իսկ թե ինչ է հենց փոխազդեցությունը՝ երկրորդական հարց է։ Եթե երկու մարդու միջև կա սեքսուալ կամ ռոմանտիկ հարաբերություն, յուրաքանչյուր դեպքում այն հարաբերության որոշակի տեսակ է։ Եվ զուգընկերներից յուրաքանչյուրը որոշակի պատասխանատվություն է կրում։ Այդ փաստը ժխտելը և հայտարարելը, որ «Մենք հարաբերություն չունենք» պատասխանատվությունից խուսափելու փորձ է։

Ինչո՞վ է «ընկերական սեքսը» այդքան գայթակղիչ, ի՞նչ է այն տալիս



  1. Պատասխանատվությունից խուսափում, որն ինֆանտիլիզմի մասին է փաստում

  2. Զգացմունքային անվտանգության իլյուզիա։ Ասես կախվածության «վտանգներ» չկան։ Սա կարևոր է նրանց համար, ովքեր հոգեբանական խնդիրներ են ունեցել և ընտրություն են կատարում ի օգուտ մեկուսացման։ Ընկերական սեքսը ինտիմոֆոբի համար հիանալի է։

  3. Հարաբերություններում մինիմալ ներդրում, և նույնիսկ ներդրումների բացակայություն։ Զուգընկերը չունի էմոցիոնալ և նյութական երկարատև ներդրումներ։ Հնարավո՞ր է, որ այն հատուկ հնարել են ժլատ մարդիկ։

  4. Կարելի է հաշվի չառնել զուգընկերոջ առանձնահատկությունները և պահանջները, գործնականում չճանաչել նրան, կենտրոնանալ միայն քո և քո հետաքրքրությունների վրա։ Նարցիսների և էգոիստների համար հիանալի ընտրություն է։

  5. Նման հարաբերությունների ընթացքը կանխատեսելի է։ Տագնապալի անձերը, փոփոխություններից վախեցողները, նախընտրում են որոշակիություն։


Ընկերություն հավասար պայմաններով


Եթե զույգերը ուրախ են իրերի նման համադրությամբ, խնդիր չկա։ Սակայն երբեմն լինում է իրավիճակ, որ զույգերից մեկը ցանկանում է միայն «ընկերական սեքս», իսկ երկրորդը՝ հարաբերությունների զարգացում։

  1. Զուգընկերները պետք է քննարկեն և պարզ խոսեն իրենց հարաբերությունների մասին, որը նվազեցնում է միմյանց չհասկանալու հավանականությունը։

  2. Արդարությունը ամենաարդյունավետ քայլն է։ «Չխափես՝ չես ստանա» կարգախոսը վատ առևտրականների համար է, ովքեր խելամիտ չեն հարաբերություններում։ Եթե դուք պարզ խոսեք ձեր պահանջների և սպասումների մասին, զուգընկերը կարող է դրանց ուղիղ արձագանքնել։ Միմյանց չհասկանալու դեպքում երկու կողմերն էլ ժամանակ չեն կորցնի։

  3. Եթե ձեր զուգընկերը պատրաստ չէ հարաբերությունների զարգացման, որպես զգացմունքային մտերմություն, ավելի է լավ այն փաստ ընդունել։ Ժամանակի ընթացքում նա կարող է մտափոխվել, բայց շատ դեպքերում ժամանակը քիչ բան է փոխում, իսկ դուք ռիսկի եք դիմում, որ կկորցնեք ձեր ժամանակը և ուժերը։ Մտածեք՝ ինչու եք ցանկանում գրավել հենց այդ մարդու սիրտը։ Նա արժանի՞ է դրան, թե՞ Ձեզ մոտ արթնացել է տաքարյունությունը, մերժված լինելու վախը, համառությունը։

  4. Զուգընկերոջ ընտրության ժամանակ կարևոր է ոչ միայն այն ,թե նա ինչպիսի որակներ ունի, այլև որքանո՞վ է նա տրամադրված ձեր հանդեպ։ Օրինակ, Թոմ Քրուզը կարող է լավագույն ունակություններն ունենալ, բայց ձեր գոյության մասին նա նույնիսկ չգիտի։

  5. Հարաբերություններում կարևոր է «տալ-վերցնելու» բանաձևի հավասարակշռությունը։ Անհամաչափությունը անհավասարակշռության է բերում։ Եթե մի զուգըներոջը ցանկություններն ավելի շատ են, քանի մյուսինը, հարաբերությունները խախտվում են և վտանգի տակ են հայտնվում։ Մեկը դառնում է «զոհ», երկրորդը՝ «գիշատիչ»։


Որոշ դեպքերում «ընկերական սեքսը» փոխարինողի դեր է կատարում․ կինեստիկ և զգացմունքային լիցքաթափում, քանի դեռ չկան «իրական հարաբերություններ»։ Բայց անգիտակցաբար այն խանգարում նոր հարաբերությունների հայտնվելուն։ Եթե բաժակում հին թեյ կա և այն լիքն է, դրա վրա նոր թեյ լցնել չի կարելի։

Աղբյուրը