Գլխավոր Հոդվածներ

Ջազի միջազգային օրը՝ ջազի լեգենդի ու ջազի ծագող աս

Ջազի միջազգային օրը՝ ջազի լեգենդի ու ջազի ծագող աստղի հետ (թրեյլեր)

newmag-y-n

Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30–ին, Գարի Քյոսայանն ու իր ջազ քառյակը բոլորին հրավիրում են Արամ Խաչատրյան համերգասրահ։ Ջազային մեծ տոնին ելույթներով հանդես կգան Ալլա Սահակյանը, ինչպես նաև հատուկ հյուր ԱՄՆ-ից՝ վիրտուոզ ջութակահարուհի Լուսինե Ֆյելոնը։ Ծրագրո

Ջազի միջազգային օրվա գաղափարը տվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Նրանց նպատակն էր նաև ջազի միջոցով հանրության միջև հաստատել խաղաղություն, համերաշխություն և երկխոսություն։ Ջազը՝ որպես երաժշտական արվեստի տեսակ անցել Է զարգացման մի քանի փուլ։ 1920-ականներից սկսվել Է ջազի տարածումը Եվրոպայում, այնուհետև Ասիայում: 

2012 թվականից ի վեր ջազի միջազգային օրը նշվում է ապրիլի 30-ին։ Այս տարի Գարի Քյոսայանն ու իր ջազ քառյակը բոլորին հրավիրում են Արամ Խաչատրյան համերգասրահ։ Ջազային մեծ տոնին ելույթներով հանդես կգան Ալլա Սահակյանը, ինչպես նաև հատուկ հյուր ԱՄՆ-ից՝ վիրտուոզ ջութակահարուհի Լուսինե Ֆյելոնը։ Ծրագրում կհնչեն Գարի Քյոսայանի արդեն հայտնի ու սիրելի՝ Միլկի Ուեյ, Էնջըլ Դենս, Ազնավուր կատարումները, ջազային նոր ստեղծագործություններ և համաշխարհային հիթեր։  

Գարի Քյոսայանն իր ջազային գործունեությունը սկսել է 1973-ից՝ ստեղծելով Հայաստանի առաջին ջազ տրիոն։ 1990 թվականին ստեղծել է «Գարի Քյոսայան ջազ կվարտետ» համույթը։ Գրել է երաժշտություններ, կատարել է գործիքավորումներ, ձայնագրել է ալբոմներ, հանդես է եկել բազմաթիվ համերգներով։ 1998 թվականին մասնակցել է երևանյան միջազգային առաջին ջազ փառատոնին։ 

Այս տարի նաև հայկական ջազի 85-ամյակն է։ Ապրիլի 30–ին, 20:00, ջազային ամենատպավորիչ ակորդներով կնշվի Ջազի միջազգային օրը։ Տոմսերը վաճառվում են www.tomsarkgh.am և www.khachaturianhall.am կայքէջերից. արժեքը` 3000-ից 15.000 դրամ։

 

Տարածել