Ասպետական 11 քայլ, որոնք, կանանց կարծիքով, պետք է յուրաքանչյուր տղամարդ կատարի

April 6, 2017

Ո՞վ է ասում, որ ասպետները անհետացել են: Մեր կողքին դեռ ջենթլմեններ կան: Ջենթլմենությունը չի որոշվում  նվերներ տալով և շաբլոն բառեր ասելով: Առաջին հերթին արարքներն են որոշում տղամարդու ասպետականությունը: Այսպես, մտապահեք, որ տանգոն երկուսով են պարում: Դուք պետք է վստահ լինեեք, որ առավելագույնն եք անում առողջ հարաբերություններ պահելու համար:
Եթե ձեզ մոտ դժվարություններ են առաջացել, թե ինչպես անել, փորձեք ուշադրության կենտրոնում պահել ասպետական 11 սովորություն, որոնք յուրաքանչյուր տղամարդ պետք է ամեն օր անի:

Շփվեք նրա հետ


Զանգիր կամ նամակ գրիր: Նամակ ուղարկիր բարի լույս կամ բարի գիշեր մաղթելով: Մի ստիպիր, որպեսզի նա պատասխանիդ սպասի: Եթե ճաշում է կամ աշխատանքից տուն է վերադառնում, նրան նամակ ուղարկիր, որպեսզի վստահ լինես, որ արդեն վերադարձել և տանն է: Այդպես դու ցույց կտաս քո հոգատարությունը:

Բացիր նրա առջև դռները


Միշտ փորձիր այդպես անել: Բացի այդ, դու պետք է կրես նրա պայուսակը, բացառապես այն դեպքերում, երբ նա ճամփորդում է: Օգնիր նրան տանել ուղեբեռը, դու ազնիվ քայլ ես անում: Անկասկած, կանայք ուժեղ են և նրանց տղամարդիկ պետք չեն, ովքեր նրանց պայուսակը կտանեն: Սակայն  այս կարծիքը ժեստերի հետ զուգորդված հատուկ նշանակություն ունի:

Նրա համար նախաճաշ պատրաստիր


Ոչ, ես չեմ ցանկանում ասել, որ կանայք պատրաստել չգիտեն: Համաձայնեք, որ հատկապես հաճելի է արթնանալ առավոտյան, երբ ձեր տղամարդը ձեզ համար ձվածեղ է պատրաստում այնպես, ինչպես դուք սիրում եք:





Հավաքել աղբը


Այո, սա մանրուք է: Պարզապես, կատարելով ձեր պարտականությունները հեշտությամբ և առանց հարկադրանքի, դուք ձեր ներդրումն եք անում երկուսիդ հարաբերություններում: Ինչպես նաև փոքրիկ արարքները գումարվում են և դառնում մի ամբողջություն:

Պահեստավորեք ձեր սառնարանը


Սառնարանը սննդով լցնելը և լվացքի փոշի գնելը ավելի մեծ գնահատականի է արժանի, քան մի փունջ վարդը, որը մի շաբաթից չորանում է: Երբեմն գործնական ջենթլմենը նշանակալիորեն գերակշռում է զգացմունքային և ռոմանտիկ կողակցին:

Նամակ գրեք նրան


 
Նրան բացիկ բերեք կամ նամակ գրեք աշխատանքի գնալիս և թողեք սեղանին, որպեսզի նա կարդա: Գրեք որևէ զվարճալի, բարի օրվա մաղթանք՝ արևի լույսով լցված:

Տեղ պահեք աղանդերի համար


Դուք միշտ կարող եք սիրային նամակում կեքս ներառել: Կանայք, ինչպես հայտնի է, շատ են քաղցր սիրում և դրա համար պատճառներ կան:

Երեկոն սերիալ դիտելով անցկացրեք


Այո, դուք դա կարող եք անել: Երեկոյի ծրագրերը ներառում են նրա սիրելի սերիալների դիտումը՝ առանց ձեր մեկնաբանությունների: Սա հերթական անգամ ցույց է տալիս ձեր հոգատարություն նրա հանդեպ:

Ցույց տվեք նրան, ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար


Կարիք չկա նրան ասել, թե ինչ գեղեցիկ է: Ցույց տվեք դա ձեր քայլերով: Ցույց տվեք, որքան շատ եք գնահատւմ նրան: Եվ երբ նա ձեզ հարցնում է, թե ինչպիսի տեսք ունի, միապաղաղ պատասխան մի տվեք: Ձեզ վրա վերցրեք հետազոտողի դերը, և ձեր բառապաշարը լցրեք մի քանի ածականներով:

Նրան անսահման սեր տվեք


Պատեք նրան գրկախառնություններով և համբույրներով: Ցույց տվեք, որքան ուժեղ եք նրան գնահատում:

Լսեք նրան


Թույլ տվեք նրան պատմել, թե ինչպես է անցել օրը: Հատուկ ուշադրություն դարձրեք ամսաթվերին և մանրամասնություններին: Հարցրեք նրան, թե ինչպես է անցել նրա ընկերուհու հետ ճաշը անցած երեքշաբթի: Հարցրեք, ինչպես է իրեն զգում նրա մայրը հիվանդությունից հետո:

Աղբյուրը