Բորտուղեկցորդուհիները բացահայտել են 10 սարսափելի գաղտնիք

March 3, 2016

1. toptales կայքը հենց բորտուղեկցորդուհիներից պարզել է, որ օդանավում ուղևորների համար նախատեսված ականջակալները ոչ միշտ են գործարանային վիճակում և նոր: Շատ հաճախ նախքան թռիչքը ականջակալները մաքրվում, փաթեթավորվում են և որպես նոր տեղադրվում են ուղևորների նստատեղերին:
2. Օդաչուների կեսը թռիչքի ընթացքում քնում է: Իսկ օդաչուների 1/3-ը արթնանալով նկատում է, որ իր կողքին նստած գործընկեր-օդաչուները դեռ քնած են:
3. Թթվածնային դիմակներով հնարավոր է շնչել ընդամենը 15 րոպե: Բայց այդ ժամանակն էլ բավական է, որպեսզի օդաչուն հասցնի կրճատել բարձրությունը և ուղևորին հնարավորություն տա նորմալ շնչել: